Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ: ԴԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

04.12.2011

Պ լ ա ն Նախաբան 1. Արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում 2. Արդյունաբերության ճյուղային կառուցվածքը և դրա կատարված տեղաշարժերը 3. Արդյունաբերության արժեքային ցուցանիշները 4. Արդյունաբերության ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում Նախաբան Հասարակական արտադրության արդյունավետությունը պայմանավորված է տնտեսության իրական հատվածի և դրա ճյուղերի զարգացման հնարավորությունների օգտագործմամբ:Արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության և նյութական ոլորտի ամենակարևոր ճյուղն է: Արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն են ստանում վերականգնել նախկինում խզված տնտեսական կապերը,օպտիմալացնել ապրանքների և ֆինանսական հոսքերի շարժը և այլն: Սույն աշխատանքի նպատակն է քննարկել արդյունաբերության արժեքային ցուցանիշները և ճյուղի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքի առաջին մասում ներկայացված է արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Երկրորդ մասում ներկայացված է արդյունաբերության ճյուղային կառուցվածքը :Այս հարցի տակ մանրամասն ներկայացված են արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղը և ենթաճյուղերը և դրանց կատարած տեղաշարժերը: Երրորդ մասում պարզաբանված են արժեքային ցուցանիշները,իսկ չորրորդ հարցում քննարկվել է ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և առաջարկություններ: Վերջում կատարվել են որոշակի եզրակացություններ: Հարց 1. Արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Արդյունաբերությունը տնտեսության այն ճյուղն է,որտեղ թողարկվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների հիմնական մասը:Հետևապես արդյունաբերության զարգացմամբ է պայմանավորված ինչպես հասարակական արտադրության զարգացումը, այնպես էլ բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Արդյունաբերությունը տնտեսության առաջատարն է, որոշիչը և դրա զարգացմամբ է բնորոշվում տվյալ երկրի զարգացման մակարդակը : Խորհրդային իշխանության վերջին տարիներին ՀՀ արդյունաբերությունը թողարկում էր ազգային արդյունքի կեսից ավելին:Հայաստանի անկախացումից հետո , հասկանալի պատճառներով , կրճատվեց ոչ միայն համախառն ներքին արդյունքը,այլ նաև արդյունաբերության համախառն արտադրանքը:1999թ.արդյունաբերության համախառն արտադրանքը կազմեց ՀՆԱ-ի միայն 28.3 % -ը:Դա չի նշանակում,որ նվազել է արդյունաբերության դերը: Այս երևույթը ժամանակավոր է : Ապագայում արդյունաբերական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ի մեջ դարձյալ կավելանա և կապահովի ամբողջ տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացումը: Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ արդյունաբերությունը համարվում է նյութական արտադրության առաջին բնագավառը: Արդյունաբերության առաջատար դերը պայմանավորված է նաև նրանով ,որ այս ոլորտում են ընդգրկված հանրապետության աշխատանքային ռեսուրսների զգալի մասը և հիմնական արտադրական ֆոնդերի մոտ կեսը: Քանի որ արդյունաբերության զարգացումը բնութագրում է ամբողջ տնտեսության զարգացման մակարդակը,ապա արդյունաբերության զարգացման համալիր ծրագիրը կարևոր նշանակություն ունի տնտեսական և սոցիալական զարգացման մյուս ծրագրերի համակարգում:Արդյունաբերական զարգացման ծրագիրը կապված է արտադրության մյուս ճյուղերի զարգացման ծրագրերի հետ,որը պայմանավորված է այդ ճյուղերի իրական փոխադարձ կապերով: Հենց այս նպատակով էլ քննարկենք արդյունաբերության և արտադրության մյուս ճյուղերի իրական կապերը:Արդյունաբերությունը գյուղատնտեսության համար արտադրում է գյուղատնտեսական մեքենաներ , գործիքներ , պարարտանյութեր,էլե-կտրաէներգիա և այլն:Դա նշանակում է,որ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը անվերապահորեն կապված է արդյունաբերական զարգացման հետ:Մյուս կողմից , արդյունաբերության որոշ ճյուղեր , ինչպիսիք են թեթև և սննդի արդյունաբերության ճյուղեր,զարգանում են գյուղատնտեսական հումքի բազայի վրա և կախված են գյուղատնտեսության զարգացումից: Նույնպիսի կապ գոյություն ունի արդյունաբերության և կապիտալ շինարարության միջև:Արդյունաբերության զարգացումը հնարավոր է նոր արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի գոծարկման դեպքում, իսկ դա կատարվում է շինարարության միջոցով:Մյուս կողմից , կապիտալ շինարարության ծավալները առաջին հեթին կախված են արդյունաբերության զարգացման խնդիրներից, և այդ ճյուղի զարգացման նյութատեխնիկական բազան` շինարարական մեքենաներն ու մեխանիզմները, շինարարական նյութերը, էլեկտրաէներգիան և այլն, արտադրում է արդյունաբերությունը: Փոխկապակցված են նաև արդյունաբերությունը և տրանսպորտը:Մի կողմից ` տրանսպորտի ամբողջ շարժակազմը, օգտագործվող էլեկտրաէներգիան , վառելիքը և մյուս նյութերն արտադրվում են արդյունաբերության մեջ, մյուս կողմից`տրանսպորտային փոխադրումների մեծ մասը կազմում է արդյունաբերական արտադրանքը կամ արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող հումքը, նյութերը, վառելիքը և այլն:Դա նշանակում է , որ տրասպորտի զարգացումը հնարավոր չէ առանց արդյունաբերության զարգացման, իսկ հոմքի, նյութերի, վառելիքի , սարքավորումների և այլնի նկատմամբ արդյունավետության պահանջարկը բավարարվում է տրանսպորտային միջոցներով: Արդյունաբերության ծրագիրը սերտորեն կապված է նաև աշխատանքային ռեսուրսների օգտագործման , սոցիալական զարգացման և, հատկապես, բնակչության կենսամակարդակի բարձրացման ծրագրերի հետ:Արդյունաբերական արտադրության ինտենսիվ աճն ապահովվում է աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոցով, իսկ վերջինս ապահովում է հասարակական արտադրության արդյունավետություն ,ինչպես նաև բնակչության եկամուտների աճ: Արդյունաբերության և բնակչության կենսամակարդակի բարձրացման ծրագրերի կապն արտահայտվում է նաև նրանում,որ բնակչության սպառման առարկաները հինականում արտադրում է արդյունաբերությունը: Չնայած անցած ժամանակամիջոցում իրականացված պետական քաղաքականությունը ` ուղղված արդյունաբերության զարգացմանը, այդուհանդերձ հնարավոր չեղավ պահպանել հանրապետության վաղեմի արդյունաբերական ներուժը, ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ նրա հետագա զարգացման համար:Մինչդեռ թվում էր,որ այնպիսի ինստիտուցիոնալ միջոցառումը, ինչպիսին մասնավորեցումն է, կնպաստի արդյունաբերական արտադրության կառուցվածքը շուկայականին արագորեն հարմարեցնելուն,կհանգեցնի նրա արդյունավետության բարձրացմանը: Արդյունաբերության ոլորտում վերջերս նկատվող դրական տեղաշարժերը դեռևս բավարար և ի զորու չեն նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջացմանը:Ստեղծված իրավիճակը պայմանավորված է արդյունաբերական քաղաքականության ասպարեզում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հիմնախնդիրներով,որոնք են ` 1. Հետմասնավորեցման արդյունքների ամրապնդման համար ոչ բավարար պայմանները, 2. Շուկայական և արտադրական ենթակառուցվածքների թեր-զարգացվածությունը, 3. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ընթացքի ոչ բավարար լինելը, 4. Հարկային համակարգի անկատարությունը: Արդյունաբերական քաղաքականությունը երկրի կառավարության միջոցառումների ամբողջությունն է` ուղղված արդյունաբերության աճի տեմպերի ավելացմանը, արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպմանը և արդյունավետ իրականացմանը, արդյունաբերական արտադրանքների արտահանման ծավալների ավելացումը, ներքին և արտաքին շուկաներում մրցունակ ապրանքների արտադրության ծավալների և անվանացանկի ավելացմանը, արդյունաբերության մեջ նյութական և աշխատանքային ռեսուրսների , հիմնական ֆոնդերի արդյունավետ օգտագործմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և դրանց պաշտպանությանը, արդյունաբերության մեջ գիտատեխնիկական նվաճումների և արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը: ՀՀ արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ոլորտի վերակառուցումը և վերականգնումն է : Դեռևս լուծված չեն արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը պայմանավորող բաղադրիչների համալիր կիրառման հիմնախնդիրները: Պետական ռազմավարական խնդիրներից մեկը պետք է լինի այն ,որ ՀՀ-ը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր:Ինչպես և տարիներ առաջ են եղել , անհրաժեշտ է ունենալ տնտեսության մի շարք կարևորագույն համալիրների նկատմամբ պետական քաղաքականությունը. • վառելիքաէներգետիկ համալիր • մետաղաձուլական համալիր • մեքենաշինական համալիր • քիմիական արդյունաբերության համալիր • շինարարարկան տրանսպորտային համալիր • սոցիալական համալիր Պարզ է ,որ անցած մի քանի տարիների ընթացքում պետությունն իր վարած քաղաքականությամբ նպաստեց շինարարության զարգացմանը,որի արդյունքում հսկայական պատվերներ են ստանում շինարարական արտադրական ձեռնարկությունները: Այս ամենի արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ավելանում են այս ոլորտներում աշխատողների եկամուտները: Նույնը չենք կարող ասել մի շարք ոլորտների մասին` մեքենաշինության , քիմիական արդյունաբերության , տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության ոլորտներում պետք է մեծապես խթանել օտաերկրյա, հատկապես ռուսական կապիտալի ներհոսքը ,քանի որ այս ոլորտների ձեռնարկություններում առկա տեխնոլոգիական հնարավորությունները միտված էին դեպի խորհրդային նախկին ձեռնարկությունները, սերտորեն կոոպերացված էին նրանց հետ:Դրա օրինակներից են □Կանազը□,□Մարսը□,□Ստրոմմաշինան□ և այլն: ՀՀ վիճակագրական պետական ծառայության տվյալներով 2004թ. Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է ընդամենը 535.3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք , ընդ որում դրա կազմում շուրջ 78% –ը էլեկտրաէներգիայի, գունավոր մետաղաձուլության և սննդարդյունաբերության արտադրանքն է :Այսպիսով , արդյունաբերության մնացած բոլոր ենթաճյուղերը միասին կազմում են 21-22% , ընդ որում մեքենաշինությունը և մետաղամշակումը` 4.4% , քիմիական արդյունաբերությունը` 2.4%: Այսպիսով ունենալով շուրջ 2000 խոշոր և միջին մասնավորեցված ձեռնարկություններ և կամ շուրջ 8000 փոքր օբյեկտներ դեռևս չի նշանակում արդյունավետ գործող տնտեսության մասնավոր հատված: Զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների փորձը վկայում է,որ արդյունաբերական ձեռնարկությունների և ֆինանսավարկային կառուցների ինտեգրման լավագույն ձևերից է ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ֆինանսաարդյունաբերական խմբերը նախադրյալներ են ստեղծում ավելի կառավարելի տնտեսություն ունենալու համար , կենտրոնացնում են ռեսուրսները անհրաժեշտ ուղղությամբ, օգնում են հաստատել ավելի արդյունավետ կապեր պետության և մասնավոր հատվածի միջև: Ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծումն ու գործունեությունը լայն հնարավորություն են տալիս արդյունաբերական ձեռնարկություններին վերականգնել նախկինում խզված տնտեսական