Сделать свой сайт бесплатно
https://fo.ru
Реклама
Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.
Հանրապետության հրապարակում են գտնվում նաև Հայաստանի Պատմության Թանգարանն և Ազգային Պատկերա-սրահը: Այստեղ կարելի է գտնել հնագույն Ուրարտուի և Հայաստանի հնադարյան պատմության հետաքրքիր նմուշներ ու նյութեր: Ազգային Պատկերասրահում կարելի է տեսնել հայ արվեստի բացառիկ հավաքածու` սկսած մ.թ. 7-րդ դարից: Մայրաքաղաքի բազմաթիվ թանգարան- ների շարքում կարելի է երկուսն առանձ-նացնել՝ գեղանկարիչ Մարիտիրոս Սար -յանի (1880-1972) և 20-րդ դարի կոմպոզի -տոր Արամ Խաչատրյանի (1903-1978) տուն-թանգարանները: Երևանը` Հայաստանի հնագույն մայրաքաղաքը, ջերմորեն ընդունում է բոլորին: Այն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է: Ամենավաղ բնակությունը այստեղ արձանագրվել է մ.թ.ա. 782թ.-ին: Արգիշտի Առաջին թագավորը ներկայիս Երևանի հյուսիս-արևելյան մասում հիմնեց մի բերդաքաղաք` հետևյալ քարե արձանագրությամբ: «Խալդի աստծո զորությամբ Մենուայի որդի Արգիշտին կառուցեց այս անառիկ ամրոցը և անվանեց այն Էրեբունի…»: Երևանի Էրեբունի թանգարանում դեռևս կարելի է տեսնել մասունքներ` կապված մեր պատմության այս հատվածի հետ: Երևանի բազմաթիվ հետաքրքիր վայրեր այցելելիս կծանոթանաք աշխարհի ամենահին ազգերից մեկի մշակույթի և պատմության հետ:
5165 մետր բարձրություն ունեցող Արարատ լեռը, որն աշխարհագրորեն տեղակայված է Թուրքիայի տարած- քում, Հայաստանի ազգային խորհրդանիշն է և տեսանելի է հարավ-արևմտյան շրջանների գրեթե բոլոր վայրերից: Արարատ լեռան վեհ գագաթները հրաշալի տեսարան են բացում դեպի Երևան: Խոր Վիրապի վանքը և հնագույն քաղաք Դվինը (մ.թ.ա. 2 դար) գտնվում են մայրաքաղաք Երևանից միջին հեռավորության վրա: Հայաստանի ամենասիրելի կոմպոզիտորներից մեկի` Կոմիտասի արձանը գտնվում է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի դիմաց: Բազմաթիվ յուրատեսակ ստեղծագործութ- յուններից բացի Կոմիտասը ճամփորդել է ամբողջ երկրով մեկ` գրի առնելով ժողովրդական երգերը հետագա սերունդների համար: Երևանը, որը բույն է դրել վեհաշուք Արարատ լեռան ձյունածածկ բարձունքների ստվերում, որտեղ Նոյան Տապանն առաջին անգամ հանգրվանեց Մեծ Ջրհեղեղից հետո, Հայաստանի մայրաքաղաքն է: Ավելի քան 1.2 մլն բնակչությամբ Երևանը աղմկոտ քաղաք է: Քաղաքի կենտրոնը` Հանրապետության հրապարակը, նախագծված է հայ ազգային ճարտարապետության ոճով, որտեղ գտնվում են Կառավարության շենքը, նախարարների պալատն և այլ կառավարական գրասենյակներ, ինչպես նաև Էրեբունի և Մարիոթ Արմենիա հյուրանոցները:
Աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը` Հայաստանը, իր կազմի մեջ ընդգրկում էր մի ժամանակ Արարատ լեռն, որն ըստ բիբլիական ավանդության, համարվում է այն լեռն, որի վրա հանգրվանել էր Նոյան Տապանը ջրհեղեղից հետո: Այն աշխարհում առաջին երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց քրիստոնեությունն` որպես պետական կրոն ( մ.թ. 301):Մ.թ.ա. 6-րդ դարում հայերը բնակվեցին Ուրարտու (Արարատի ասորական անունը) թագավորությունում, որն անկում էր ապրում: Տիգրանի Մեծի կառավարման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 95-55) Հայոց Կայսրությունը հասավ իր բարձունքին և դարձավ Ասիայի ամենահզոր տերություններից մեկը` ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Իր երկարատև պատմության ընթացքում, Հայաստանը զավթվել է տարբեր կայսրությունների կողմից: Օտար տիրապետության մշտական սպառնալիքի տակ հայերը դարձան կոսմոպոլիտ, ինչպես նաև կատաղի պայքարողներ իրենց մշակույթի և ավանդույթնների համար: Դարեր ի վեր Հայաստանը նվաճվել էր հույների, հռոմեացիների, պարսիկների, բյուզանդացիների, մոնղոլների, արաբների, օսմանյան թուրքերի և ռուսների կողմից: 16-րդ դարից մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը Հայաստանի զգալի մասը ղեկավարվում էր իրենց վայրի զավթիչներից մեկի` Օսմանյան Թուրքիայի կողմից, որի լծի տակ հայերն ազգային խտրականության ու կրոնական հետապնդումներից, ծանր հարկերից հալածվելով, ենթարկվում էին նաև զինված հարձակումների: Ի պատասխան հայ ազգայնական շարժումների` թուրքերը հայերի մասսայական կոտորածներ կազմակերպեցին 1894 և 1896 թվականներին: Ամենասարսափելի կոտորած- ները տեղի ունեցան 1915 թ.-ի ապրիլին` Առաջին Հանաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքերը իրականացրեցին հայերի մասսայական տեղահանությունը դեպի Սիրիայի և Միջագետքի անապատներ: Ընդհանուր առմամբ 1.5 մլն հայ էր սպանվել կամ սովամահ արվել: Սա համարվում է 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանու-թյունը: Առաջին Համաշխարհային պատերազ- մի ժամանակ թուրքերի պարտությունից հետո, 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի Անկախ Հանրապետությունը, որը գոյատևեց մինչև 1920թ.-ի նոյեմբերի 29-ն, երբ Կարմիր Բանակը մտավ Հայաստան: 1922թ.-ի մարտի 12-ին Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը միացան և ձևավորեցին Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը դարձավ ՍՍՀՄ-ի մասը: 1936թ.-ին վերակազմավորումից հետո Հայաստանը դարձավ ՍՍՀՄ կազմում առանձին պետություն: 1988-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժին զոհ գնացին հազարավորներ մարդիկ, անօթևան մնացին հազարավոր ընտանիքներ, և այն տնտեսական կործանման բերեց երկիրը: Սովետական Միության փլուզումից հետո 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը: 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմով՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, փորձ արվեց լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումը՝ խաղաղ ճանապարհով հասնելու ինքնորոշման, իսկ արդյունք էլ եղավ Ադրբեջանից ավելի քան 400000 հայերի ներգաղթն և շուրջ 70000 մարդկանց տեղահումը, որոնք ստիպված էին լքել իրենց բնակության մշտական վայրերը: 1990-ականների սկզբից Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման արդյուն -քում առաջացած Լեռնային Ղարաբաղի հակամար- տությունը բարդացրեց տնտեսական իրավիճակը նորաստեղծ անկախ պետությունում: 1994-ին հրադադարի համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բանակցությունները շարունակվում են Եվրոպայում Անվտանության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի շրջանակներում: Հայկական Սփյուռքը գոյություն է ունեցել ազգի ամբողջ պատմության ընթացքում և հայերի արտագաղթը առավել մեծ ծավալների հասավ սկսած Սովետական Միությունից անկախանալուց հետո: Աշխարհի 10 մլն հայերի 60%-ը ապրում են երկրից դուրս, մեկական մլն ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Մեծ հայկական համայնքներ կան Վրաստանում, Ֆրանսիայում, Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Արգենտինայում և Կանադայում:
Հայ մշակութային ձեռքբերումների մասին լրացու -ցիչ տեղեկություններ կարելի է իմանալ թանգա-րաններում, թատրոններում և համերգասրահ-ներում: Թատրոնը Հայաստանում ունի ավելի քան 2000 տարվա ավանդույթ: Կարող եք այցելել բազմազան ներկայացումների, տիկնիկային թատրոնների ներկայացումների և ջազ երաժըշ-տության համերգների: Մեսրոպ Մաշտոց պողո -տայում, որն հանդիսանում է Երևան քաղաքի գլխավոր մայրուղին, գտնվում է Մատենադա- րանը` հնագույն ձեռագրերի ինստիտուտը: Մատենադարանում է գտնվում հնագույն ձեռա- գրերի աշխարհի ամենամեծ հավաքածուն (շուրջ 16.000): Հավաքածուն ընդգրկում է օտարազգի փիլիսոփաների շատ արժեքավոր աշխատանք- ներ, որոնցից մի քանիսը պահպանվել են միայն հայերեն թարգմանությամբ: Դրանց թվում են Արիստոտելի, Եվսեբիոս Կեսարացու և շատ ուրիշների գործեր: Արվեստի սիրահարները կարող են այցելել Ազգային պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են եվրոպացի և ռուս նկարիչների աշխատանքների հարուստ հավաքածուներ: Հանրապետության հրապարակում տեղակայված այս տպավորիչ ճարտարապետությամբ շենքում է գտնվում նաև հայտնի հայ նկարիչների, ինչպիսիք են Այվազովսկին և Սարյանը, գործերի հարուստ ազգային հավաքածուն: Դեռևս վաղ տարիքից հայերի մեջ սերմանվում և ամրապնդվում է ստեղծագործական ոգին: Հետևաբար, մանկական պատկերասրահը իր տեսակի մեջ միակն էր աշխարհում, որ հանդես եկավ մշտական ցուցահանդեսներով: Այն գտնվում է Աբովյան 13 փողոցում` հին Երևանի ամենալավ պահպանված փողոցներից մեկում: Ազատության հրապարակի գլխավոր հատկանիշներից մեկը` է, որի արտաքին տեսքը նման է 7-րդ դարի Զվարթնոցի տաճարի ճարտարապետությանը: Օպերայի դահլիճը բաղկացած է մի շքեղ համերգա-սրահից: Այժմ շատ հայտնի հայ գրողների, պոետների և նկարիչների տուն-թանգարաններ են գործում զբոսա-շրջիկների համար: Նրանց աշխատանքային ժամերը տարբեր են, ուստի խնդրում ենք նախապես զանգա-հարել:Վայելեք զբոսանքը Երևանում և ծանոթացեք յուրահատուկ ճարտարապետական լուծումներին: Երևանի ճարտարապետական տեսքը առանձնանում է նրանով, որ շենքերի մեծ մասը կառուցված են տուֆի և բազալտի տարբեր գույների քարերով, որոնք երկուսն էլ հրաբխային ծագման քարեր են: Սա Երևանը դարձնում է այն հազվադեպ քաղաքներից մեկը, որտեղ չկան ներկված շենքեր: Քաղաքում պահպանվել են միջազգային ճանաչում ունեցող հայտնի քանդակագործների արձաններ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Լևոն Թոկմաջյանը և ուրիշներ: Արձանների մեծ մասը պատկերում են հայ ազգային հերոսներին կամ փառաբանում են ազգային կարևորություն ունեցող իրադարձությունները: Առաջարկվում է տեսնել հետևյալը` Սասունցի Դավթի արձանը` հայ հավաքական կերպարի խորհրդանիշը: Վարդան Մամիկոնյանի` մ.թ. 451 թ. Ավարայրի ճակատամարտի հերոսի արձանը: 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովայի արձանը, Խաչատուր Աբովյանի արձանը, ով հայտնի է ժամանակակից հայոց լեզվում հեղափոխություն մտցնելու և Արարատ լեռը մագցլելու համար: Հայտնի հայ պոետների` Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի, նկարիչ Մարտիրոս Սարյանի, ով հայտնի է իր վառ գույներով և հայոց բնապատկերների յուրահատուկ մեկնաբանություններով: Երեկոյան կարող եք հանգստանալ փարիզյան ոճի սրճարաններում կամ զբոսնել Հանրապետության հրապարակի հրաշալի շատրվանների մոտ:
Ամբողջ Հայաստանի տարածքում կան շուրջ 40.000 պատմական հուշարձան: Մ.թ. 301-ին հայերն առաջին ազգն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես իրենց երկրի պետական կրոն: Որպես արդյունք հայոց մշակութային ժառանգության մեծ մասը ձևավորված է քրիստոնեական հավատքի հետ կապված սիմվոլներով և արժեքներով: Հայաստանում պահպանվող 40.000 հնագույն հուշարձաններից շատերը քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր են, որոնց մեծ մասը կառուցվել են քանդված հեթանոսական տաճարների հիմքի վրա: Հայաստանում միայն մեկ հեթանոսական տաճար է մնացել` Գառնիի տաճարը: Իրենց եկեղեցիները կառուցելով, հայերը զգալի ներդրում են կատարել աշխարհի ճարտարապետական ավանդության մեջ: Նրանք մշակեցին եկեղեցու հատակագիծը խաչի տեսքով պատկերելու գաղափարը: Այս վաղ քրիստոնեական բազիլիկա ոճն ավելի ուշ ներմուծվեց եվրոպական տաճարների գոթական ճարտարապետության մեջ: Հայկական խաչքարերն ազգային ժառանգության յուրահատուկ մասն են: Հայաստանում կա շուրջ 4000 խաչքար և նրանցից յուրաքանչյուն ունի եզակի նախշեր: Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է: Այն Հայ Առաքելական եկեղեցու սուրբ նստավայրն է:Մայր Տաճարը կառուցվել է մ.թ. 301-ին նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հայաստանի լեռնային տարածքները հարուստ են հանքային ջրի աղբյուրներով` հայտնի իրենց բուժիչ հատկություններով: Չնայած հայկական հանքային ջրերն այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են Ջերմուկը, Արզնին, Բջնին, Հանքավանը և Դիլիջանը շշալցվում են և լայնորեն տարած-վում ամբողջ երկրում, խորհուրդ է տրվում այդ ջրերի բուժիչ հատ- կություններից օգտվել` այցելելով աղբյուրներն, որոնցից յուրաքանչյուրը գեղեցիկ և հայտնի առողջարաններ են: Օրինակ Դիլիջանը իր փարթամ անտառներով և հրաշալի բլուրներով իդեալական է արշավների և ճամբարների կազմակերպման համար, որի գեղեցկությունն ոգեշնչել է շատ հայտնի կոմպոզիտորների և երաժիշտների, ինչպիսիք են Բենյամին Բրիտտենը, Արամ Խաչատուրյանը, Դիմիտրի Շեստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը և շատ ուրիշներ, ովքեր օթևանել են երաժիշտների համար նախատեսված առողջարանում:
Հայաստանը զբաղեցնում է 2977 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Տարածքի միջին բարձրությունը 1800 մետր է ծովի մակարդակից, ամենաբարձր գագաթը` 4090 մետր և ամենացածր կետը` Դեբետ գետի կիրճը 380 մետր: Հայաստանը զբաղեցնում է Հայկական Լեռնաշխարհի մի մասը: Այն մտնում է Ալպ-Հիմալայան լեռնային համակարգի մեջ և կարող է անվանվել «Լեռների կղզի»: Օդանավով Հայկական Լեռնաշխարհի վրայով թռչելիս կարելի է տեսնել լեռների անվերջ շղթա, բար-ձունքներում թաքնված լճեր, լեռնային հոսանքներ և ջրվեժներ, հովիտներ, մեկուսացված լեռնաշխարհներ: Այս ամենի մեջ Սևանա լիճը բացահայտում է ինքն իրեն մշտապես փոփոխվող գույներով` դառնում երկնքի հետ ներդաշնակ կամ հակադրվում կապույտ երկնքի հետ: Գրեթե մեղք է լինել Հայաստանում և չտեսնել Սևանա լիճը կամ չլողալ դրա մեջ: Սևանը խորհրդավոր լիճ է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, առավելագույն խորությունը 99 մետր : ՈՒնի մի թերակղզի, որը մի քանի տասնամյակ առաջ կղզի է եղել: 28 գետ է թափվում լիճը և միայն մեկ գետ` Հրազդանն է սկիզբ առնում դրանից: Հայաստանի տարածքում կա 10 բնական լիճ, 15 սրընթաց գետ, 5 կիրճ, որոնք ձևավորում են բարձր և ցածր գագաթների շղթա: Այցելեք այս Ավետյաց Երկիրը, որտեղ ականատես կարող եք լինել մարդու ստեղծած հրաշքնե-րին`առկա բնության հրաշալիքների կողքին: Ասեղնագործ խաչքարերը` փորագրված ժայռերի վրա, կարծես ընդգծում են դրանց բնական ծագումը: Կամ կարող եք նայել նաև Գեղարդի վանքին` տեղակայված խոր կիրճում: Դարեր շարունակ արհեստավորները պայքարել են քա-րերի դեմ և ստեղծել են ժայռերի մեջ փորագրված մի հուշարձան, որին կարծես մարդկային ձեռք երբևէ չի դիպչել: Շատ տեսարժան վայրերում` խիտ անտառներով կամ խորը կիրճերով ծածկված լեռներում, կարելի է գտնել ցրված, բայց որոշակի ներքին տրամաբանությամբ իրար հետ կապված ճարտարապետական գլուխգործոցներ, ինչպիսիք են Հաղարծինի վանական համալիրը (X-XIII մ. թ.), Գոշավանքը (X-XIII մ.թ.), Կեչարիսը (XI-XX մ.թ.), Սանահինի և Հաղպատի վանական համալիրները (X-XX մ.թ.), Օձունը (VI-VII մ.թ.), Մարմաշենը (IX-XIII մ.թ.), Լոռու բերդը և բերդաքաղաքը (II հազարամյակ մ.թ.ա. -XVII մ.թ.), Հնեվանքը (XII-XIII մ.թ.): Եթե ուզում եք քայլել և արկածային տպավորություններ ստանալ, կարող եք ներքև իջնել կիրճով և հետո բարձրացնել ձեր գլուխը: Դուք կտեսնեք անմատչելի ամրոցների մի շղթա` ընկղմված արևի ճառագայթների մեջ, որոնք թվում է թե դուրս են եկել ժայռերի հետևից և կախված են օդում: Դուք կարող եք մագլցել դեպի Ամբերդի (VII-XV մ.թ.), Հալիձորի (XVII մ.թ.), Բաղաբերդի (V մ.թ.), Գառնիի (I մ.թ.ա.) ամրոցներն և կզգաք դարերի ոգին, մարդու մտքի կռիվը և դրա ուժի գերակշռությունը բնության հանդեպ: Լճերի, գետերի և աղբյուրների այս երկիրը հարուստ է նաև հանքային ջրերով: Ջերմուկում, Բջնիում, Դիլիջանում և այլ առողջարաններում կարելի է հանքային ջրերով լոգանքներ ընդունել և տարբեր հիվանդություններից բուժվել: Հայաս-տանի ջրային գեղեցկություններից մեկն է, որը թափվում է 18 մետրից և լցվում Հրազդան գետը, որն անցնում է Սյունիքով և միանում Արաքս գետին: Զբոսնեք Հայաստանի անտառներով, որ-տեղ կարող եք տեսնել տարատեսակ կենդա-նիներ և թռչուններ: Կարող եք որսի գնալ, ուղղակի փորձել և հավանաբար չեք հիաս-թափվի: Հայաստանը գեղեցիկ է ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը, երբ սարերն ու հովիտները ծածկվում են ձյունով: Ծաղկաձոր քաղաքում ճոպանուղիով կարող եք բարձրանալ Թեղենիս լեռան կատարը, զննել բարձունքների շքեղությունը, տաք ավազի վրա պատրաստված մի բաժակ արևելյալ սուրճ խմել և դահուկներով սահել սարերից ներքև: Շիրակի դաշտավայրը նույնպես կարող է ձեզ ձմեռային սպորտի հնարավորություններ ընձեռել: Հարթավայրերում և, մասնավորապես, Սևանա լճի ափին կամ Արաքս գետի ափերին կարող եք դիտել թռչունների վերաբնակեցումը գարնանը և աշնանը, վայելել ֆլամինգոների երգը և տարբեր տեսակների և գույների արագիլներ տեսել: Քայլեք հայկական քաղաքների փողոցներով, որոնք լի են բուսականությամբ: Նրանցից յուրաքանչյուրը պարտեզի է նման. երկարացրու ձեռքդ և վերցրու թութ կամ կեռաս, դեղձ կամ ծիրան: Յուրաքանչյուր քաղաք իր լեգենդն ու պատմությունն ունի, իր յուրօրինակությունը: Օրինակ Երևանը` Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը, 2011-ին կդառնա 2793 տարեկան, այն ավելի հին է, քան Կարթագենն: Երևանը գեղեցիկ է իր նոր և հին շենքերով, լայն փողոցներով, մեծ և փոքր թանգարաններով և ցուցահանդեսներով: Եթե ուզում եք տեսնել ամբողջ Երևանը, պետք է վեր բարձրանաք Հաղթանակի զբոսայգի և ամբողջ քաղաքը կսփռվի Արարատ լեռան ստորոտում: Եթե մի փոքր լարեք ձեր երևակայությունը, կնկատեք Նոյյան Տապանը Արարատ լեռան ձյունոտ գագաթին: Մարդկությունը այստեղ է ծնվել, բնակվել այս հովտում և Հայաստանի տարածքում քրիստոնեությունը առաջին անգամ ընդունվել է որպես պետական կրոն:
Հայաստանի գետերի ցանկ
Ա
Ազատ (գետ)
Ախուրյան
Ակունք (գետ)
Աղբաշգետ
Աղնջա Աղստև
Աճանան (գետ)
Այծաղբյուր
Այրիգետ
Արագլիջուր
Արաքս Արփա
Բ
Բռնակոթ (գետ)
Գ
Գետիկ (գետ)
Գերետ
Գիժգետ
Դ
Դեբեդ
Զ
Զայ
Զանգակ (գետ)
Զեռվերաձոր
Զորզոր
Լ
Լորագետ
Կ
Կըշկոշտի
Հ
Հերհեր
Հրազդան (գետ)
Ձ
Ձկնարածի
Ձորագետ
Ղ
Ղուռիգետ
Մ
Մադան
Ո
Ողջի
Ոսկեպար (գետ)
Որոտան
Ս
Սևջուր
Վ
Վաչագան (գետ)
Փ
Փամբակ (գետ)
Ք
Քասաղ (գետ)
Գլոբալ տաքացում և դրա պատճառներից մեկը Մասնագետները հաստատում են ,որ կլիմայի անսովոր փոփոխությունը գլոբալ տաքացման հետևանք է: Գլոբալ տաքացում...Երևույթ , որն ԱՄՆ-ի ղեկավարությունը թաքցնում է իր բնակչությունից որպես մարդկության ամենասարսափելի գաղտնիքներից մեկը : «Մի՞թե» ,- գուցե բացականչեք դուք . «Ես ամեն ինչ գիտեմ գլոբալ տաքացման մասին : 1 աստիճան 100 տարվա ընթացքում ` դա նույնիսկ ծիծաղելի է » : Սակայն Նոր Օռլեանն ավերված «Կատրին» փոթորիկը , կարծում եմ , բոլորովին էլ ծիծաղելի չէր : Ապացուցված է , որ այն գլոբալ տաքացման հետևանք էր : Գիտնականներն այսպես են բնորոշում այս երևույթը.«Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտին և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է » : ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են , որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 0,6 0 ± 0,2 0 C , և որ « տաքացումը հիմնականում մարդու գործունեության հետևանք է » , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4) : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տ ածխաթթու և ջերմոցային այլ գազեր : Պարարտանյութերի գոլորշիները , ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տ մեթան : Ի դեպ , նախաինդուստրիալ շրջանից ` 18-րդ դարի կեսերից սկսած , ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31 % -ից դարձել է 149 % : Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար : Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ ` Երկրի միջին ջերմաստիճանը 1990 - 2100 թթ .. ընթացքում 1,40 C-ից բարձրանալու է 5,80C : Ինչպես սպասվում է դա կբերի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների ` ներառյալ Համաշխարային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը , մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությանն ու բաշխմանը , ինչի հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները ` ջրհեղեղը , երաշտը , փոթորիկը և այլն : Բացի այդ կցածրանա գյուղատնտեսական բերքատվության տոկոսը , կանհետանան մի շարք կենսաբանական տեսակներ : Ի՞նչ են առաջարկում գիտնականները: Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը , և անհրաժեշտ է անհապաղ ինչոր միջոցներ ձեռնարկել ` այդ ցուցանիշն իջեցնելու համար : Եթե չի կարելի կանխել ջերմոցային գազերի արտանետումները , ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց , ինչի շնորհիվ հնարավոր կլինի դրանք դուրս հանել երկրի մթնոլորտից : Աստղագետ Ռոջեր Անցելն առաջարկում է երկիր մոլկորակի շուրջ տեղադրել 60 սմ դիամետրանոց և մի քանի գրամանոց միլիոնավոր ոսպնյակներ , որոնց միջոցով հնարավոր կլինի ցրել արևվի ճառագայթները : Անցելը համոզված է , որ դա կհանգեցնի արևային ճառագայթման ցածրացմանը : Մեկ այլ գիտնական առաջարկում է մեր մոլորակը շրջապատել մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով ինչի շնորհիվ հնարավոր կլինի ստվերել արևադաևձային գոտիները և այդ կերպ մեղմել կլիման: Արտացոլող մասնիկները կարելի է ստանալ Երկրի , Լուսնի կամ աստղակերպերի վրայի լեռնային մշակումներից : Ի դեպ , այս նախագծի շրջանակներում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ , իսկ մասնիկների ` մինչև 200 տրիլիոն դոլար : Կլիմայագետ ՈՒոլլաս Բրոկեռն առաջարկում է փուչիկների և ինքաթիռների օգնությանբ ստրատոսֆերայում ցրիվ տալ ծծումբի մասնիկներ , որոնք այդ մակարդակի վրա կմնան մոտ երկու տարի : Այդ նախագիծը գնահատվում է 50 մլրդ դոլար : Առաջարկվում է նաև հատուկ սարքավորումների միջոցով ծովի ջրից աղային գոլորշիներ ստանալ և դրանք վերածել նատրիում քլորով հագեցած ամենաիսկական ամպերի , որոնց ստվերում Երկիր մոլորակի մոկորակը կթաքնվի արևից : Մեկ ուրիշ գիտնական առաջարկում է ջրային հատվածներում ստեղծել սպիտակ մակերեսով կամ պլաստիկական զանգվածով պատված լողացող արհեստական կղզիակներ ` Երկիր թափանցող արևային ճառագայթումն արտացոլելու համար: Այս մտահաղացումները երբեմն ֆանաստիկ են թվում , բայց վաղ թե ուշ դրանցից շատերը կարող են պիտանի լինեն : Իսկ Virgin Earth Challeng ընկերությունը մրցույթ է հայտարարել , որի ընթացքում կհաղթի այն անհատը կամ խումբը , ով կներկայացնի ամենակոմերցիոն և կենսունակ նախագիծը ` Երկրի մթնոլորտից ջերմոցային գազերը հեռացնելու համար : Նա , ով կդադարեցնի գլոբալ տաքացումը կստանա 25 մլն դոլար : Հարկ է նշել , որ մասնակիցները չպետք է առաջարկեն արտանետումների վերացման այսպիսի միջոցներ , ինչպիսիք են էլեկտրակայանների և գործարանների փակումը : Մեթոդ , որի մասին վաղուց են մտածում : Ի՞նչ անել գլոբալ տաքացումը կանգնեցնելու համար: Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ . դեկտեմբերին ընդունված Կիոտոի պայմանագիրն է : Ստորագրելով այն ` մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ . նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները 5.2 % - ով : Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտականություն վերցնել , իսկ ահա Ճապոնիան , Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին կրճատել արտանետումները 6-8 % -ով : Իսկ այն երկրները , որոնց արտանետումները կգերազանցեն սահմանված նորման , կարող են լրացուցիչ իրավունք գնել հարևան երկրներից , որոնց արտանետումները ցածր են որոշված քվոտայից : Ինչպես հայտնի է ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնությունը և նախագահ Ջորջ Բուշը հրաժարվեցին վավերացնել Կիոտոյի պայմանագիրը , թեև ԱՄՆ-ն համարվում է ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից մեկը : Սպիտակ Տանը նշեցին , որ Կիոտոյի պայմանագրին միանալն ամերիկյան տնտեսության համար կարժենա 5 մլն աշխատատեղերի կորուստ , իսկ Բուշը դեն է բոլոր այն համաձայնագրերին , որոնց հետևանքով նույնիսկ մեկ ամերիկացին կզրկվի աշխատանքից : Բացի այդ Սպիտակ Տան մամլո քարտուղար Սքոթ Մաքլելանը հայտարարել է , որ գլոբալ տաքացման և մարդու գործունեության միջև տեղի ունեցող պատճառահետևանքային կապը ապացուցված չէ : Այնուամենայնիվ , գլոբալ տաքացման համար պատասխանատու են ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները , այլև անհատները : Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների կողմից վատնված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությունը քայլ առ քայլ մոտեցնում է աղետի : Մարդկանց կողմից արտահանվող նավթի գրեթե կեսը օգտագործում է բենզինի կամ կերոսինի արտադրման համար : Իսկ որքան պողպատ , այլումին , պլաստմասսա է պահանջվում ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրության համար : Այս ֆոնին ծովային և երկաթուղային փոխադրամիջոցները զիջում են իրենց դիրքերը : Իսկ քաղաքային հասարակական փոխադրանիջոցների ուղեվարձը բազմաթիվ երկրներում այնքան է թանկացել , որ մարդիկ ստիպված են լինում գնել անձնական ավտոմեքենաներ : Այսօր գիտնականները փորձում են բնական գազից ջրածնային վառելիք ստանալ : Նրանք հավատում են , որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով , և մարդկությունը վերջապես կձերփազատվի բնաջնջման սպառնացող վտանգից : Թեև բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը գտնում է , որ մարդկության փրկությունը կախված է Տիեզերքում ապրելու համար նոր մոլորակներ գտնելու հնարավորությունից միայն : ՄԱՍՆԱԳԵՏ. «ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ» Երկրագունդը տաքացման պատճառով չի կանգնի ոչնչացման եզրին,-այս մասին հայտարարել է ամերիկյան The Weather հեռուստաալիքի հիմնադիր Ջոն Կոլեմանը: Նրա հավաստմամբ գլոբալ տաքացման մասին բոլոր տեղեկությունները մարդկության պատմության մեջ գոյություն ունեցող ամենամեծ սուտն է: Նրա այս հայտարարությունը զետեղվել է եղանակի ու շրջակա միջավայրի պահպանման միջազգային կենտրոնի էլեկտրոնային կայքում: Գիտնականներից ոմանք քաղաքական մոտիվներով երկար ժամանակ օգտագործել են գիտական հետազոտությունները հնարովի գլոբալ տաքացման մասին տեղեկություններով հասարակությանը տագնապի մեջ պահելու համար,- նշել է Ջ. Կոլեմանը: Նրա խոսքով, գիտնականների ընկերները կառավարությունից, մեծ դրամաշնորհ են հատկացրել սուտ հետազոտությունների համար: Ջ. Կոլիմանը նաև մեղադրել է որոշ ԶԼՄ-ներին՝ մասնավորապես CNN-ին, CBS-ին և NBC-ին, ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը, Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերին ու այլոց: Նա հավաստել է, որ մարդկության ազդեցությունը կլիմայի վրա շատ փոքր է ու այն չի կարող հանգեցնել գլոբալ տաքացման,-հավաստել է նա ու ավելացրել, որ ջերմաստիճանի կտրուկ կբարձրացումը, սառույցների համատարած հալումը և այլ կանխագուշակումները տասը կամ քսան տարվա ընթացքում հասարակությանն ինքնստինքյան կապացուցեն, որ այս ամենը պարզապես սուտ է: Նշենք, որ Ջ. Կոլեմանը կլիմայի մասին The Weather միջազգային հեռուստաալիքը ստեղծել է 1982 թվականին: Գլոբալ տաքացման գործում հրդեհների դերը ճիշտ չի գնահատվել Արիզոնայի ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ հրդեհների դերը գլոբալ տաքացման գործում հնարավոր է նախկինում թերագնահատվել է: Այս մասին տեղեկացվում է համալսարանի կայքում զետղեված հաղորդագրության մեջ: 22 գիտնականերից բաղկացած խմբի հետազոտության շրջանակներում դիտարկվել է գլոբալ տաքացման վրա անտառների հրդեհի ունեցած ազդեցությունը: Արդյունքում գիտնականներին հաջողվել է պարզել, որ հրդեհները կարևորագույն գործոն են, որոնց ազդեցությունը կլիմայական փոփոխությունների վրա նկատելիորեն անետսվել է: Առաջին հերթին գիտնականները հաշվել են այն ածխաթթու գազի ծավալները, որը արտանետվում է մթնոլորտ անտառների հրդեհի ժամանակ: Ավելի վաղ տրված գնահատականների համաձայն, արտանետումները կազմել էին տարեկան մթնոլորտ արտանետվող 130-230 միոլին տոննա ածխաթթու գազի մոտ 19 տոկոսը: Նոր տվյալներով, անտառային հրդեհների մասնակցությունն այդ արտանետումներին հասել է մինչև 50 տոկոսի: Դրանից բացի, հետազոտողները նշում են, որ ներկայումս քիչ է ուսումնասիրված հրդեհներիա զդեցությունը մթնոլորտի վերին շերտի վրա: Գիտնականների խոսքով, նոր տվյալները վկայում են, որ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հետազոտություն անցկացնել` կլիմայական փոփոխությունների վրա հրդեհների ունեցած ազդեցությունը պարզելու համար: Մասնավորապես, գիտնականները մտավախություն ունեն, որ մթնոլորտի ջերմաստիճանի տաքացումը կարող է հանգեցնել անտառային հրդեհների քանակի ու ծավալների աճին, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն մթնոլորտում ջերմոցային գազերի տեսակարար Գլոբալ տաքացումից ամենաշատը կտուժի հյուսիսային կիսագունդը Կլիմայի գծով ՄԱԿ-ի կոմիտեին զեկույց ներկայացրած գիտնականների միջազգային խմբի ներկայացուցիչները կարծում են, որ մոտակա 10 տարիների ընթացքում կայանալիք կլիմայական փոփոխությունները մեր երկրագնդի հյուսիսային կիսագնդին կլիման կդարձնեն ավելի փոփոխական. ջրհեղեղները և փոթորիկները կդառնան ավելի ավերիչ և հաճաախակի, մինչդեռ կիսագնդի հարավային շրջանները տառապելու են երաշտներից:Բացի այդ, զեկույցում նշված է, որ միջերկրյածովյա, հարավաֆրիկյան, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելյան և ԱՄՆ-ի հարավ-արևմտյան շատ շրջաններ լիովին կզգան մաքուր խմելու ջրի պակաս:“Մենք նաև, ամենայն հավանականությամբ, կբախվենք գյուղատնտեսական արդյունաբերության ծավալների նվազման հետ: Շատ հարցերում այս խնդիրը կթելադրվի գյուղատնտեսական պահանջների համար հատկացվող ջրի պաշարի նվազումով, ինչպես նաև գյուղատնտեսության վրա շեշտ դնող տարածաշրջաններում շատ տաք եղանակով”, - ասել է կլիմայի գծով ՄԱԿ-ի կոմիտեի նախագահ Ռաջենդրա Պաչաուրին:Ընդհանուր առմամբ, մասնագետները համամիտ են այն հարցում, որ գլոբալ տաքացման հետ կապված ամենավտանգավոր խնդիրներից մեկը կդառնա հենց խմելու ջրի պակասը: Պատրաստվենք «Համաշխարհային ջրհեղեղին» Ապրիլ 23, 2007 Թեեւ գլոբալ տաքացման պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը Սինգապուրին կսպառնա միայն 50-100 տարի հետո, կղզի- պետությունն արդեն պատրաստվում է համաշխարհային ջրհեղեղին։ Այս մասին այսօր գրել է Սթրեյթս թայմս թերթը: Ինչպես հայտարարել է նախկին վարչապետ եւ Սինգապուրի հիմնադիր-հայր Լի Կուան Յուն, որն այժմ Առյուծի քաղաքի կառավարությունում զբաղեցնում է մենտոր-նախարարի պաշտոնը, կաբինետն արդեն կապվել է Նիդեռլանդների հետ՝ պատնեշների խոշորամասշտաբ կառուցման մեթոդիկաների մանրամասն ուսումնասիրման նպատակով: Մենք սկսում ենք սովորել հիմա, որովհետեւ այն ժամանակ, երբ ջրերը բարձրանան, շատ ուշ կլինի,- ասել Է նա։ Գլոբալ տաքացման դեմ շտապ պայքարի կոչ է անում միջազգային հանրությունը: Այն, որ գլոբալ տաքացման վտանգն իրական է հաստատել է նաև փորձագետների միջազգային խումբը, որը Փարիզում հրապարակել է իր զեկույցը: Այն աշխարհի ավելի, քան 2000 փորձագետների աշխատանքի արդյունք է: Ըստ այդմ` մարդն իր գործունեությամբ հանգեցրել է կլիմայի կտրուկ և գլոբալ փոփոխության: Եթե 2001թ. մարդու գործունեության ազդեցությունը հավասարարժեք էր 60 տոկոսի, ապա այժմ այդ ցուցանիշը ավելացել է հասնելով` 90 տոկոսի: Փորձագետները կարծում են, որ եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, ապա 2100թ. արդեն երկրագնդի վրա միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.8-4 աստիճան ցելսիուսով: Եվրոմիությունը այս հարցով խիստ անհանգստացած է, ԱՄՆ-ն առայժմ պասիվություն է ցուցաբերում միջոցներ ձեռնարկելու հարցում և նույնսիկ չի միացել գլոբալ տաքացման դեմ պայքարի Կիոտոյի արձանագրությանը: Իսկ զարգացող մի շարք երկրներում կարծում են, որ փորձագետների դիտարկումները չափազանցված են: ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՍԱՌՈՒՅՑԻՑ ԿԱՐՈՂ Է ԹՈՒՅՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ Գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայի սառույցների հալչելու արդյունքում կարող են դուրս գալ դրանցում առկա քիմիկատները` մասնավորապես ԴԴՏ (դիքլորդիֆենիլտրիխլոետան) ուժեղ թույնը, որն օգտագործելուց երկրներից շատերը հրաժարվել էին դեռևս 30 տարի առաջ: ԱՄՆ-ի Վիրջինիայի ինստիտուտի բնապահպան Հայդի Գայցը, ուսումնասիրելով Անտարկտիդայի կենդանիների ու պինգվինների վրա քիմիկատի ունեցած ազդեցությունը, եզրակացրել է, որ գլոբալ տաքացումը օվկիանոս կարող է արտանետել մի շարք թունավոր նյութեր: Դրանք օգտագործելու համար չթույլատրվող արդյունաբերական քիմիկատներ են, որոնք կարող են բացասաբար ազդել մարդկանց առողջության` մասնավորապես նյարդային համակարգի վրա: ԴԴՏ-ն իրենից ներկայացնում է մանր մասնիկներ, որոնք օդի միջոցով պտտվում են ամենուր: Երբ այն սննդի միջոցով ներթափանցում է կենդանու օրգանիզմ, դառնում է ԴԴԵ անվանմամբ մի նյութ: Մասնագետի հավաստմամբ, կենդանու օրգանիզմում ինչքան շատ է լինում ԴԴԵ-ի առկայությունը, այնքան մեծ է լինում միջավայրում այդպիսի քիմիկատների տարածվածությունը: Հետազոտողները պարզել են, որ պինգվինների օրգանիզմում ԴԴԵ-ն այնքան էլ շատ չէ, և ուրեմն, այդ տարածքում ԴԴՏ-ն նոր է տարածվում: Նշենք, որ քիմիկներն առաջին անգամ ԴԴՏ են սինթեզել 1874 թվականին: Դրա օգնությամբ հաջողվել է մի շարք երկրներում կանխել մալարիայով հիվանդացությունների թվի աճը, սակայն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունն ավելի մեծ է եղել: Գլոբալ տաքացումը աղետ է մեր մոլորակի համար Մինչ Հայաստանում մենք վայելում ենք բավականին մեղմ ձմեռային եղանակը, աշխարհի տարբեր ծայրերում գրեթե ամեն օր բնակլիմայական աղետներ են գրանցվում: Եղանակը դարձել է անկանխատեսելի եւ անկառավարելի: Եղանակային տհաճ անակնկալները, ըստ մասնագետների, կլիմայի գլոբալ փոփոխության կամ, այսպես կոչված, գլոբալ տաքացման հետեւանք են: Սակայն գլոբալ տաքացումը չի ենթադրում միայն ջերմաստիճանի բարձրացում: Եթե հարավային կիսագնդի որոշ երկրներում երաշտ, անտառային հրդեհներ կամ ջրհեղեղներ են, ապա հյուսիսային կիսագնդի շատ երկրներում` սառնամանիքներ, բուք, մառախուղ ու ձյան առատ տեղումներ: Հունվար ամսվա համար աննախադեպ ցածր ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի ավելի քան 10 երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում: Առատ ձյան եւ ձնաբուքի պատճառով խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, ավտոճանապարհների մերկասառույցը վթարների եւ մարդկային զոհերի պատճառ է դառնում: Ձյան հաստ շերտով պատված կամ սառած թռիչքուղիների պատճառով օդանավակայաններում հետաձգվել են չվերթները: Մեծ Բրիտանիայում սաստիկ ցրտեր են: Տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 30 սանտիմետրի: Շվեյցարիայում որոշ վայրերում ջերմաստիճանը իջել է մինչեւ մինուս 38,8 աստիճանի: Ճանապարհների մի մասը անանցանելի է: Գրեթե նույն վիճակն է Դանիայում: Փրկարար ծառայությունները չեն հասցնում արձագանքել բոլոր արտակարգ պատահարներին: Թռիչքները հետաձգված են: Ձյան առատ տեղումների պատճառով Գերմանիայում խաթարվել է ցամաքային եւ օդային հաղորդակցությունը: Լեհաստանում ցրտից եւ ձնաբքից մարդկային զոհեր են գրանցվել: Էստոնիայում նույնպես աննախադեպ տեղումներ են. տեղացած ձյան հաստությունը Թալինում հասել է 60 սանտիմետրի: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ Եվրոպայում ցրտերը դեռ կշարունակվեն: Ռուսաստանում նույնպես սաստիկ ցրտեր են: Որոշ հատվածներում ջերմաստիճանը իջել է մինչեւ մինուս 48-53 աստիճան: Օդերեւութաբանների կանխատեսումները հուսադրող չեն: Եղանակը անակնկալի է բերել Չինաստանի մայրաքաղաք