կապերը, օպտիմալացնել ապրանքների և ֆինանսական հոսքերի շարժը , կատարել կապիտալ ներդրումներ` արդիականացնելով արտադրական տեխնոլոգիաներն ու հիմնական միջոցները և այլն: Հարց 2. Արդյունաբերության ճյուղային կառուց-վածքը և դրա կատարած տեղաշարժերը: Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ նյութական արտադրության առաջին բնագավառը արդյունաբերությունն է :Տնտեսության այս ճյուղով են պայմանավորված այն վիթխարի նվաճումները ,որոնք ձեռք է բերել համաշխարհային տնտեսությունը մարդու գործունեության բոլոր բնագավառներում: Երկրի ընդերքից բազմատեսակ ռեսուրսների ` ժամանակակից մեթոդներով արդյունահանումն ու մշակումը , համաշխարհային օվկիանոսի համակողմանի յուրացումը , տրանսպորտային բոլոր տեսակների ` բարդ մեքենաների,միջոցների այդ թվում տիեզերանավերի ստեղծումը ,որոնք հնարավորություն տվեցին մարդ իջեցնել լուսնի վրա և լայն ճակատով սկսել տիեզերքի նվաճումը,հնարավոր եղան միայն արդյունաբերության բուռն վերելքով: Քանի որ արդյունաբերությունը վճռական դեր է խաղում տվյալ երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման գործում,ուստի այն երկրները ,որտեղ առաջին տեղը ունեցան արդյունաբերական հեղաշրջուները, առաջինը սկսեցին աշխարհի հումքային ռեսուրսների յուրացման և պատրաստի արտադրանքի , սպառման շուկաների ձեռք բերման աշխատանքները: Ներկայումս համաշխարհային արդյունաբերության տարածքային կազմակերպման ձևերից է ագլոմերացիոն տեղաբաշխումը: Դրա էությունն այն է , որ արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում տեղաբաշխվում են խոշոր քաղաքներում և դրանց շուրջը ձևավորված բազմաթիվ այլ քաղաքներում:Հայաստանի Հանրապետությունում շատ ցայտուն է արտահայտված Երևանի արդյունաբերական ագլոմերացիան:Այն Երևան քաղաքից բացի ընդգրկում է Աբովյան, Արզնի,Նոր Հաճն, Մասիս, Էջմիածին և արդյունաբերական հարակից այլ կենտրոններ: Արդյունաբերությունը լայն առումով բաժանվում է մի շարք ճյուղերի: Մասնավորապես, ընգրկում է վառելիքային, էներգետիկական, մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, շինանյութերի, անտառային և փայտամշակման , ինչպես նաև թեթև և սննդի ճյուղերը:Կան նաև □ծանր արդյունաբերություն□ հավաքական հասկացությունը, որն իր մեջ ընդգրկում է վառելիքային, էլեկտրաէներգետիկ տնտեսությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, անտառային, փայտամշակման ճյուղերը: Այժմ ներկայացնենք այս ճյուղերը առանձին –առանձին: 1. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն: Արդյունաբերության այս ճյուղը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հիմքն է :Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը բաժանվում է 2 խոշոր ճյուղերի` վառելիքային և էներգետիկական: ա) Վառելիքային արդյունաբերություն: Ընդգրկում է քարածխի, նավթի, գազի, տորֆի, այրող թեթաքարերի արդյունահանումն ու վերամշակումը: Վառելիքային արդյունաբերության համակարգում ժամանակին որոշակի տեղ է ունեցել նաև փայտը : Այժմ վառելիքաէներգետիկ տնտեսության մեջ աստիճանաբար աճում է միջուկային վառելիքի դերը: 2000թ տվյալներով , աշխարհում վառելիքա-տնտեսական օգտագործման կառուցվածքում նավթի տեսակարար կշիռը կազմել է 40%, բնական գազինը` շուրջ 23% ,ածխինը` ավելի քան 27%,միջուկային վատելիքինը` 7.3%: Քանի որ նավթի ու գազի համաշխարհային պաշարները սահմանափակ են,իսկ քարածխինը` շատ ավելի խոշոր,ապա մարդկությունը մոտակա ժամանակնեում իր հիմնական ուշադրությունը ստիպված կլինի նորից դարձնել դեպի քարածուխը` ստեղծելով նոր ռացիոնալ ,համալիր, անմնացորդ օգտագործման տեխնոլոգիաներ:Ներկայումս ածուխ արդյունահանվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում,սակայն դրանց մեծ մասը արդյունահնում է աննշան քանակությամբ:Իսկ նավթամշակման գործարաններ կան աշխարհում ավելի քան 700 գործարան: Վառելիքային արդյունաբերության ենթաճյուղերից է նաև գազի արդյունաբերությունը,որը համարվում է ամենաերիտասարդը:Աշխարհի այրող բնական գազի հետազոտված պաշարները կազմում են 164տրլմ մ3,որի 40%-ը պատկանում է ԱՊՀ երկրներին: Վառելիքային արդյունաբերության բնագավառում որոշակի տեղ ու դեր ունեն տորֆն ու այրվող թերթաքարերը:Տորֆի արդյունահանմամբ շարունակում է վճռական դեր խաղալ ՌԴ-ն ,որին բաժին է ընկնում տորֆի համաշխարհային պաշարների կեսից ավելին:Այրվող թերթաքարի պաշարների հանույթով առաջին տեղը զբաղեցնում է Էստոնիան: Հայաստանի Հանրապետությունը այժմ չունի արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ: Անհրաժեշտ վառելիքատեսակները ներմուծվում են դրսից , հիմնականում Ռուսաստանից: բ)էլեկտրաէներգետիկ արդյունաբերություն: Էլեկրտաէներգետիկ արդյունա-բերությունը բաժանվում է 2 ենթաճյուղի` ջերմաէլեկտաէներգետիկ տնտեսություն և հիդրոէլեկտրաէներգետիկ տնտեսություն: Աշխարհում այժմ տարեկան արտադրվում է ավելի քան 135տրլ կվտ/ժամ էլեկրտրաէներգիա, որի ավելի քան 80%-ն արտադրվում են ջերմաէլեկտրակայանները:Խնդիրը այն է ,որ ջերմաէլեկտրակայանների կառուցման համար պահանջվում է անհամեմատ քիչ միջոցներ և ժամանակ քան հիդրոէլեկտրակայանների համար(չնայած վերջիններիս արտադրանքի ինքնարժեքը ցածր է): Ջերմաէլեկտրակայանները էլեկտրաէներգիա են արտադրում ` օգտագործոլով նավթ, գազ, քարածուխ, այրվող թեթաքարեր, տորֆ: Ջերմաէլեկտրակայանները , ըստ իրենց արտադրանքի բնույթի, լինում են 2 տեսակ` կոնդեսացիոն և ջերմաէլեկտրակենտրոններ` ՋԷԿ: Ջերմաէլեկտրաէներգետիկ տնտեսության առավել հեռանկարային ենթաճյուղը ատոմային էլեկրտրաէներգետիկան է:Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է Մեծամորում ` ավելի քան 800 հազ կվտ հզորությամբ:Վերջին տարիներին ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը տվել է Մեծամորի ատոմային էլեկտրոկայանը:Հայաստանի Հանրապետությունը ստացել է պարտավորություն Հայաստանի ատոմակայանի փակման ուղղությամբ:Հայաստանի ատոմակայանի փակումը անհրաժեշտաբար կառաջացնի համապատասխան փոխարինող հզորությունների պահանջ:Մինչև ատոմակայնի փակումը ՀՀ կառավարությունը կաջակցի կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրի:Այսուհանդերձ կայանի փակումը մոտակա տարիներեին իրատեսական չէ,հաշվի առնելով ծախսերը և կայանի փակումը փոխհատուցող տարատեսակ աղբյուրների բացակայությունը: Հիդրոէլեկտաէներգետիկ տնտեսությունը էլեկտրաէներգիայի արտադրության առավել արդյունավետ ճյուղն է,որի համար օգտագործվում է բնականորեն վերականգնվող ռեսուրսը` ջուրը: ՀՀ տարածքում ձևավորվել են հիդրոէլեկտրակայանների կասկադներ` Սևան – Հրազդանի, Որոտանի:Սևան-Հրազդան կասկադը ընդգրկում է 6 ՀԷԿ` Սևանի(լճային) , Աթաբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի:Որոտան գետի վրա կառուցվել է 3 ՀԷԿ` Տաթևի, Շամբի ու Սպանդարյանի: 2.Մետալուրգիական արդյունաբերություն: Մետալուրգիական արդյունաբե-րությունը յուրաքանչյուր երկրի ինդուստրիալ զարգացման, նրա հզորության հիմքն է:Մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է 2 ինքնուրույն ճյուղերից` սև մետալուրգիա և գունավոր մետալուրգիա: ա)Սև մետալուրգիա:Սև մետալուրգիան միջոցների արտադրության հիմքն է:Այն ընդգրկում է երկաթի հանքաքարի , մանգանի, ու քրոմի արդյունահանումը, հարստացումը, մանրացումը; չուգունի , պողպատի արտադրություն; սև մետաղների ջարդոնի կրկնակի մշակում; կոքսի արտադրություն և այլն: բ)Գունավոր մետալուրգիա: Գունավոր մետաղներից արտադրության և օգտագործման չափերով աշխարհում այժմ առաջին տեղերը զբաղեցնում են պղինձը և ալյումինը: Պղինձ աշխարհում տարեկան արտադրվում է 10մլն տ , իսկ ալյումին` 19-22 մլն տ:Ոսկու հանույթը կազմում է 25-30հազ տ: 3.Մեքենաշինություն: Մեքենաշինությունը ծանր արդյունաբերության առանցքն է : Զարգացած երկրներում արդյունաբերական արտադրանքի 35-38%-ը բաժին է ընկնում մեքենաշինությանը : Մեքենաշինությունը ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր: Դրանցից առավել կարևոր են ` հաստոցաշինությունը , ծանր մեքենաշինությունը, տրանսպորտային մեքենաշինությունը,տրակտորաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը, ճշգրիտ մեքենաշինությունը և այլն: ա)Հաստոցաշինությունը – մեքենաշինության առաջատար ենթաճյուղն է:Հաստոցաշինության արտադրանքով աշխարհում առաջին տեղը այժմ զբաղեցնում է Ճապոնիան: բ) ծանր մեքենաշինություն:Ընդգրկում է լեռնահանքային,մետալուրգիական, էներգետիկ ,քիմիական արդյունաբերության ինդուստրիայի համար խոշորածավալ մեքենաների ու սարքավորումների արդարության ձեռնարկությունները: գ)տրանսպորտային մեքենաշինությունը ընդգրկում է բոլոր տեսակի նավերի,լոկոմոտիվների, վագոնների, ավտոմեքենաների, ինքնաթիռների ու տրանսպորտային նշանակության այլ մեքենաների ու միջոցների արտադրության ձեռնարկությունները:Տրանսպորտային մեքենաշինության ճյուղերից են` նավաշինությունը(ծովային և գետային) , լոկոմոտիվաշինությունը և վագոնաշինությունը, ավտոմեքենաշինությունը: 4.Քիմիական արդյունաբերություն: Քիմիական արդյունաբերությունը ծանր արդյունաբերության առավել բարդ կառուցվածք ունեցող, արագ աճող և խոշոր դեր խաղացող ճյուղերից է :Քիմիական արդյունաբերության կառուցվածքը գնալով բարդանում է, հանդես են գալիս նոր ենթաճյուղեր: Այն ընդգրկում է հանքային պարարտանյութերի , ռետինատեխնիկական իրերի , ավտոդողերի, սինթետիկ կաուչուկի ,քիմիական թելերի,լաքերի ու ներկերի,պլաստմասաների ու պոլիմերային իրերի, տարբեր տեսակի թթուների, դեղանյութերի արտադրությունը և այլն: Ստեղծվել են սինթետիկ կաուչուկի հզոր արդյունաբերություն` հիմնված քարածխի,նավթի,գազի, փայտանյութի,քարանյութերիև այլ հումքատեսակների վրա: 5.Շինանյութերի արդյունաբերություն: Շինանյութերի արդյունաբերությունը ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերից է : Շինանյութերի արդյունաբերության արտադրանքը մեծ բեռնատարողություն ունեցող փոխադրամիջոց է պահանջում: Շինանյութերի արդյունաբերությունը համեմատաբար բարդ կառուցվածք ունեցող ճյուղերից է : Նրա կառուցվածքի մեջ մտնող ենթաճյուղերից առավել կարևորներն են կապակցող նյութերի, ծածկանյութերիու ազբեստացեմենտե իրերի,լցանյութերի, ապակու,երեսապատման նյութերի,ազբեստի արտադրությունները: 6.Անտառային , փայտամշակման ու թղթի – ցելյուլոզի արդյունաբերություն:Ըստ արտադրական պրոցեսների ընդհանրության , ծանր արդյունաբերության այս ճյուղը բաժանվում է 2 ենթաճյուղի ` անտառային, փայտամշակման և թղթի – ցելյուլոզի արդյունաբերություն: Անտառային արդյունաբերությունը ընդհանուր առմամբ անտառային ինդուստրիայի ամբողջ պարբերաշրջանի առաջին օղակն է ,որը զբաղվում է անտառահատումով, հատված փայտանյութի տեղափոխմամբ, այսինքն` փայտամթերմամբ: Ֆինլանդիայում յուրաքանչյուր 1 շնչին բաժին է ընկնում 4.1 հա , Կանադայում` 8.6հա, ԱՄՆ-ում` 0.8 հա անտառ: Փայտամշակման արդյունաբերությունը փայտանյութի մեխանիկական մշակման միջոցով թողարկում է ամենատարբեր նշանակություն ունեցող իրեր, այդ թվում սղոցանյութ,որից իր հերթին թողարկվում է բազմատեսակ արտադրանք` ֆաներա,փայտի սալիկներ,վագոնաշինություն և մեքենաշինության մյուս բնագավառներիհամար կիսաֆաբրիկատներ,կահույք,լուցկի և շատ այլ արտադրանք: Թղթի – ցելյուլոզի արտադրությունը անտառային ինդուստրիայի տեխնոլոգիական առավել բարդ պրոցեսներ ունեցող ճյուղն է :Այս ենթաճյուղի համար պահանջվում է ոչ միայն մեծ քանակությամբ փայտանյութ` հումք,այլև ջերմություն, էլեկտրաէներգիա և ջուր: 7.