Պեկինի բնակիչներին: Վերջին 50 տարիների ընթացքում գրանցված ամենաառատ տեղումները կաթավածահար են արել մայրաքաղաքի բնականոն կյանքը: Հնդկաստանում տասնյակ մարդիկ դարձել են անսպասելի ցրտերի զոհ: Ջերմաստիճանի կտրուկ նվազումն ուղեկցվել է ձյան առատ տեղումներով եւ թանձր մառախուղով, գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ: Հարավային կիսագնդի շատ հատվածներում հորդառատ անձրեւներ են ու ջրհեղեղներ, որոնց արդյունքում մարդկային զոհեր կան: Բրազիլիայում սողանքների հետեւանքով մարդկային զոհեր են եղել: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում փոթորիկը քանդել է բազմաթիվ տներ, արմատախիլ արել հսկա ծառեր: Հարավային Կալիֆոռնիայում ջրհեղեղներ են սկսվել, որոնք խլել են մարդկային կյանքեր: Ջրհեղեղների հետեւանքով ճանապարհներն անանցանելի են: Քամին տապալել է հսկա ծառեր եւ հեռագրասյուներ: Միաժամանակ, ԱՄՆ որոշ նահանգներում ջերմաստիճանը կտրուկ իջել է` դառնալով ցրտահարումների պատճառ: Մինչ ԱՄՆ-ում առատ տեղումներ են, կանաչ մայրցամաքը` Ավստրալիան, ջրի կարիք ունի: Ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 43 աստիճան: Տապից փրկվելու համար մարդիկ փողոցներում մտնում են շատրվանների տակ: Սաստիկ շոգերը անտառային հրդեհների պատճառ են դարձել, որոնք հասել են նաեւ մարդկային բնակավայրերին: Այն, ինչին մենք այսօր ականատես ենք, մասնագետներն անվանում են գլոբալ տաքացում: Հետազոտողները այս երեւույթի վերաբերյալ կանխատեսումներ էին անում դեռեւս անցյալ դարի 60-70-ական թվականներին: Իսկ ինչի՞ արդյունք է գլոբալ տաքացումը: Գիտնականների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ գլոբալ տաքացումների պատճառը մթնոլորտում «ջերմոցային գազերի» (ածխածնի երկօքսիդ` ածխաթթու գազ, օզոն, մեթան, ազոտի երկօքսիդ եւ արդյունաբերական ծագում ունեցող այլ գազեր) քանակի ավելացումն է: Ջերմոցային գազերը մթնոլորտում առաջանում են ինչպես բնական պրոցեսների արդյունքում, այնպես էլ մարդկային գործոնով պայմանավորված: Վառելանյութի օգտագործման ծավալների անընդհատ մեծացումը, վտանգավոր արտանետումները աղտոտում են մթնոլորտը: Դրան զուգահեռ` պակասում են անտառները եւ կանաչապատ տարածքները, որոնք կլանում են ածխաթթու գազը` գլոբալ տաքացման հիմնական «մեղավորին»: Մարդու գործունեության հետեւանքով մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի մեծ քանակը թույլ չի տալիս, որպեսզի Արեգակից մեր մոլորակ հասնող էներգիան երկրի մակերեւույթից անդրադառնա տիեզերք: Ջերմությունը մնում է մթնոլորտում, որի արդյունքում առաջանում է «ջերմոցային էֆեկտ»: Եթե վտանգավոր արտանետումների ծավալը չկրճատվի, ապա, ըստ հաշվարկների, առաջիկա 50 տարիների ընթացքում երկրի ջերմաստիճանը կբարձրանա միջինում 5.5 աստիճանով: Գլոբալ տաքացման հետեւանքով Անտարկտիդայում հալչող սառցաբեկորները կարող են ջրի տակ առնել մայրցամաքների մի հատվածը: Ըստ վերջին հաշվարկների` օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 6 մետրով: Պետք է նշել, որ կլիմայի գլոբալ մարդածին փոփոխության գաղափարը ոչ բոլոր հետազոտողներն են ընդունում` պատճառաբանելով, որ կլիմայի արդի գլոբալ փոփոխությունը կլիմայի պարբերական տատանումների մի փուլ է, որ նման տաքացումներ եւ ցրտեցումներ եղել են նաեւ անցյալում: Ջերմոցային էֆեկտի հիմնական պատճառը, ինչպես նշեցինք, ածխաթթու գազն է, որի ծավալը միայն վերջին 200 տարիների ընթացքում ավելացել է 30 տոկոսով: Դա պայմանավորված է վառելիքի (նավթամթերքներ, գազ, քարածուխ, տորֆ, փայտ եւ այլն) օգտագործման ծավալների անընդհատ մեծացումով: Հետեւաբար, կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ կարելի է պայքարել` կրճատելով մարդու գործունեության հետեւանքով առաջացած վտանգավոր արտանետումները եւ մեծացնելով անտառներն ու կանաչապատ մակերեսները: Գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար անցյալ տարվա դեկտեմբերի 7-18-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության կոնվենցիայի» եւ «Կիոտոյի արձանագրության» (Կիոտոյի արձանագրությամբ սահմանված են 2008-ից մինչեւ 2012 թվականը ջերմոցային գազերի կրճատման պարտավորությունները զարգացած 39 երկրների համար) բարձրագույն մարմնի կողմ երկրների համաժողովը, որին ներկա էին 119 երկրից 49 հազար մասնակիցներ: Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումները այնքան, որպեսզի կանխվի կլիմայի համամոլորակային վտանգավոր փոփոխությունը: Սակայն համաժողովը ձախողվեց արդյունաբերական խոշոր տերությունների միջեւ հակասությունների պատճառով: ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻԱՆ Այսօր Միգրանտների միջազգային օրը նշելիս, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտարարում է, որ Կոպենհագենի խորհրդաժողովի շրջանակներից դուրս պահանջվում են ավելի խոշոր ջանքեր բնապահպանական և կլիմայի պատճառներով առաջացած միգրացիայի բարդ հարցը լուծելու համար: Մինչ աշխարհի առաջնորդները մասնակցում են Դանիայի մայրաքաղաքում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովի վերջին օրվան՝ քննարկելով համընդհանուր համաձայնության ստորագրումը, որը կարող է ընդունել կամ չընդունել կլիմայի փոփոխությունների ազդեցությունը միգրացիայի և տեղահանումների վրա, իրականությունն այն է, որ կլիմայի փոփոխությունները և շրջակա միջավայրի վատթարացումն արդեն իսկ տեղիք են տալիս միգրացիայի կամ տեղահանումների ողջ մոլորակում: Մասնավորապես, հիմնական հարվածը կրում են աշխարհի ամենից աղքատ երկրները: ՄՄԿ-ի վերջերս հրատարակված մի հաշվետվության մեջ ասված է, որ բնապահպանական գործոնների հետևանքով արդեն իսկ առաջացող միգրացիայի մեծ մասը տեղի է ունենում երկրների ներսում: Օրինակ, ասիական բազմաթիվ երկրներ մաքառում են գյուղից դեպի քաղաք կատարվող զանգվածային միգրացիայի կառավարման համար, մինչ կրկնվող հեղեղները ոչնչացնում են գյուղատնտեսական գոյամիջոցները և պաշարները՝ հարկադրելով մարդկանց տեղափոխվել գերտարածված քաղաքային վայրեր, ինչը կտրուկ հետևանքներ է ունենում ենթակառուցվածքների, հանրային ծառայությունների և առողջության վրա: Շրջակա միջավայրի վատթարացման դանդաղ ընթացքը պակաս ուշադրություն է գրավում, քան կլիմայական ծայրահեղ դեպքերը, օրինակ, հեղեղները և փոթորիկները, այնինչ 1979-2008 թթ. աշխարհում երաշտներից տուժել է 1,6 մլն մարդ՝ փոթորիկներից տուժածների թվի կրկնապատիկից ավելին. ընդ որում, հատկապես խոցելի է Աֆրիկան: Վերոնշյալ հանգամանքներում միգրացիան զգալի դեր է կատարում որպես հաղթահարման մեխանիզմ: Օրինակ, Մալին ականատես է լինում երկրի հյուսիսից դեպի հարավ տեղի ունեցող ներքին միգրացիայի, ինչպես նաև տարածաշրջանային միգրացիայի՝ դեպի Արևմտյան Աֆրիկայի առափնյա հատվածները՝ որպես երաշտի հաղթահարման ինքնաμուխ ռազմավարություն, ինչը թեթևացնում է փխրուն էկոհամակարգերից մեկի լարվածությունը, սակայն դա փոխանցելով մեկ ուրիշ էկոհամակարգի: Թեպետ կլիմայի փոփոխությունների հաղթահարման նպատակով նվազագույն զարգացած երկրների մշակած որոշ Հաղթահարման գործողությունների ազգային ծրագրեր (ՀԳԱԾ-եր) ներառում են նաև հղումներ միգրացիային, սակայն կարելի է անել ավելին՝ հաղթահարման համատեքստում միգացիայի դերի ուժեղացման նպատակով: Նշելով ապագա թեժ կետերը մի քանի ասիական, աֆրիկյան, կենտրոնաամերիկյան և հարավամերիկյան երկրներում, որտեղ առկա են միգրացիոն բարձր մակարդակներ, զգալի սոցիալ-տնտեսական մարտահրավերներ և կլիմայական դանդաղընթաց աղետներ, որոնք ազդում են պարենային ապահովության վրա, ՄՄԿ-ի վերջին զեկույցներից մեկը փաստարկում է, որ բնապահպանական միգրացիային առնչվող քաղաքականությունների սակավությունը կնշանակի, որ զարգացած աշխարհը խնդրի լուծման գործում կհայտնվի նույնքան դժվարին մարտահրավերների հետ դեմ հանդիման:
Պ լ ա ն Նախաբան 1. Արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում 2. Արդյունաբերության ճյուղային կառուցվածքը և դրա կատարված տեղաշարժերը 3. Արդյունաբերության արժեքային ցուցանիշները 4. Արդյունաբերության ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում Նախաբան Հասարակական արտադրության արդյունավետությունը պայմանավորված է տնտեսության իրական հատվածի և դրա ճյուղերի զարգացման հնարավորությունների օգտագործմամբ:Արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության և նյութական ոլորտի ամենակարևոր ճյուղն է: Արդյունաբերական ձեռնարկությունները հնարավորություն են ստանում վերականգնել նախկինում խզված տնտեսական կապերը,օպտիմալացնել ապրանքների և ֆինանսական հոսքերի շարժը և այլն: Սույն աշխատանքի նպատակն է քննարկել արդյունաբերության արժեքային ցուցանիշները և ճյուղի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքի առաջին մասում ներկայացված է արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Երկրորդ մասում ներկայացված է արդյունաբերության ճյուղային կառուցվածքը :Այս հարցի տակ մանրամասն ներկայացված են արդյունաբերության յուրաքանչյուր ճյուղը և ենթաճյուղերը և դրանց կատարած տեղաշարժերը: Երրորդ մասում պարզաբանված են արժեքային ցուցանիշները,իսկ չորրորդ հարցում քննարկվել է ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և առաջարկություններ: Վերջում կատարվել են որոշակի եզրակացություններ: Հարց 1. Արդյունաբերության տեղը և դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Արդյունաբերությունը տնտեսության այն ճյուղն է,որտեղ թողարկվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների հիմնական մասը:Հետևապես արդյունաբերության զարգացմամբ է պայմանավորված ինչպես հասարակական արտադրության զարգացումը, այնպես էլ բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Արդյունաբերությունը տնտեսության առաջատարն է, որոշիչը և դրա զարգացմամբ է բնորոշվում տվյալ երկրի զարգացման մակարդակը : Խորհրդային իշխանության վերջին տարիներին ՀՀ արդյունաբերությունը թողարկում էր ազգային արդյունքի կեսից ավելին:Հայաստանի անկախացումից հետո , հասկանալի պատճառներով , կրճատվեց ոչ միայն համախառն ներքին արդյունքը,այլ նաև արդյունաբերության համախառն արտադրանքը:1999թ.արդյունաբերության համախառն արտադրանքը կազմեց ՀՆԱ-ի միայն 28.3 % -ը:Դա չի նշանակում,որ նվազել է արդյունաբերության դերը: Այս երևույթը ժամանակավոր է : Ապագայում արդյունաբերական արտադրանքի բաժինը ՀՆԱ-ի մեջ դարձյալ կավելանա և կապահովի ամբողջ տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացումը: Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ արդյունաբերությունը համարվում է նյութական արտադրության առաջին բնագավառը: Արդյունաբերության առաջատար դերը պայմանավորված է նաև նրանով ,որ այս ոլորտում են ընդգրկված հանրապետության աշխատանքային ռեսուրսների զգալի մասը և հիմնական արտադրական ֆոնդերի մոտ կեսը: Քանի որ արդյունաբերության զարգացումը բնութագրում է ամբողջ տնտեսության զարգացման մակարդակը,ապա արդյունաբերության զարգացման համալիր ծրագիրը կարևոր նշանակություն ունի տնտեսական և սոցիալական զարգացման մյուս ծրագրերի համակարգում:Արդյունաբերական զարգացման ծրագիրը կապված է արտադրության մյուս ճյուղերի զարգացման ծրագրերի հետ,որը պայմանավորված է այդ ճյուղերի իրական փոխադարձ կապերով: Հենց այս նպատակով էլ քննարկենք արդյունաբերության և արտադրության մյուս ճյուղերի իրական կապերը:Արդյունաբերությունը գյուղատնտեսության համար արտադրում է գյուղատնտեսական մեքենաներ , գործիքներ , պարարտանյութեր,էլե-կտրաէներգիա և այլն:Դա նշանակում է,որ գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը անվերապահորեն կապված է արդյունաբերական զարգացման հետ:Մյուս կողմից , արդյունաբերության որոշ ճյուղեր , ինչպիսիք են թեթև և սննդի արդյունաբերության ճյուղեր,զարգանում են գյուղատնտեսական հումքի բազայի վրա և կախված են գյուղատնտեսության զարգացումից: Նույնպիսի կապ գոյություն ունի արդյունաբերության և կապիտալ շինարարության միջև:Արդյունաբերության զարգացումը հնարավոր է նոր արտադրական կարողությունների և հիմնական ֆոնդերի գոծարկման դեպքում, իսկ դա կատարվում է շինարարության միջոցով:Մյուս կողմից , կապիտալ շինարարության ծավալները առաջին հեթին կախված են արդյունաբերության զարգացման խնդիրներից, և այդ ճյուղի զարգացման նյութատեխնիկական բազան` շինարարական մեքենաներն ու մեխանիզմները, շինարարական նյութերը, էլեկտրաէներգիան և այլն, արտադրում է արդյունաբերությունը: Փոխկապակցված են նաև արդյունաբերությունը և տրանսպորտը:Մի կողմից ` տրանսպորտի ամբողջ շարժակազմը, օգտագործվող էլեկտրաէներգիան , վառելիքը և մյուս նյութերն արտադրվում են արդյունաբերության մեջ, մյուս կողմից`տրանսպորտային փոխադրումների մեծ մասը կազմում է արդյունաբերական արտադրանքը կամ արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվող հումքը, նյութերը, վառելիքը և այլն:Դա նշանակում է , որ տրասպորտի զարգացումը հնարավոր չէ առանց արդյունաբերության զարգացման, իսկ հոմքի, նյութերի, վառելիքի , սարքավորումների և այլնի նկատմամբ արդյունավետության պահանջարկը բավարարվում է տրանսպորտային միջոցներով: Արդյունաբերության ծրագիրը սերտորեն կապված է նաև աշխատանքային ռեսուրսների օգտագործման , սոցիալական զարգացման և, հատկապես, բնակչության կենսամակարդակի բարձրացման ծրագրերի հետ:Արդյունաբերական արտադրության ինտենսիվ աճն ապահովվում է աշխատանքի արտադրողականության բարձրացման միջոցով, իսկ վերջինս ապահովում է հասարակական արտադրության արդյունավետություն ,ինչպես նաև բնակչության եկամուտների աճ: Արդյունաբերության և բնակչության կենսամակարդակի բարձրացման ծրագրերի կապն արտահայտվում է նաև նրանում,որ բնակչության սպառման առարկաները հինականում արտադրում է արդյունաբերությունը: Չնայած անցած ժամանակամիջոցում իրականացված պետական քաղաքականությունը ` ուղղված արդյունաբերության զարգացմանը, այդուհանդերձ հնարավոր չեղավ պահպանել հանրապետության վաղեմի արդյունաբերական ներուժը, ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ նրա հետագա զարգացման համար:Մինչդեռ թվում էր,որ այնպիսի ինստիտուցիոնալ միջոցառումը, ինչպիսին մասնավորեցումն է, կնպաստի արդյունաբերական արտադրության կառուցվածքը շուկայականին արագորեն հարմարեցնելուն,կհանգեցնի նրա արդյունավետության բարձրացմանը: Արդյունաբերության ոլորտում վերջերս նկատվող դրական տեղաշարժերը դեռևս բավարար և ի զորու չեն նպաստելու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման առաջացմանը:Ստեղծված իրավիճակը պայմանավորված է արդյունաբերական քաղաքականության ասպարեզում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հիմնախնդիրներով,որոնք են ` 1. Հետմասնավորեցման արդյունքների ամրապնդման համար ոչ բավարար պայմանները, 2. Շուկայական և արտադրական ենթակառուցվածքների թեր-զարգացվածությունը, 3. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ընթացքի ոչ բավարար լինելը, 4. Հարկային համակարգի անկատարությունը: Արդյունաբերական քաղաքականությունը երկրի կառավարության միջոցառումների ամբողջությունն է` ուղղված արդյունաբերության աճի տեմպերի ավելացմանը, արդյունաբերական ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացի կազմակերպմանը և արդյունավետ իրականացմանը, արդյունաբերական արտադրանքների արտահանման ծավալների ավելացումը, ներքին և արտաքին շուկաներում մրցունակ ապրանքների արտադրության ծավալների և անվանացանկի ավելացմանը, արդյունաբերության մեջ նյութական և աշխատանքային ռեսուրսների , հիմնական ֆոնդերի արդյունավետ օգտագործմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը և դրանց պաշտպանությանը, արդյունաբերության մեջ գիտատեխնիկական նվաճումների և արտասահմանյան առաջավոր տեխնոլոգիաների ներդրմանը: ՀՀ արդյունաբերական քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ոլորտի վերակառուցումը և վերականգնումն է : Դեռևս լուծված չեն արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը պայմանավորող բաղադրիչների համալիր կիրառման հիմնախնդիրները: Պետական ռազմավարական խնդիրներից մեկը պետք է լինի այն ,որ ՀՀ-ը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր:Ինչպես և տարիներ առաջ են եղել , անհրաժեշտ է ունենալ տնտեսության մի շարք կարևորագույն համալիրների նկատմամբ պետական քաղաքականությունը. • վառելիքաէներգետիկ համալիր • մետաղաձուլական համալիր • մեքենաշինական համալիր • քիմիական արդյունաբերության համալիր • շինարարարկան տրանսպորտային համալիր • սոցիալական համալիր Պարզ է ,որ անցած մի քանի տարիների ընթացքում պետությունն իր վարած քաղաքականությամբ նպաստեց շինարարության զարգացմանը,որի արդյունքում հսկայական պատվերներ են ստանում շինարարական արտադրական ձեռնարկությունները: Այս ամենի արդյունքում ստեղծվում են նոր աշխատատեղեր, ավելանում են այս ոլորտներում աշխատողների եկամուտները: Նույնը չենք կարող ասել մի շարք ոլորտների մասին` մեքենաշինության , քիմիական արդյունաբերության , տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Մեքենաշինության և քիմիական արդյունաբերության ոլորտներում պետք է մեծապես խթանել օտաերկրյա, հատկապես ռուսական կապիտալի ներհոսքը ,քանի որ այս ոլորտների ձեռնարկություններում առկա տեխնոլոգիական հնարավորությունները միտված էին դեպի խորհրդային նախկին ձեռնարկությունները, սերտորեն կոոպերացված էին նրանց հետ:Դրա օրինակներից են □Կանազը□,□Մարսը□,□Ստրոմմաշինան□ և այլն: ՀՀ վիճակագրական պետական ծառայության տվյալներով 2004թ. Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է ընդամենը 535.3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք , ընդ որում դրա կազմում շուրջ 78% –ը էլեկտրաէներգիայի, գունավոր մետաղաձուլության և սննդարդյունաբերության արտադրանքն է :Այսպիսով , արդյունաբերության մնացած բոլոր ենթաճյուղերը միասին կազմում են 21-22% , ընդ որում մեքենաշինությունը և մետաղամշակումը` 4.4% , քիմիական արդյունաբերությունը` 2.4%: Այսպիսով ունենալով շուրջ 2000 խոշոր և միջին մասնավորեցված ձեռնարկություններ և կամ շուրջ 8000 փոքր օբյեկտներ դեռևս չի նշանակում արդյունավետ գործող տնտեսության մասնավոր հատված: Զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրների փորձը վկայում է,որ արդյունաբերական ձեռնարկությունների և ֆինանսավարկային կառուցների ինտեգրման լավագույն ձևերից է ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ֆինանսաարդյունաբերական խմբերը նախադրյալներ են ստեղծում ավելի կառավարելի տնտեսություն ունենալու համար , կենտրոնացնում են ռեսուրսները անհրաժեշտ ուղղությամբ, օգնում են հաստատել ավելի արդյունավետ կապեր պետության և մասնավոր հատվածի միջև: Ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծումն ու գործունեությունը լայն հնարավորություն են տալիս արդյունաբերական ձեռնարկություններին վերականգնել նախկինում խզված տնտեսական կապերը, օպտիմալացնել ապրանքների և ֆինանսական հոսքերի շարժը , կատարել կապիտալ ներդրումներ` արդիականացնելով արտադրական տեխնոլոգիաներն ու հիմնական միջոցները և այլն: Հարց 2. Արդյունաբերության ճյուղային կառուց-վածքը և դրա կատարած տեղաշարժերը: Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ նյութական արտադրության առաջին բնագավառը արդյունաբերությունն է :Տնտեսության այս ճյուղով են պայմանավորված այն վիթխարի նվաճումները ,որոնք ձեռք է բերել համաշխարհային տնտեսությունը մարդու գործունեության բոլոր բնագավառներում: Երկրի ընդերքից բազմատեսակ ռեսուրսների ` ժամանակակից մեթոդներով արդյունահանումն ու մշակումը , համաշխարհային օվկիանոսի համակողմանի յուրացումը , տրանսպորտային բոլոր տեսակների ` բարդ մեքենաների,միջոցների այդ թվում տիեզերանավերի ստեղծումը ,որոնք հնարավորություն տվեցին մարդ իջեցնել լուսնի վրա և լայն ճակատով սկսել տիեզերքի նվաճումը,հնարավոր եղան միայն արդյունաբերության բուռն վերելքով: Քանի որ արդյունաբերությունը վճռական դեր է խաղում տվյալ երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման գործում,ուստի այն երկրները ,որտեղ առաջին տեղը ունեցան արդյունաբերական հեղաշրջուները, առաջինը սկսեցին աշխարհի հումքային ռեսուրսների յուրացման և պատրաստի արտադրանքի , սպառման շուկաների ձեռք բերման աշխատանքները: Ներկայումս համաշխարհային արդյունաբերության տարածքային կազմակերպման ձևերից է ագլոմերացիոն տեղաբաշխումը: Դրա էությունն այն է , որ արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում տեղաբաշխվում են խոշոր քաղաքներում և դրանց շուրջը ձևավորված բազմաթիվ այլ քաղաքներում:Հայաստանի Հանրապետությունում շատ ցայտուն է արտահայտված Երևանի արդյունաբերական ագլոմերացիան:Այն Երևան քաղաքից բացի ընդգրկում է Աբովյան, Արզնի,Նոր Հաճն, Մասիս, Էջմիածին և արդյունաբերական հարակից այլ կենտրոններ: Արդյունաբերությունը լայն առումով բաժանվում է մի շարք ճյուղերի: Մասնավորապես, ընգրկում է վառելիքային, էներգետիկական, մետաղաձուլական, քիմիական, մեքենաշինական, շինանյութերի, անտառային և փայտամշակման , ինչպես նաև թեթև և սննդի ճյուղերը:Կան նաև □ծանր արդյունաբերություն□ հավաքական հասկացությունը, որն իր մեջ ընդգրկում է վառելիքային, էլեկտրաէներգետիկ տնտեսությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, անտառային, փայտամշակման ճյուղերը: Այժմ ներկայացնենք այս ճյուղերը առանձին –առանձին: 1. Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն: Արդյունաբերության այս ճյուղը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման հիմքն է :Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը բաժանվում է 2 խոշոր ճյուղերի` վառելիքային և էներգետիկական: ա) Վառելիքային արդյունաբերություն: Ընդգրկում է քարածխի, նավթի, գազի, տորֆի, այրող թեթաքարերի արդյունահանումն ու վերամշակումը: Վառելիքային արդյունաբերության համակարգում ժամանակին որոշակի տեղ է ունեցել նաև փայտը : Այժմ վառելիքաէներգետիկ տնտեսության մեջ աստիճանաբար աճում է միջուկային վառելիքի դերը: 2000թ տվյալներով , աշխարհում վառելիքա-տնտեսական օգտագործման կառուցվածքում նավթի տեսակարար կշիռը կազմել է 40%, բնական գազինը` շուրջ 23% ,ածխինը` ավելի քան 27%,միջուկային վատելիքինը` 7.3%: Քանի որ նավթի ու գազի համաշխարհային պաշարները սահմանափակ են,իսկ քարածխինը` շատ ավելի խոշոր,ապա մարդկությունը մոտակա ժամանակնեում իր հիմնական ուշադրությունը ստիպված կլինի նորից դարձնել դեպի քարածուխը` ստեղծելով նոր ռացիոնալ ,համալիր, անմնացորդ օգտագործման տեխնոլոգիաներ:Ներկայումս ածուխ արդյունահանվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում,սակայն դրանց մեծ մասը արդյունահնում է աննշան քանակությամբ:Իսկ նավթամշակման գործարաններ կան աշխարհում ավելի քան 700 գործարան: Վառելիքային արդյունաբերության ենթաճյուղերից է նաև գազի արդյունաբերությունը,որը համարվում է ամենաերիտասարդը:Աշխարհի այրող բնական գազի հետազոտված պաշարները կազմում են 164տրլմ մ3,որի 40%-ը պատկանում է ԱՊՀ երկրներին: Վառելիքային արդյունաբերության բնագավառում որոշակի տեղ ու դեր ունեն տորֆն ու այրվող թերթաքարերը:Տորֆի արդյունահանմամբ շարունակում է վճռական դեր խաղալ ՌԴ-ն ,որին բաժին է ընկնում տորֆի համաշխարհային պաշարների կեսից ավելին:Այրվող թերթաքարի պաշարների հանույթով առաջին տեղը զբաղեցնում է Էստոնիան: Հայաստանի Հանրապետությունը այժմ չունի արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ: Անհրաժեշտ վառելիքատեսակները ներմուծվում են դրսից , հիմնականում Ռուսաստանից: բ)էլեկտրաէներգետիկ արդյունաբերություն: Էլեկրտաէներգետիկ արդյունա-բերությունը բաժանվում