Թեթև արդյունաբերություն: Թեթև արդյունաբերությունը ընդգրկում է մի շարք բնագավառներ,որոնք հիմնականում թողարկում են բնակչության համար լայն սպառման ատադրանք: Խոշոր կտրվածքով թեթև արդյունաբերությունը բաժանվում է 2 ճյուղերի` տեքստիլ արդյունաբերություն և կաշվե կոշկեղենի արդյունաբերություն: Տեքստիլ արդյունաբերությունը աշխատողների թվով , հիմնական ֆոնդերով, թողարկվող արտադրաքի ծավալով թեթև արդյունաբերության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում : Այն ընդգրկում է բոլոր տեսակի գործվածքների ` բամբակյա, բրդյա ,վուշե, մետաքսյա ,արհեստական, սինթետիկ ու արհեստական թելերից ստացվող այլ իրերի արտադրությունը :Ընդհանուր առմամբ , տեքստիլ արտադրանքով այժմ աշխարհում առաջատարները Չինաստանն ու Հնկաստանն է: Այս երկրներում յուրաքանչյուր բնակչի հաշվով արտադրվում է 18մ2 այդպիսի արտադրանք: Կաշվե կոշկեղենի արդյունաբերության հումքային բազան անասնապահությունն է, իսկ այժմ նաև ` քիմիական արդյունաբերությունը: Վերջինս կոշկեղենի արտադրությանը մատակարարում է սինթետիկ կաուչուկ, ռետին, տարբեր տեսակների արհեստական կաշվեղեն: Այս ենթաճյուղը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` հումքային ու սպասման: Հումքը տեղաբաշխվում է հումքի` մորթու-կաշվի մշակման ձեռնարկութուններում: 1990-ական թվականների սկզբունքներին աշխարհում տարերայնորեն արտադրվել է 4մլրդ կոշիկ առանց ռետինե կոշիկների :Առաջատարը այս բնագավռում Չինաստանն է`աշխարում արտադրում կոշիկի 40%-ը: ՀՀ –ում թեթև արդյունաբերությունը թողարկվող արտադրանքին ծավալով զիջում է միայն մեքենաշինությանը:Հայկական գործվածքները `մետաքսը, գորգերն ու կարպետները, զանազան բրդյա ու խուրջինները, դեռ շատ հին ժմանակներից մեծ դեր են ունեցել և խոշոր տեղ են զբաղեցրել Մերձավոր Արևելքի և միջերկրյածովային երկրների շուկաներում: Բամբակյա գործվածքների արտադրությունը Հայաստանում ստեղծվել է 1920-ական թվականների սկզբներից:Այս գործում Հայաստանին մեծ օգնություն են ցույց տվել ռուս տեքստիլագործները: Գյումրիի տեքստիլ կոմբինատը ,որը հանրապետության բամբակյա գործվածքների արտադրող խոշորագույն ձեռնարկությունն է, մինչև 1950-ական թվականները իր հումքը ստանում էր Արարատյան դաշտավայրում աճեցվող բամբակից:Այժմ,բնականաբար այն իր հումքը ներմուծում է դրսից: Բացի խոշոր կոմբինատից Գյումրիում ձևավորվել է նաև բամբակյա մանվածքային ֆաբրիկա: Զգալի քանակությամբ բամբակյա գործվածքներ արտադրվում են նաև Մարալիկի, Երևանի, Ալավերդու ձեռնարկություններում: Ներկայումս ՀՀ-ում կաշվե-կոշիկի արտադրության կենտրոնը Երևանն է, այնուհետև Գյումրին և Վանաձորը: Գորգերի և գորգեղենի արտադրությունը ՀՀ-ում,ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների 2001-2005թթ. ընթացքում գրեթե 50%-ով արտադրական աճ էապահովվել: 8.Սննդի արդյունաբերություն:Սննդի արդյունաբերությունը այն ճյուղն է, որը բնակչությանը մատակարարում է կենսական նշանակություն ունեցող սննդամթերք: Սննդի արդյունաբերությունը կառուցվածքի տեսակետից ամենից բարդ ճյուղերից է:Նրա կազմի մեջ է մտնում ալրաղացային, հացաբուլկեղենի, մակարոնի, հրուշակեղենի, մսի ու երշիկեղենի, պահածոների, կաթի ու պանրի, յուղի, ,սպիրտի- օղու, գինու- կոնյակի, գարեջրի ,ոչ ալկահոլային խմիչքների ,շաքարի, թեյի, վիտամինների ու այլ արտադրաճյուղերի: Ալրաղացային և հացաբուլկեղենի արդյունաբերությունը արտադրանքի ծավալով առաջնակարգ տեղ ունի և տեղաբաշխվում է սպառման սկզբունքով: Մսի և երշիկեղենի արտադրությունը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` սպառման և հումքային:Խոշոր քաղաքներում , խիտ բնակեցված վայրերում գործում են մսի կոմբինատներ: Կաթնամթերքի,պանրի ու կենդանական յուղի արտադրությունը նույնպես տեղաբաշխվում է 2 սկզբունքով:Խիտ բնակեցված վայրերում հիմնականում տեղաբաշխվում են այն ձեռնարկությունները , որոնք կոչված են բնակչությանը թարմ կաթնամթերք մատակարարելու համար,իսկ անասնապահական շրջաններում հիմնականում պանրի, կենդանական յուղի արտադրության ձեռնարկությունները , քանի որ այդ արտադրանքի ` մեծ հեռավորության վրա տեխափոխությունը վտանգավոր չէ: Բուսական յուղի արտադրությունը հիմնականում տեղաբաշխվում է հումքի բազաներում` արևածաղկի , վուշի ,բամբակի,խորդենու, ձիթապտղի և այլ հանքատեսակների արտադրության վայրերում: Շաքարի արտադրության տեղաբաշխման հիմնական սկզբունքը հումքայինն է, քանի որ շաքարեղեգի կամ շաքարի ճակնդեղի տեղափոխությունը ոչ մի առումով նպատակահարմար չէ:Ամբողջ աշխարհում շաքարի արտադրության շուրջ 60%-ը բաժին է ընկնում շաքարեղեգից արտադրվող շաքարին,իսկ 30-33%-ը` շաքարի չակնդեղից արտադրվողին:Շաքար արտադրող և արտահանող հիմնական երկրներից են ` Հնդկաստանը,Ռուսաստանը,ԱՄՆ և այլն: Ձկնարդյունաբերությունը,բնականաբար տեղաբաշխվում է անմիջապես հումքի հայթայթման վայրերում,նավահանգստային քաղաքներում:Իսկ այժմ ձկան վերամշակումն ու ձկնամթերքների արտադրությունը հիմնականում իրականացվում է ձկնորսական խոշոր նավերում: Պահածոների արտադրությունը գերազանցապես տեղաբաշխվում է հումքի բազաներում, քանի որ գյուղատնտեսական բոլոր այն մթերքները որոնցից արտադրվում են պահածոներ, թե՛ տրանսպորտային ու թե՛ հումքի որակի առանձնահատկություններից ելնելով ,նպատակահարմար չէ տեղափոխել մեծ հեռավորության վրա: Գինու- կոնյակի և օղու սպիրտի արտադրությունը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` հիմնականում հումքային բազաներումկամ դրանցից փոքր հեռավորության վրա: Հարց 3.Արդյունաբերության արժեքային ցուցանիշները: Ներկայացնելով արդյունաբերության ճյուղերը և ենթաճյուղերը այժմ փորենք ներկայացնել արդյունաբերության արճեքային ցուցանիշները: Որպեսզի ապահովել արդյունաբերական արտադրության աճի կայուն տեմպերը ` անհրաժեշտ է շարունակ կատարելագործել արդյունաբերական արտադրության ճյուղային կառուցվածքը,զարգացնել առաջադիմական այն ճյուղերը ,որոնք տեխնիկական առաջադիմության կրողներ են և դրանց զարգացումից էապես կախված է ոչ միայն արդյունաբերության , այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի ու սոցիալական ոլորտի զարգացումը: Արդյունաբերական քաղաքականությունը ձևավորվում է ` հաշվի առնելով տնտեսության զարգացման մեջ արդյունաբերության ճյուղի ունեցած դերն ու նշանակությունը:Արդյունաբերական քաղաքականությունն արտացոլվում է արդյունաբերության զարգացման համալիր ծրագրում:Ծրագրի բաժիններից յուրաքանչյուրում մշակվում են ցուցանիշներ ,որոնք արտացոլում են արդյունաբերության զարգացման խնդիրները:Արդյունաբերության արտադրական ծրագիրը մշակվում է ` ելնելով ճյուղի արտադրանքի նկատմամբ երկրի ներքին և արտաքին պահանջարկից:Արդյունաբերական արտադրանքի պահանջարկը ձևավորվում է երկրի բնակչության և տնտեսության ,պետական պահուստների ձևավորման և արտահանման պահանջարկների ամբողջությունից :Արտադրական ծրագրում մշակվող ցուցանիշները բաժանվում են 2 խմբի ` բնաիրային և արժեքային: Բնաիրային ցուցանիշների որոշումը արդյունաբերության արտադրական ծրագրի մշակմնան ելակետն է :Այլ կերպ ասած , ըստ այդ ցուցանիշների ,որոշվում է , թե արդյունաբերությունը որքան արտադրանք պետք է թողարկիբնեղեն արտահայտությամբ, և դրա հիման վրա հաշվարկվում են ծրագրի մյուս ցուցանիշները:Բնաիրային արտահայտությամբ ցուցանիշները որոշվում են չափի բնական միավորներով` տոննա, կգ , քմ , կվտ/ժամ և այլն: Արդյունաբերության և դրա առանձին ճյուղերի արտադրության ծավալն ամբողջությամբ որոշելու համար անհրաժեշտ է արտադրանքի տարբեր տեսակները դարձնել համադրելի:Դա կատարվում է արտադրանքի տարբեր տեսակներն արժեքային արտահայտությամբ չափելու միջոցով:Եթե բնաիրային ցուցանիշների հիման վրա որոշվում է արդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջարկը և արտադրանքի քանակը ,ապա արժեքային ցուցանիշների միջոցով սահմանվում են արդյունաբերական արտադրության աճի տեմպերը, համամասնությունները արդյունաբերական տարբեր ճյուղերի միջև: Այդ ցուցանիշների միջոցով է որոշվում նաև արդյունաբերության տեղը ՀՆԱ արտադրության մեջ: Արդյունաբերական արտադրության հիմնական արժեքային ցուցանիշներն են ` համախառն արտադրանքը , ապրանքային արտադրանքը և իրացված արտադրանքը: Այժմ ներկայացնենք դրանցից յուրաքանչյուրի էությունը: Երկրի արդյունաբերության համախառն արտադրանքը հաշվարկվում է գործարանային մեթոդով:Դա նշանակում է , արդյունաբերության կամ դրա ճյուղի համախառն արտադրանքի ծավալի մեջ չի կարող ներառվել համախառն ներքին շրջանառությունը:Տնտեսավարող սուբյեկտները համախառն արտադրանքում ներառում են` • պատրաստի արտադրանքը ,որի պատրաստման գործընթացն ավարտվել է , ընդուվել տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից և հանձնվել պատրաստի արտադրանքի պահեստ; • իրացվող կիսաֆաբրիկատների արժեքը; • դրսի պատվերով կատարվող արդյունաբերական աշխատանքների արժեքը; • տարայի արժեք (երբ արտադրանքն իրացվում է տարայով); • անավարտ արտադրության ` տարեվերջի և տարեսկզբի մնացորդների տարբերությունը; • սեփական մեքենաների , սարքավորումների , հիմնական ֆոնդերի կապիտալ վերանորոգման աշխատանքների արժեքը , երբ դրանք կատարվում են ձեռնարկության կոլեկտիվի ուժերով, մեքենաներով ու սարքավորումներով: Համախառն արտադրանքի ծավալը որոշելու համար հաշվի են առնվում թողարկվող արտադրանքի քանակը և գները` բնաիրային արտահայտությամբ:Համախառն արտադրանքը գնահատվում է ձեռնարկության մեծածախ գներով: Իսկ արտադրության աճի տեմպերը որոշելու համար համախառն արտադրանքը գնահատվում է նաև համադրելի գներով:Համադրելի անփոփոխ գներ են համարվում որևէ ժամանակաշրջանում գործող ձեռնարկության մեծածախ գները , և հետագա բոլոր տարիների արտադրանքը հաշվարկվում է այդ գներով: Դա կատարվում է տարբեր ժամանակահատվածները համադրելի դարձնելու համար: Ապրանքային արտադրանքը համախառն արտադրանքից տարբերվում է նրանով, որ դրանում անավարտ արտադրանքի մնացորդների տարբերությունը չի ներառվում, իսկ մյուս բոլոր տարրերը նուիյնն են : Այդ պատճառով այն ճյուղերում ու ձեռնարկություններում ,որտեղ արտադրական պարբերաջրջանի տևողությունը կարճ է , և անավարտ արտադրության ծավալը ` փոքր , տվյալ տարվա համախառն և ապրանքային արտադրանքների ծավալները համընկնում են:Իսկ այն ճյուղերում,որտեղ անավարտ արտադրության մնացորդները շատ են ` նավաշինություն, ծանր մեքենաշինություն և այլն , համախառն արտադրանքի ծավալը էապես գերազանցում է ապրանքային արտադրանքի ծավալը:Ապրանքային արտադրանքը գնահատվում է գործող գներով: Համախառն և ապրանքային արտադրանքի ցուցանիշները ներառում են ինչպես նոր ստեղծված արդյունքը , այնպես էլ առարկայացած աշխատանքի արժեքը:Այլ կերպ ասած ` այդ ցուցանիշները կախված են ոչ միայն տվյալ ձեռնարկության կոլեկտիվ աշխատանքից , այլև օգտագործվող հումքի , նյութերի , վառեկիքի , սարքավորումների արժեքից : Դա նշանակում է , որ այդ ցուցանիշները ամբողջությամբ չեն բնութագրում ձեռնարկության տնտեսական գործունեությունը,քանի որ արտադրանքի տեսականին ի օգուտ նյութատար արտադրատեսակների փո խելու դեպքում համախառն և ապրանքային արտադրանքների ծավալներն արհեստականորեն կմեծանա:Այդ ցուցանիշների մյուս թերությունն այն է , որ դրանք դեռևս չեն բնորոշում արտադրվող արտադրանքի որակը: Բանն այն է ,որ բոլոր արտադրատեսակները մտնում են համախառն և ապրանքային արտադրանքների մեջ` անկախ այն բանից ` դրանց որակը բարձր է,թե` ոչ:Դա է պատճառը ,որ այդ ցուցանիշներին զուգահեռ հաշվարկվում է նաև իրացվող արտադրանքի ծավալը: Արտադրանքի իրացման ծավալը ներառում է այն արտադրանքը ,որն օտարվել է տվյալ ձեռնարկությունից և դրանց դիմաց ձեռնարկության ` բանկում ունեցած հաշվարկային հաշվում ստացվել է այդ արտադրանքի արժեքը:Այլ կերպ ասած ` եթե ապրանքային արտադրանքը բնորոշում ենք որպես իրացման ենթակա արտադրանք, ապա իրացման ծավալի ցուցանիշը բնութագրում է ապրանքային արտադրանքի այն մասը , որն իրացվել է : Իսկ արտադրանքի իրացումը կարևոր է,դրանում իրացման ծավալի ցուցանիշի առվավելությունը մյուս արժեքային ցուցանիշների նկատմամբ:Իրացվում է այն արտադրանքը, որը որակյալ է և պահանջարկ ունի, հետևաբար , ձեռնարկությունը շահագրգռված է` արտադրելու որակյալ արտադրանք և մարքետինգային ուսումնասիրությունների միջոցով ճշտում է այդպիսի արտադրանքի պահանջարկը և իր գործունեությունը կազմակերպում` ելնելով դրանից:Սակայն պետք է նշել ,որ իրացման ծավալի ցուցանիշը նույնպես զերծ չէ այդ թերություններից,որոնք բնորոշ են համախառն և ապրանքային արտադրանքներին :Այդ ցուցանիշը նունպես զգայուն է նյութատարության նկատմամբ, և դրա վրա ազդում են գնագոյացման պայմանները : Արտադրանքի իրացման ծավալի ցուցանիշը արտահայտվում է արտադրանքի իրացման շուկայական փաստացի գներով: Իրացման ծավալի ցուցանիշը չի ընդգրկում վերադարձվող տարայի, ինչպես նաև իրացված մեքենաների , սարքավորումների արժեքը:Որպես կանոն , արտադրանքի իրացման ծավալի ցուցանիշը չի համընկնում համախառն արտադրանքի և ապրանքային արտադրանքի ցուցանիշների հետ , քանի որ ժամանակի տեսանկյունից արտադրությունը և իրացումը չեն համընկնում: Արդյունաբերական արտադրանքի վրա նյութատարության և շահութաբերության մակարդակների տարբերության ազդեցությունը չեզոքացնելու և յուրաքանչյուր կոլեկտիվի ստեղծած արդյունքը ճիշտ գնահատելու համար նախկին տնտեսական համակարգում որպես օժանդակ արժեքային ցուցանիշներ օգտագործվել են մշակման նորմատիվային արժեքը , նորմատիվային զուտ արտադրանքը , զուտ արդյունքը, պայմանական զուտ արդյունքը: Հարց 4.Արդյունաբերության ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում: Արդյունաբերությունը նախկինում ձևավորվել է որպես Հայաստանի ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ և ներկայումս էլ շարունակում է մնալ այդպիսին:Այն տիրապետող դիրք գրավեց հատկապես վերջին տասնամյակի ընթացքում իր զարգացման բարձր տեմպերի շնորհիվ:Եվ հենց դա է պատճառը ,որ այն գրավում էր առաջին տեղը արդյունաբերության մեջ Խորհրդային Հանրապետության երկրների շարքում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը , թեթև աևդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: ներկայացնենք ՀՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ ճյուղերի: ՀՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ ճյուղերի (%) * 2000 2001 2002 2003 2004 ²ÙµáÕç ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ¾É»Ïïñ³¿Ý»ñ•»ïÇϳ ê¨ Ù»ï³Éáõñ•Ç³ ¶áõݳíáñ Ù»ï³Éáõñ•Ç³ øÇÙÇ³Ï³Ý ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ¨ ݳíóùÇÙÇ³Ï³Ý ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ Ù»ù»Ý³ßÇÝáõÃÛáõÝ ¨ Ù»ïÕ³Ùß³ÏáõÙ ³Ýï³é³ÛÇÝ ÷³Ûï³Ùß³ÏÙ³Ý ¨ ó»ÉÛáõÉá½Ç – ÃÕÃÇ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ßÇݳÝÛáõûñÇ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ³å³Ïáõ¨ ѳË׳å³Ïáõ ׻ݳå³Ïáõ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ Ã»Ã¨ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ 100 30.2 0.1 10.6 3.4 3.7 0.6 2.2 0.2 1.3 100 28.3 0.1 13.7 2.8 4.6 0.8 2.4 0.3 1.4 100 24.3 0.1 16.8 2.2 4.2 0.9 3.0 0.3 1.2 100 19.5 0.0 21.7 2.0 4.8 1.0 3.3 0.3 1.2 100 16.3 0.3 31.0 2.4 4.4 0.9 3.4 0.3 1.1 ղամշակումանտառային փայտամշակման և ցելյուլո զի – թղթի արդյունաբերությունշինանյութերի արդյունաբերությունապակուև հախճապակու ճենապակու արդյունաբերությունթեթև արդյունաբերություն10030.20.110.63.43.70.62.20.21.310028.30.113.72.84.60.82.40.31.410024.30.116.82.24.20.93.00.31.210019.50.021.72.04.81.03.30.31.210016.30.331.02.44.40.93.40.31.1*Աղբ յուրը ՀՀ վիճակագրական տեղեկագիիք 2005թԱրդյունաբերության ոլորտում վերջերս նկատվող դրական տեղաշարժերը դեռևս բավարար և ի զորու չեն նպաստելու երկրի սոցիալ – տնտեսական զարգացման արագացմանը:Ստեղծված իրավիճակը պայման ավորված է արդյունաբերական քաղաքականու թյան ասպարեզում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հիմնախնդիրներով,որոնք են`1.հետմասնավորեցման արդյունքների ամրապնդման համար ոչ բավարար պայմանները;2.շուկայական և արտադրական ենթակառուցվածքների թերզարգացվածությունը3.գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ընթացքի ոչ բավարար լինելը4.