է 2 ենթաճյուղի` ջերմաէլեկտաէներգետիկ տնտեսություն և հիդրոէլեկտրաէներգետիկ տնտեսություն: Աշխարհում այժմ տարեկան արտադրվում է ավելի քան 135տրլ կվտ/ժամ էլեկրտրաէներգիա, որի ավելի քան 80%-ն արտադրվում են ջերմաէլեկտրակայանները:Խնդիրը այն է ,որ ջերմաէլեկտրակայանների կառուցման համար պահանջվում է անհամեմատ քիչ միջոցներ և ժամանակ քան հիդրոէլեկտրակայանների համար(չնայած վերջիններիս արտադրանքի ինքնարժեքը ցածր է): Ջերմաէլեկտրակայանները էլեկտրաէներգիա են արտադրում ` օգտագործոլով նավթ, գազ, քարածուխ, այրվող թեթաքարեր, տորֆ: Ջերմաէլեկտրակայանները , ըստ իրենց արտադրանքի բնույթի, լինում են 2 տեսակ` կոնդեսացիոն և ջերմաէլեկտրակենտրոններ` ՋԷԿ: Ջերմաէլեկտրաէներգետիկ տնտեսության առավել հեռանկարային ենթաճյուղը ատոմային էլեկրտրաէներգետիկան է:Հայկական ԱԷԿ-ը կառուցվել է Մեծամորում ` ավելի քան 800 հազ կվտ հզորությամբ:Վերջին տարիներին ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 40%-ը տվել է Մեծամորի ատոմային էլեկտրոկայանը:Հայաստանի Հանրապետությունը ստացել է պարտավորություն Հայաստանի ատոմակայանի փակման ուղղությամբ:Հայաստանի ատոմակայանի փակումը անհրաժեշտաբար կառաջացնի համապատասխան փոխարինող հզորությունների պահանջ:Մինչև ատոմակայնի փակումը ՀՀ կառավարությունը կաջակցի կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրի:Այսուհանդերձ կայանի փակումը մոտակա տարիներեին իրատեսական չէ,հաշվի առնելով ծախսերը և կայանի փակումը փոխհատուցող տարատեսակ աղբյուրների բացակայությունը: Հիդրոէլեկտաէներգետիկ տնտեսությունը էլեկտրաէներգիայի արտադրության առավել արդյունավետ ճյուղն է,որի համար օգտագործվում է բնականորեն վերականգնվող ռեսուրսը` ջուրը: ՀՀ տարածքում ձևավորվել են հիդրոէլեկտրակայանների կասկադներ` Սևան – Հրազդանի, Որոտանի:Սևան-Հրազդան կասկադը ընդգրկում է 6 ՀԷԿ` Սևանի(լճային) , Աթաբեկյանի, Գյումուշի, Արզնու, Քանաքեռի և Երևանի:Որոտան գետի վրա կառուցվել է 3 ՀԷԿ` Տաթևի, Շամբի ու Սպանդարյանի: 2.Մետալուրգիական արդյունաբերություն: Մետալուրգիական արդյունաբե-րությունը յուրաքանչյուր երկրի ինդուստրիալ զարգացման, նրա հզորության հիմքն է:Մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է 2 ինքնուրույն ճյուղերից` սև մետալուրգիա և գունավոր մետալուրգիա: ա)Սև մետալուրգիա:Սև մետալուրգիան միջոցների արտադրության հիմքն է:Այն ընդգրկում է երկաթի հանքաքարի , մանգանի, ու քրոմի արդյունահանումը, հարստացումը, մանրացումը; չուգունի , պողպատի արտադրություն; սև մետաղների ջարդոնի կրկնակի մշակում; կոքսի արտադրություն և այլն: բ)Գունավոր մետալուրգիա: Գունավոր մետաղներից արտադրության և օգտագործման չափերով աշխարհում այժմ առաջին տեղերը զբաղեցնում են պղինձը և ալյումինը: Պղինձ աշխարհում տարեկան արտադրվում է 10մլն տ , իսկ ալյումին` 19-22 մլն տ:Ոսկու հանույթը կազմում է 25-30հազ տ: 3.Մեքենաշինություն: Մեքենաշինությունը ծանր արդյունաբերության առանցքն է : Զարգացած երկրներում արդյունաբերական արտադրանքի 35-38%-ը բաժին է ընկնում մեքենաշինությանը : Մեքենաշինությունը ընդգրկում է բազմաթիվ ենթաճյուղեր: Դրանցից առավել կարևոր են ` հաստոցաշինությունը , ծանր մեքենաշինությունը, տրանսպորտային մեքենաշինությունը,տրակտորաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը, ճշգրիտ մեքենաշինությունը և այլն: ա)Հաստոցաշինությունը – մեքենաշինության առաջատար ենթաճյուղն է:Հաստոցաշինության արտադրանքով աշխարհում առաջին տեղը այժմ զբաղեցնում է Ճապոնիան: բ) ծանր մեքենաշինություն:Ընդգրկում է լեռնահանքային,մետալուրգիական, էներգետիկ ,քիմիական արդյունաբերության ինդուստրիայի համար խոշորածավալ մեքենաների ու սարքավորումների արդարության ձեռնարկությունները: գ)տրանսպորտային մեքենաշինությունը ընդգրկում է բոլոր տեսակի նավերի,լոկոմոտիվների, վագոնների, ավտոմեքենաների, ինքնաթիռների ու տրանսպորտային նշանակության այլ մեքենաների ու միջոցների արտադրության ձեռնարկությունները:Տրանսպորտային մեքենաշինության ճյուղերից են` նավաշինությունը(ծովային և գետային) , լոկոմոտիվաշինությունը և վագոնաշինությունը, ավտոմեքենաշինությունը: 4.Քիմիական արդյունաբերություն: Քիմիական արդյունաբերությունը ծանր արդյունաբերության առավել բարդ կառուցվածք ունեցող, արագ աճող և խոշոր դեր խաղացող ճյուղերից է :Քիմիական արդյունաբերության կառուցվածքը գնալով բարդանում է, հանդես են գալիս նոր ենթաճյուղեր: Այն ընդգրկում է հանքային պարարտանյութերի , ռետինատեխնիկական իրերի , ավտոդողերի, սինթետիկ կաուչուկի ,քիմիական թելերի,լաքերի ու ներկերի,պլաստմասաների ու պոլիմերային իրերի, տարբեր տեսակի թթուների, դեղանյութերի արտադրությունը և այլն: Ստեղծվել են սինթետիկ կաուչուկի հզոր արդյունաբերություն` հիմնված քարածխի,նավթի,գազի, փայտանյութի,քարանյութերիև այլ հումքատեսակների վրա: 5.Շինանյութերի արդյունաբերություն: Շինանյութերի արդյունաբերությունը ծանր արդյունաբերության հիմնական ճյուղերից է : Շինանյութերի արդյունաբերության արտադրանքը մեծ բեռնատարողություն ունեցող փոխադրամիջոց է պահանջում: Շինանյութերի արդյունաբերությունը համեմատաբար բարդ կառուցվածք ունեցող ճյուղերից է : Նրա կառուցվածքի մեջ մտնող ենթաճյուղերից առավել կարևորներն են կապակցող նյութերի, ծածկանյութերիու ազբեստացեմենտե իրերի,լցանյութերի, ապակու,երեսապատման նյութերի,ազբեստի արտադրությունները: 6.Անտառային , փայտամշակման ու թղթի – ցելյուլոզի արդյունաբերություն:Ըստ արտադրական պրոցեսների ընդհանրության , ծանր արդյունաբերության այս ճյուղը բաժանվում է 2 ենթաճյուղի ` անտառային, փայտամշակման և թղթի – ցելյուլոզի արդյունաբերություն: Անտառային արդյունաբերությունը ընդհանուր առմամբ անտառային ինդուստրիայի ամբողջ պարբերաշրջանի առաջին օղակն է ,որը զբաղվում է անտառահատումով, հատված փայտանյութի տեղափոխմամբ, այսինքն` փայտամթերմամբ: Ֆինլանդիայում յուրաքանչյուր 1 շնչին բաժին է ընկնում 4.1 հա , Կանադայում` 8.6հա, ԱՄՆ-ում` 0.8 հա անտառ: Փայտամշակման արդյունաբերությունը փայտանյութի մեխանիկական մշակման միջոցով թողարկում է ամենատարբեր նշանակություն ունեցող իրեր, այդ թվում սղոցանյութ,որից իր հերթին թողարկվում է բազմատեսակ արտադրանք` ֆաներա,փայտի սալիկներ,վագոնաշինություն և մեքենաշինության մյուս բնագավառներիհամար կիսաֆաբրիկատներ,կահույք,լուցկի և շատ այլ արտադրանք: Թղթի – ցելյուլոզի արտադրությունը անտառային ինդուստրիայի տեխնոլոգիական առավել բարդ պրոցեսներ ունեցող ճյուղն է :Այս ենթաճյուղի համար պահանջվում է ոչ միայն մեծ քանակությամբ փայտանյութ` հումք,այլև ջերմություն, էլեկտրաէներգիա և ջուր: 7.Թեթև արդյունաբերություն: Թեթև արդյունաբերությունը ընդգրկում է մի շարք բնագավառներ,որոնք հիմնականում թողարկում են բնակչության համար լայն սպառման ատադրանք: Խոշոր կտրվածքով թեթև արդյունաբերությունը բաժանվում է 2 ճյուղերի` տեքստիլ արդյունաբերություն և կաշվե կոշկեղենի արդյունաբերություն: Տեքստիլ արդյունաբերությունը աշխատողների թվով , հիմնական ֆոնդերով, թողարկվող արտադրաքի ծավալով թեթև արդյունաբերության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում : Այն ընդգրկում է բոլոր տեսակի գործվածքների ` բամբակյա, բրդյա ,վուշե, մետաքսյա ,արհեստական, սինթետիկ ու արհեստական թելերից ստացվող այլ իրերի արտադրությունը :Ընդհանուր առմամբ , տեքստիլ արտադրանքով այժմ աշխարհում առաջատարները Չինաստանն ու Հնկաստանն է: Այս երկրներում յուրաքանչյուր բնակչի հաշվով արտադրվում է 18մ2 այդպիսի արտադրանք: Կաշվե կոշկեղենի արդյունաբերության հումքային բազան անասնապահությունն է, իսկ այժմ նաև ` քիմիական արդյունաբերությունը: Վերջինս կոշկեղենի արտադրությանը մատակարարում է սինթետիկ կաուչուկ, ռետին, տարբեր տեսակների արհեստական կաշվեղեն: Այս ենթաճյուղը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` հումքային ու սպասման: Հումքը տեղաբաշխվում է հումքի` մորթու-կաշվի մշակման ձեռնարկութուններում: 1990-ական թվականների սկզբունքներին աշխարհում տարերայնորեն արտադրվել է 4մլրդ կոշիկ առանց ռետինե կոշիկների :Առաջատարը այս բնագավռում Չինաստանն է`աշխարում արտադրում կոշիկի 40%-ը: ՀՀ –ում թեթև արդյունաբերությունը թողարկվող արտադրանքին ծավալով զիջում է միայն մեքենաշինությանը:Հայկական գործվածքները `մետաքսը, գորգերն ու կարպետները, զանազան բրդյա ու խուրջինները, դեռ շատ հին ժմանակներից մեծ դեր են ունեցել և խոշոր տեղ են զբաղեցրել Մերձավոր Արևելքի և միջերկրյածովային երկրների շուկաներում: Բամբակյա գործվածքների արտադրությունը Հայաստանում ստեղծվել է 1920-ական թվականների սկզբներից:Այս գործում Հայաստանին մեծ օգնություն են ցույց տվել ռուս տեքստիլագործները: Գյումրիի տեքստիլ կոմբինատը ,որը հանրապետության բամբակյա գործվածքների արտադրող խոշորագույն ձեռնարկությունն է, մինչև 1950-ական թվականները իր հումքը ստանում էր Արարատյան դաշտավայրում աճեցվող բամբակից:Այժմ,բնականաբար այն իր հումքը ներմուծում է դրսից: Բացի խոշոր կոմբինատից Գյումրիում ձևավորվել է նաև բամբակյա մանվածքային ֆաբրիկա: Զգալի քանակությամբ բամբակյա գործվածքներ արտադրվում են նաև Մարալիկի, Երևանի, Ալավերդու ձեռնարկություններում: Ներկայումս ՀՀ-ում կաշվե-կոշիկի արտադրության կենտրոնը Երևանն է, այնուհետև Գյումրին և Վանաձորը: Գորգերի և գորգեղենի արտադրությունը ՀՀ-ում,ելնելով Հայաստանի Հանրապետության Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների 2001-2005թթ. ընթացքում գրեթե 50%-ով արտադրական աճ էապահովվել: 8.Սննդի արդյունաբերություն:Սննդի արդյունաբերությունը այն ճյուղն է, որը բնակչությանը մատակարարում է կենսական նշանակություն ունեցող սննդամթերք: Սննդի արդյունաբերությունը կառուցվածքի տեսակետից ամենից բարդ ճյուղերից է:Նրա կազմի մեջ է մտնում ալրաղացային, հացաբուլկեղենի, մակարոնի, հրուշակեղենի, մսի ու երշիկեղենի, պահածոների, կաթի ու պանրի, յուղի, ,սպիրտի- օղու, գինու- կոնյակի, գարեջրի ,ոչ ալկահոլային խմիչքների ,շաքարի, թեյի, վիտամինների ու այլ արտադրաճյուղերի: Ալրաղացային և հացաբուլկեղենի արդյունաբերությունը արտադրանքի ծավալով առաջնակարգ տեղ ունի և տեղաբաշխվում է սպառման սկզբունքով: Մսի և երշիկեղենի արտադրությունը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` սպառման և հումքային:Խոշոր քաղաքներում , խիտ բնակեցված վայրերում գործում են մսի կոմբինատներ: Կաթնամթերքի,պանրի ու կենդանական յուղի արտադրությունը նույնպես տեղաբաշխվում է 2 սկզբունքով:Խիտ բնակեցված վայրերում հիմնականում տեղաբաշխվում են այն ձեռնարկությունները , որոնք կոչված են բնակչությանը թարմ կաթնամթերք մատակարարելու համար,իսկ անասնապահական շրջաններում հիմնականում պանրի, կենդանական յուղի արտադրության ձեռնարկությունները , քանի որ այդ արտադրանքի ` մեծ հեռավորության վրա տեխափոխությունը վտանգավոր չէ: Բուսական յուղի արտադրությունը հիմնականում տեղաբաշխվում է հումքի բազաներում` արևածաղկի , վուշի ,բամբակի,խորդենու, ձիթապտղի և այլ հանքատեսակների արտադրության վայրերում: Շաքարի արտադրության տեղաբաշխման հիմնական սկզբունքը հումքայինն է, քանի որ շաքարեղեգի կամ շաքարի ճակնդեղի տեղափոխությունը ոչ մի առումով նպատակահարմար չէ:Ամբողջ աշխարհում շաքարի արտադրության շուրջ 60%-ը բաժին է ընկնում շաքարեղեգից արտադրվող շաքարին,իսկ 30-33%-ը` շաքարի չակնդեղից արտադրվողին:Շաքար արտադրող և արտահանող հիմնական երկրներից են ` Հնդկաստանը,Ռուսաստանը,ԱՄՆ և այլն: Ձկնարդյունաբերությունը,բնականաբար տեղաբաշխվում է անմիջապես հումքի հայթայթման վայրերում,նավահանգստային քաղաքներում:Իսկ այժմ ձկան վերամշակումն ու ձկնամթերքների արտադրությունը հիմնականում իրականացվում է ձկնորսական խոշոր նավերում: Պահածոների արտադրությունը գերազանցապես տեղաբաշխվում է հումքի բազաներում, քանի որ գյուղատնտեսական բոլոր այն մթերքները որոնցից արտադրվում են պահածոներ, թե՛ տրանսպորտային ու թե՛ հումքի որակի առանձնահատկություններից ելնելով ,նպատակահարմար չէ տեղափոխել մեծ հեռավորության վրա: Գինու- կոնյակի և օղու սպիրտի արտադրությունը տեղաբաշխվում է 2 սկզբունքով` հիմնականում հումքային բազաներումկամ դրանցից փոքր հեռավորության վրա: Հարց 3.Արդյունաբերության արժեքային ցուցանիշները: Ներկայացնելով արդյունաբերության ճյուղերը և ենթաճյուղերը այժմ փորենք ներկայացնել արդյունաբերության արճեքային ցուցանիշները: Որպեսզի ապահովել արդյունաբերական արտադրության աճի կայուն տեմպերը ` անհրաժեշտ է շարունակ կատարելագործել արդյունաբերական արտադրության ճյուղային կառուցվածքը,զարգացնել առաջադիմական այն ճյուղերը ,որոնք տեխնիկական առաջադիմության կրողներ են և դրանց զարգացումից էապես կախված է ոչ միայն արդյունաբերության , այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի ու սոցիալական ոլորտի զարգացումը: Արդյունաբերական քաղաքականությունը ձևավորվում է ` հաշվի առնելով տնտեսության զարգացման մեջ արդյունաբերության ճյուղի ունեցած դերն ու նշանակությունը:Արդյունաբերական քաղաքականությունն արտացոլվում է արդյունաբերության զարգացման համալիր ծրագրում:Ծրագրի բաժիններից յուրաքանչյուրում մշակվում են ցուցանիշներ ,որոնք արտացոլում են արդյունաբերության զարգացման խնդիրները:Արդյունաբերության արտադրական ծրագիրը մշակվում է ` ելնելով ճյուղի արտադրանքի նկատմամբ երկրի ներքին և արտաքին պահանջարկից:Արդյունաբերական արտադրանքի պահանջարկը ձևավորվում է երկրի բնակչության և տնտեսության ,պետական պահուստների ձևավորման և արտահանման պահանջարկների ամբողջությունից :Արտադրական ծրագրում մշակվող ցուցանիշները բաժանվում են 2 խմբի ` բնաիրային և արժեքային: Բնաիրային ցուցանիշների որոշումը արդյունաբերության արտադրական ծրագրի մշակմնան ելակետն է :Այլ կերպ ասած , ըստ այդ ցուցանիշների ,որոշվում է , թե արդյունաբերությունը որքան արտադրանք պետք է թողարկիբնեղեն արտահայտությամբ, և դրա հիման վրա հաշվարկվում են ծրագրի մյուս ցուցանիշները:Բնաիրային արտահայտությամբ ցուցանիշները որոշվում են չափի բնական միավորներով` տոննա, կգ , քմ , կվտ/ժամ և այլն: Արդյունաբերության և դրա առանձին ճյուղերի արտադրության ծավալն ամբողջությամբ որոշելու համար անհրաժեշտ է արտադրանքի տարբեր տեսակները դարձնել համադրելի:Դա կատարվում է արտադրանքի տարբեր տեսակներն արժեքային արտահայտությամբ չափելու միջոցով:Եթե բնաիրային ցուցանիշների հիման վրա որոշվում է արդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջարկը և արտադրանքի քանակը ,ապա արժեքային ցուցանիշների միջոցով սահմանվում են արդյունաբերական արտադրության աճի տեմպերը, համամասնությունները արդյունաբերական տարբեր ճյուղերի միջև: Այդ ցուցանիշների միջոցով է որոշվում նաև արդյունաբերության տեղը ՀՆԱ արտադրության մեջ: Արդյունաբերական արտադրության հիմնական արժեքային ցուցանիշներն են ` համախառն արտադրանքը , ապրանքային արտադրանքը և իրացված արտադրանքը: Այժմ ներկայացնենք դրանցից յուրաքանչյուրի էությունը: Երկրի արդյունաբերության համախառն արտադրանքը հաշվարկվում է գործարանային մեթոդով:Դա նշանակում է , արդյունաբերության կամ դրա ճյուղի համախառն արտադրանքի ծավալի մեջ չի կարող ներառվել համախառն ներքին շրջանառությունը:Տնտեսավարող սուբյեկտները համախառն արտադրանքում ներառում են` • պատրաստի արտադրանքը ,որի պատրաստման գործընթացն ավարտվել է , ընդուվել տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից և հանձնվել պատրաստի արտադրանքի պահեստ; • իրացվող կիսաֆաբրիկատների արժեքը; • դրսի պատվերով կատարվող արդյունաբերական աշխատանքների արժեքը; • տարայի արժեք (երբ արտադրանքն իրացվում է տարայով); • անավարտ արտադրության ` տարեվերջի և տարեսկզբի մնացորդների տարբերությունը; • սեփական մեքենաների , սարքավորումների , հիմնական ֆոնդերի կապիտալ վերանորոգման աշխատանքների արժեքը , երբ դրանք կատարվում են ձեռնարկության կոլեկտիվի ուժերով, մեքենաներով ու սարքավորումներով: Համախառն արտադրանքի ծավալը որոշելու համար հաշվի են առնվում թողարկվող արտադրանքի քանակը և գները` բնաիրային արտահայտությամբ:Համախառն արտադրանքը գնահատվում է ձեռնարկության մեծածախ գներով: Իսկ արտադրության աճի տեմպերը որոշելու համար համախառն արտադրանքը գնահատվում է նաև համադրելի գներով:Համադրելի անփոփոխ գներ են համարվում որևէ ժամանակաշրջանում գործող ձեռնարկության մեծածախ գները , և հետագա բոլոր տարիների արտադրանքը հաշվարկվում է այդ գներով: Դա կատարվում է տարբեր ժամանակահատվածները համադրելի դարձնելու համար: Ապրանքային արտադրանքը համախառն արտադրանքից տարբերվում է նրանով, որ դրանում անավարտ արտադրանքի մնացորդների տարբերությունը չի ներառվում, իսկ մյուս բոլոր տարրերը նուիյնն են : Այդ պատճառով այն ճյուղերում ու ձեռնարկություններում ,որտեղ արտադրական պարբերաջրջանի տևողությունը կարճ է , և անավարտ արտադրության ծավալը ` փոքր , տվյալ տարվա համախառն և ապրանքային արտադրանքների ծավալները համընկնում են:Իսկ այն ճյուղերում,որտեղ անավարտ արտադրության մնացորդները շատ են ` նավաշինություն, ծանր մեքենաշինություն և այլն , համախառն արտադրանքի ծավալը էապես գերազանցում է ապրանքային արտադրանքի ծավալը:Ապրանքային արտադրանքը գնահատվում է գործող գներով: Համախառն և ապրանքային արտադրանքի ցուցանիշները ներառում են ինչպես նոր ստեղծված արդյունքը , այնպես էլ առարկայացած աշխատանքի արժեքը:Այլ կերպ ասած ` այդ ցուցանիշները կախված են ոչ միայն տվյալ ձեռնարկության կոլեկտիվ աշխատանքից , այլև օգտագործվող հումքի , նյութերի , վառեկիքի , սարքավորումների արժեքից : Դա նշանակում է , որ այդ ցուցանիշները ամբողջությամբ չեն բնութագրում ձեռնարկության տնտեսական գործունեությունը,քանի որ արտադրանքի տեսականին ի օգուտ նյութատար արտադրատեսակների փո խելու դեպքում համախառն և ապրանքային արտադրանքների ծավալներն արհեստականորեն կմեծանա:Այդ ցուցանիշների մյուս թերությունն այն է , որ դրանք դեռևս չեն բնորոշում արտադրվող արտադրանքի որակը: Բանն այն է ,որ բոլոր արտադրատեսակները մտնում են համախառն և ապրանքային արտադրանքների մեջ` անկախ այն բանից ` դրանց որակը բարձր է,թե` ոչ:Դա է պատճառը ,որ այդ ցուցանիշներին զուգահեռ հաշվարկվում է նաև իրացվող արտադրանքի ծավալը: Արտադրանքի իրացման ծավալը ներառում է այն արտադրանքը ,որն օտարվել է տվյալ ձեռնարկությունից և դրանց դիմաց ձեռնարկության ` բանկում ունեցած հաշվարկային հաշվում ստացվել է այդ արտադրանքի արժեքը:Այլ կերպ ասած ` եթե ապրանքային արտադրանքը բնորոշում ենք որպես իրացման ենթակա արտադրանք, ապա իրացման ծավալի ցուցանիշը բնութագրում է ապրանքային արտադրանքի այն մասը , որն իրացվել է : Իսկ արտադրանքի իրացումը կարևոր է,դրանում իրացման ծավալի ցուցանիշի առվավելությունը մյուս արժեքային ցուցանիշների նկատմամբ:Իրացվում է այն արտադրանքը, որը որակյալ է և պահանջարկ ունի, հետևաբար , ձեռնարկությունը շահագրգռված է` արտադրելու որակյալ արտադրանք և մարքետինգային ուսումնասիրությունների միջոցով ճշտում է այդպիսի արտադրանքի պահանջարկը և իր գործունեությունը կազմակերպում` ելնելով դրանից:Սակայն պետք է նշել ,որ իրացման ծավալի ցուցանիշը նույնպես զերծ չէ այդ թերություններից,որոնք բնորոշ են համախառն և ապրանքային արտադրանքներին :Այդ ցուցանիշը նունպես զգայուն է նյութատարության նկատմամբ, և դրա վրա ազդում են գնագոյացման պայմանները : Արտադրանքի իրացման ծավալի ցուցանիշը արտահայտվում է արտադրանքի իրացման շուկայական փաստացի գներով: Իրացման ծավալի ցուցանիշը չի ընդգրկում վերադարձվող տարայի, ինչպես նաև իրացված մեքենաների , սարքավորումների արժեքը:Որպես կանոն , արտադրանքի իրացման ծավալի ցուցանիշը չի համընկնում համախառն արտադրանքի և ապրանքային արտադրանքի ցուցանիշների հետ , քանի որ ժամանակի տեսանկյունից արտադրությունը և իրացումը չեն համընկնում: Արդյունաբերական արտադրանքի վրա նյութատարության և շահութաբերության մակարդակների տարբերության ազդեցությունը չեզոքացնելու և յուրաքանչյուր կոլեկտիվի ստեղծած արդյունքը ճիշտ գնահատելու համար նախկին տնտեսական համակարգում որպես օժանդակ արժեքային ցուցանիշներ օգտագործվել են մշակման նորմատիվային արժեքը , նորմատիվային զուտ արտադրանքը , զուտ արդյունքը, պայմանական զուտ արդյունքը: Հարց 4.Արդյունաբերության ճյուղի զարգացման հեռանկարները ՀՀ-ում: Արդյունաբերությունը նախկինում ձևավորվել է որպես Հայաստանի ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղ և ներկայումս էլ շարունակում է մնալ այդպիսին:Այն տիրապետող դիրք գրավեց հատկապես վերջին տասնամյակի ընթացքում իր զարգացման բարձր տեմպերի շնորհիվ:Եվ հենց դա է պատճառը ,որ այն գրավում էր առաջին տեղը արդյունաբերության մեջ Խորհրդային Հանրապետության երկրների շարքում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը , թեթև աևդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: ներկայացնենք ՀՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ ճյուղերի: ՀՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ ճյուղերի (%) * 2000 2001 2002 2003 2004 ²ÙµáÕç ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ¾É»Ïïñ³¿Ý»ñ•»ïÇϳ ê¨ Ù»ï³Éáõñ•Ç³ ¶áõݳíáñ Ù»ï³Éáõñ•Ç³ øÇÙÇ³Ï³Ý ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ¨ ݳíóùÇÙÇ³Ï³Ý ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ Ù»ù»Ý³ßÇÝáõÃÛáõÝ ¨ Ù»ïÕ³Ùß³ÏáõÙ ³Ýï³é³ÛÇÝ ÷³Ûï³Ùß³ÏÙ³Ý ¨ ó»ÉÛáõÉá½Ç – ÃÕÃÇ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ßÇݳÝÛáõûñÇ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ ³å³Ïáõ¨ ѳË׳å³Ïáõ ׻ݳå³Ïáõ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ Ã»Ã¨ ³ñ¹Ûáõݳµ»ñáõÃÛáõÝ 100 30.2 0.1 10.6 3.4 3.7 0.6 2.2 0.2 1.3 100 28.3 0.1 13.7 2.8 4.6 0.8 2.4 0.3 1.4 100 24.3 0.1 16.8 2.2 4.2 0.9 3.0 0.3 1.2 100 19.5 0.0 21.7 2.0 4.8 1.0 3.3 0.3 1.2 100 16.3 0.3 31.0 2.4 4.4 0.9 3.4 0.3 1.1 ղամշակումանտառային փայտամշակման և ցելյուլո զի – թղթի արդյունաբերությունշինանյութերի արդյունաբերությունապակուև հախճապակու ճենապակու արդյունաբերությունթեթև արդյունաբերություն10030.20.110.63.43.70.62.20.21.310028.30.113.72.84.60.82.40.31.410024.30.116.82.24.20.93.00.31.210019.50.021.72.04.81.03.30.31.210016.30.331.02.44.40.93.40.31.1*Աղբ յուրը ՀՀ վիճակագրական տեղեկագիիք 2005թԱրդյունաբերության ոլորտում վերջերս նկատվող դրական տեղաշարժերը դեռևս բավարար և ի զորու չեն նպաստելու երկրի սոցիալ – տնտեսական զարգացման արագացմանը:Ստեղծված իրավիճակը պայման ավորված է արդյունաբերական քաղաքականու թյան ասպարեզում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք հիմնախնդիրներով,որոնք են`1.հետմասնավորեցման արդյունքների ամրապնդման համար ոչ բավարար պայմանները;2.շուկայական և արտադրական ենթակառուցվածքների թերզարգացվածությունը3.գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ընթացքի ոչ բավարար լինելը4.