հարկային համակարգի անկատարությունը:Դեռևս լուծված չեն արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը պ այմանավորող բաղադրիչների համալիր կիրառման հիմնախնդիրները: Երկարաժամկետ կանխատեսելի մակրոտնտեսական կայունության ապահովման համար նախ և առաջ անհրաժեշտ է իրականացնել հայրենական արտադրական կապիտալի կուտակման նոր` հնարավորինս արդյունավետ և նպատակային , հայեցակարգային մոտեցումների ու մեխանիզմների մշակման և դրանց կիրառման գործառույթները: Մեր երկրում թեև վերջին տարիներին արտադրական ոլորտներում իրականացվել են նկատելի բարեփոխումներ, սակայն դեռևս առկա են չլուծված բազմաթիվ հիմնախնդիրներ,որոնք պատնեշ են հանդիսանում ձեռնարկությունների միջև ազատ մրցակցության ձևավորման համար: Հայաստանի էկոնոմիկան պետք է խախտվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և որոշակի համեմտական առավելություններով օժտված ճյուղերի վրա:Սակայն հանրապետություն իրականացված բարեփոխումները ոչ միայն չեն նպաստել նշված ճյուղերում գոր ծարարության ակտիվացմանը,այլև այդ ճյուղերում զբաղված գործարարներին բավականին լուրջ խոչընդոտների առջև է կանգնեցրել:Երկրի հեռանկարային զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը դեռևս չի համապատասխանում ռազմավարական ճյուղերի արագ զարգացման համար անհրաժեշտ պահանջներին: Հայաստանի Հանրապետության լեռնամետալուրգիական արդյունաբերո  ւթյունում իրականացվող ճյուղային կառուցվածքային բարեփոխումները պետք է կատարվեն արմատական փոփոխությունների ճանապարհով , ինչպես ճյուղի ձեռնարկությունների նյութատեխնիկական բազայում,այնպես էլ դրանց կազմակերպակառուցվածքային ձևերում: Ընդհանուր առմամբ այդ փոփոխութ  յունները պետք է իրականացվեն հետևյալ խնդիրների լուծումները գտնելու նպատակով.անհրաժեշտ է ձեռնարկությունների տրամադրության տակ գտն  վող նյութական և ֆինանսական ռեսուրսները առավելագույնս արդյունավետ վերաբաշխելու և օգտագործելու ճանապարհով , փորձել վերա  կանգնել Հայաստանի Հանրապետության լեռմանետալուրգիական արդյունաբերության երբեմնի ներուժը,ճյուղի հիմնական արտադրատես ակների ծավալներում բարձրացնել մեծ ավելացված արժեքով արդյունահանվող արտադրատեսակների նտեսակարար կշիռը,ճյուղի հումքային բազայի ընդլայնման նպատակով հայտնաբերել,հետախուզել նոր հանքավայրեր և ճշգրիտ գնահատել դրանց պաշարները,շահութաբեր և մրցունակ լեռնամետալուրգիական ձեռնարկությունների կազմավորման նպատակով ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ:Այս բոլորից բացի անհրաժեշտ է ,որ Հայստանի Հան րապետությունը հետևի արտասահմանյան երկրների արդյունաբերական նոր , առվել կատարելագործված տեխնոլոգիաների զարգացմանը և կիրառի հենց իր արդյունաբերության մեջ: Ցանկալի է ,որ լինեն շրջակա միջավայրը չապականող սարքավորումներ,այսինքն անթափոն տեխնոլոգիաներ,որովհետև ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծանր էկոլոգիական իրավիճակում: Հայաստանում մեծ առաջընթաց ունի գինու , կոնյակի, այժմ նաև գարեջրի արտադրությունը,ինչպես նաև գորգերի, մետաղահատ հաստ ոցներիարտադրությունը:Անհրաժեշտ է որպեսզի ընդլայնվի սրանց թողարկումը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտահանվի արտասահմանյան երկրներ:ԵզրակացությունԱյսպիսով սույն աշխատանքում`□Արդյունաբերության արժեքային ցուցանիշները և ճյուղի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում□, հնարավորություն տալիս կատարել որո շ եզրակացություններ: Նախ քանի որ արդյունաբերությունը վճռական դեր է խաղում տվյալ երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման գործում,ուստի այն երկրները որտեղ առաջինը տեղի ունեցան արդյունաբ երական հեղաշրջուները ,առաջինը սկսեցին աշխարհի հումքային ռեսուրսների յուրացման և պատրաստի արտադրանքի,սպառման շուկաների ձեռք բերման աշխատանքները: Հայաստանի Հանրապետությունը ունենալով տարեկան աճի համեմատաբար բարձր տեմպ,հակապես 2002 և 2003 թվականներին , բացարձակ ծավալային առումով , արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը փոքր է Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ է բնական ռեսուրսներով,մրգերով,բանջարեղեններով , հանքային ջրերով ,ուստի վերամշակող ձեռնարկությունները նույնպես կարող են արտասահմանում լ ուրջ հնարավորություններ ձեռք բերել: Պարզեցինք, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությում ընթանում է դանդաղ , բայց հաստատուն տեմպերով: Աշխատանքի մեջ նաև պարզաբանվում են արժեքային ցուցանիշները ,որի միջոցով սահմանվում են արդյունաբերական արտադրության աճի տեմպերը, համամասնությունները արդյունաբերական տարբեր ճյուղերի միջև: Աշխատանքի վերջին բաժնում անդրադառնալով արդյունաբերական ճյուղի հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում,եկանք այն եզրակացության ,որ հայ գործարարները գնալով պետք է ընդլայնեն իրենց կողմից թողարկվող արտադրանքի ծավալը և ամենակարևորը հետևեն արտասահմանյան փորձին և կիրառեն մեր հանրապետությունում:Օգտագործված գրականություն1.□Մակրոտնտեսական կարգավորում□,Հ,Բ.Ղուշչյան,Երևան 2002թ2.□Ձեռնարկատիրություն և բիզնես □,Միքայել Մելքումյան,Երևան 2006թ.3.□Ֆինանսաարդյունաբերական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները□,Հ .Թերզյան,Երևան 2006թ4.□Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն□, Ս. Մելքումյան,Երևան 2004թ.5.□Հայաստանի Հանրապետության ալյումինի վերամշակման արդյունաբերական կլաստերի ձևավորման և զարգացման հիմնախնդիրները□, Մ.Ղալեչյան,Երևան 20 07թ6.□ Արդյունաբերական քաղաքականության կայացումը և զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում□,Արամ Արշակյան,Երևան 2002թ.7.□ՀՀ լեռնամետալուրգ

Комментарии (0)Просмотров (386)


Зарегистрированный
Анонимно