հարկային համակարգի անկատարությունը:Դեռևս լուծված չեն արդյունաբերական քաղաքականության արդյունավետությունը պ այմանավորող բաղադրիչների համալիր կիրառման հիմնախնդիրները: Երկարաժամկետ կանխատեսելի մակրոտնտեսական կայունության ապահովման համար նախ և առաջ անհրաժեշտ է իրականացնել հայրենական արտադրական կապիտալի կուտակման նոր` հնարավորինս արդյունավետ և նպատակային , հայեցակարգային մոտեցումների ու մեխանիզմների մշակման և դրանց կիրառման գործառույթները: Մեր երկրում թեև վերջին տարիներին արտադրական ոլորտներում իրականացվել են նկատելի բարեփոխումներ, սակայն դեռևս առկա են չլուծված բազմաթիվ հիմնախնդիրներ,որոնք պատնեշ են հանդիսանում ձեռնարկությունների միջև ազատ մրցակցության ձևավորման համար: Հայաստանի էկոնոմիկան պետք է խախտվի երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և որոշակի համեմտական առավելություններով օժտված ճյուղերի վրա:Սակայն հանրապետություն իրականացված բարեփոխումները ոչ միայն չեն նպաստել նշված ճյուղերում գոր ծարարության ակտիվացմանը,այլև այդ ճյուղերում զբաղված գործարարներին բավականին լուրջ խոչընդոտների առջև է կանգնեցրել:Երկրի հեռանկարային զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը դեռևս չի համապատասխանում ռազմավարական ճյուղերի արագ զարգացման համար անհրաժեշտ պահանջներին: Հայաստանի Հանրապետության լեռնամետալուրգիական արդյունաբերո ւթյունում իրականացվող ճյուղային կառուցվածքային բարեփոխումները պետք է կատարվեն արմատական փոփոխությունների ճանապարհով , ինչպես ճյուղի ձեռնարկությունների նյութատեխնիկական բազայում,այնպես էլ դրանց կազմակերպակառուցվածքային ձևերում: Ընդհանուր առմամբ այդ փոփոխութ յունները պետք է իրականացվեն հետևյալ խնդիրների լուծումները գտնելու նպատակով.անհրաժեշտ է ձեռնարկությունների տրամադրության տակ գտն վող նյութական և ֆինանսական ռեսուրսները առավելագույնս արդյունավետ վերաբաշխելու և օգտագործելու ճանապարհով , փորձել վերա կանգնել Հայաստանի Հանրապետության լեռմանետալուրգիական արդյունաբերության երբեմնի ներուժը,ճյուղի հիմնական արտադրատես ակների ծավալներում բարձրացնել մեծ ավելացված արժեքով արդյունահանվող արտադրատեսակների նտեսակարար կշիռը,ճյուղի հումքային բազայի ընդլայնման նպատակով հայտնաբերել,հետախուզել նոր հանքավայրեր և ճշգրիտ գնահատել դրանց պաշարները,շահութաբեր և մրցունակ լեռնամետալուրգիական ձեռնարկությունների կազմավորման նպատակով ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ:Այս բոլորից բացի անհրաժեշտ է ,որ Հայստանի Հան րապետությունը հետևի արտասահմանյան երկրների արդյունաբերական նոր , առվել կատարելագործված տեխնոլոգիաների զարգացմանը և կիրառի հենց իր արդյունաբերության մեջ: Ցանկալի է ,որ լինեն շրջակա միջավայրը չապականող սարքավորումներ,այսինքն անթափոն տեխնոլոգիաներ,որովհետև ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծանր էկոլոգիական իրավիճակում: Հայաստանում մեծ առաջընթաց ունի գինու , կոնյակի, այժմ նաև գարեջրի արտադրությունը,ինչպես նաև գորգերի, մետաղահատ հաստ ոցներիարտադրությունը:Անհրաժեշտ է որպեսզի ընդլայնվի սրանց թողարկումը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտահանվի արտասահմանյան երկրներ:ԵզրակացությունԱյսպիսով սույն աշխատանքում`□Արդյունաբերության արժեքային ցուցանիշները և ճյուղի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում□, հնարավորություն տալիս կատարել որո շ եզրակացություններ: Նախ քանի որ արդյունաբերությունը վճռական դեր է խաղում տվյալ երկրի տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման գործում,ուստի այն երկրները որտեղ առաջինը տեղի ունեցան արդյունաբ երական հեղաշրջուները ,առաջինը սկսեցին աշխարհի հումքային ռեսուրսների յուրացման և պատրաստի արտադրանքի,սպառման շուկաների ձեռք բերման աշխատանքները: Հայաստանի Հանրապետությունը ունենալով տարեկան աճի համեմատաբար բարձր տեմպ,հակապես 2002 և 2003 թվականներին , բացարձակ ծավալային առումով , արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը փոքր է Հայաստանի Հանրապետությունը յուրահատուկ է բնական ռեսուրսներով,մրգերով,բանջարեղեններով , հանքային ջրերով ,ուստի վերամշակող ձեռնարկությունները նույնպես կարող են արտասահմանում լ ուրջ հնարավորություններ ձեռք բերել: Պարզեցինք, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետությում ընթանում է դանդաղ , բայց հաստատուն տեմպերով: Աշխատանքի մեջ նաև պարզաբանվում են արժեքային ցուցանիշները ,որի միջոցով սահմանվում են արդյունաբերական արտադրության աճի տեմպերը, համամասնությունները արդյունաբերական տարբեր ճյուղերի միջև: Աշխատանքի վերջին բաժնում անդրադառնալով արդյունաբերական ճյուղի հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում,եկանք այն եզրակացության ,որ հայ գործարարները գնալով պետք է ընդլայնեն իրենց կողմից թողարկվող արտադրանքի ծավալը և ամենակարևորը հետևեն արտասահմանյան փորձին և կիրառեն մեր հանրապետությունում:Օգտագործված գրականություն1.□Մակրոտնտեսական կարգավորում□,Հ,Բ.Ղուշչյան,Երևան 2002թ2.□Ձեռնարկատիրություն և բիզնես □,Միքայել Մելքումյան,Երևան 2006թ.3.□Ֆինանսաարդյունաբերական խմբերի գործունեության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները□,Հ .Թերզյան,Երևան 2006թ4.□Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն□, Ս. Մելքումյան,Երևան 2004թ.5.□Հայաստանի Հանրապետության ալյումինի վերամշակման արդյունաբերական կլաստերի ձևավորման և զարգացման հիմնախնդիրները□, Մ.Ղալեչյան,Երևան 20 07թ6.□ Արդյունաբերական քաղաքականության կայացումը և զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում□,Արամ Արշակյան,Երևան 2002թ.7.□ՀՀ լեռնամետալուրգ
V դ. վերջերին Պատմահոր կողմից ստեղծվեց «Աշխարհացոյց»-ը, որ գրված է անտիկ աշխարհագրության ավանդույթներով, Պտղոմեոսի և Պապոս Ալեքսանդրացու աշխատությունների օգտագործումով և մեծաքանակ ինքնուրույն նյութի մատուցմամբ: «Աշխարհացոյց»-ում նկարագրված են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, Միջերկրական, Սև և Կասպից ծովերը, Եվրոպայի, Ասիայի և Լիբիայի (Հյուսիսային Աֆրիկայի) երկրները: Հատկապես արժեքավոր են Մեծ Հայքի, Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի և Ասիական Սարմատիայի նկարագրությունները: Ամենայն հավանականությամբ «Աշխարհացոյց»-ը նույնպես ստեղծվել է Սահակ Բագրատունու մեկենասությամբ՝ որպես հայ ապստամբների համար քաղաքական ծրագիր, թե վերականգնվելիք Հայոց թագավորությունն ինչ տարածք ու սահմաններ պետք է ունենա: Պատմահայրը Մեծ Հայքի նկարագրությունը կազմել է ըստ III դ. աշխարհագրերի նյութերի: Բնական գիտությունների ասպարեզում հայ ամենանշանավոր դեմքն Անանիա Շիրակացին է, որը ծնվել է VII դ. սկզբներին Շիրակ գավառում: Նախնական կրթությունն ստանալով տեղում՝ նա ութ տարի ուսանել է Տրապիզոնում՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ: Մեծ տիեզերագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացին, հետևելով անտիկ հեղինակներին, գրել է. «Երկիրը ձվի նման է. ինչպես ձվի կլոր դեղնուցը մեջտեղում է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը և երկինքը շրջապատում է չորս կողմից»: Անանիա Շիրակացին գիտեր, որ Արեգակի խավարման պատճառը նրան պատնեշող Լուսինն է: Հայ տիեզերագետի կարծիքով Ծիր Կաթինը «կուտակված թույլ և ուժեղ աստղերի բազմություն է»: Տիեզերագիտության և մաթեմատիկայի բնագավառներում Անանիա Շիրակացին հետևել է անտիկ գիտության ավանդույթներին: Այդ դարաշրջանում, երբ Եվրոպայում ամենուրեք մոռացվում էր անտիկ գիտական ժառանգությունը, Անանիա Շիրակացին կարևոր դեր խաղաց այն պահպանելու և գալիք սերունդներին հաղորդելու գործում:
«Ժողովուրդները ոչ մի բանի մեջ էնքան պարզ ու պայծառ չեն երևում, ինչպես իրենց ազգային էպոսի մեջ»։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈԻՄԱՆՅԱՆ Հայկական բարձրավանդակում կան աշխարհագրական անուններ, որոնց ստուգաբանությունը կապված է այս կամ այն ավանդության հետ։ Այլ խոսքով, ժողովուրդն աշխարհագրական անուններում արտացոլում է ավանդությունը։ Հայկական բարձրավանդակի աշխարհագրական անունների առաջացման պատմությունը շատ բանով կապված է թե ավանդությունների և թե հավատալիքի հետ։ Ավանդական տեղանունները մեծ մասամբ մեզ են հասել պատմահայր Մովսես Խորենացու միջոցով։ Ինչպես հայտնի է մեծ եղավ Մովսես Խորենացու դերը մեր ժողովրդի պատմության գործում, որին իրավամբ պատմահայր են անվանում։ «Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ։ Նա տասնչորս դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանահյուսության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայելէ իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրոնթյան նյութ։ Ավելի քան տասը դար այս գրվածքը եղել է հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար, որոնք սրանից քաղվածքներ են առնում, ընդօրինակում են, հետևում են նրա ստեղծած պատմագրության տիպին։ Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը» (Ստ. Մալխասյանց)։ Մովսես Խորենացին իր կրթության կատարելագործման համար եղել է Հելլենական գիտության օրրաններում՝ Եդեսիայում, Աթենքում և Ալեքսանդրիայում։ Նա տեսավ, որ գիտնականները օգտվում են ժողովրդական վիպերգերից։ Այդ երևույթը մեծ ազդեցություն ունեցավ Խորենացու վրա, և նա նույնպես բարձր գնահատեց ու գրի առավ մեր ազգային [էջ 270] անգիր ավանդությունները, որոնք դիտեց որպես պատմական աղբյուր։ Այդ ավանդությունները նա գրի առավ «Հայոց պատմություն» աշխատությունում։ Խորենացին կարողացավ փրկել հայ ժողովողի վիթխարի ավանդությունների որոշ մասը, որոնք սիրով ենք պահպանում և համարում ենք մեր ժողովրդի հոգևոր մշակույթի ժառանգությունը։ Իհարկե, ավանդություններում շատ իրական դեպքեր միահյուսվում են մտացածինի և առասպելների հետ։ Հենց Պատմահոր խոսքերով ասած՝ «Առասպելների մեջ այլաբանորեն ճշմարտությունն է թաքնված»։ Դրանք միայն նախադուռն են գիտության պատմության, որոնք ստիպում են սերունդներին մտածել և գնալ այդ հետքերով։ Այլ խոսքով «այլաբանությունից» դուրս բերել պատմական իրողությունը։ Այդտեղ կան աշխարհագրական շատ անունների մեկնաբանություններ, որոնց զգալի մասը ավանդական բնույթի են։ Մեր ազգային ավանդության լուսապսակներից է Արա Գեղեցիկի և Շամիրամի1 ավանդությունը։ Ինչպես հայտնի է Ասորեստանի աշխարհակալ Թագուհի Շամիրամը գահ բարձրացավ իր ամուսին Նինոսին կործանելուց հետո։ Նրան վաղուց էր հասել հայոց թագավոր Արայի գեղեցկության լուրը. «Ի բագմաց լուեալ զգեղեցկութենէ նորա, առաքէ հրեշտակս առ Արայն Գեղեցիկ»։ Շամիրամը Արայի մոտ՝ Արմավիր, դեսպան է ուղարկում և առաջարկում ամուսնանալ իր հետ, միառժամանակ խոստանում է հանձնել նրան Ասորեստանի գահը։ Արան՝ հայոց «Հովսեփ գեղեցիկը» ողջախոհությամբ մերժում է թագուհու սերը։ Նրան չի գայթակղում ոչ ասորական գահը, ոչ Շամիրամի գեղեցկությունը։ Նա ամբողջ սրտով կապված էր իր կնոջ՝ հայոց թագուհի Նվարդի հետ։ Արայի մերժումը խորհրդանշում է հայ ժողովրդի բարոյական մաքրությունը, ընտանեկան պատիվը, որը միահյուսվում է ազգի պատվի և հայրենասիրության հետ։ Եվ երբ Շամիրամի դեսպանը՝ Նիրարը վերադառնում է Արմավիրից և Արայի վերջնական --------------------- 1 Շամիրամի իսկական անունը Շամմուրամատ է, որը հույներին անցավ Սեմիրամիս դարձած։ [էջ 271] մերժումը հայտնում թագուհուն՝ գոռոզ Շամիրամի ինքնասիրությունը խիստ վիրավորվում է և բարկությունից կարգադիրում է գլխատել լրաբերին։ Ապա պատերազմ է հայտարարում Հայոց աշխարհին։ Նա իր բանակով գալիս է Հայաստան և հատուկ կարգադրություն անում, որ զգույշ լինեն և ամեն միջոց գործադրեն, որպեսզի Արա Գեղեցիկին կենդանի բռնեն։ Ըստ ավանդության Արայի և Շամիրամի բանակների հանդիպումը տեղի է ունենում Արարատյան դաշտի հյուսիս–արևելյան մասում, ներկա Արայի լեռան դիմաց գտնվող հարթությունում՝ Աշտարակից հյուսիս, պատմական Հայաստանի Արագածոտն, Նիգ և Կոտայք գավառների սահմանում։ Արան կռվի թեժ պահին մահացու վիրավորվում է։ Նրան բերում են Շամիրամի մոտ, որը խելակորույս դիմում է Արային, խնդրում բոլոր աստվածների անունից, որ նա խոսի: Բայց Արան մահանում է։ Շամիրամը կարգադրում է Արայի դին հանձնել Վանա լճի մոտ գտնվող Լեզք գյուղից բերված արալեզներին1, որոնք, լիզելով Արայի վերքերը, իբր թե պետք է կենդանացնեին նրան։ Հայ ժողովրի ցասումը հանգստացնելու համար Շամիրամը լուր է տարածում, թե արալեզ աստվածները կենդանացնելու են Արային։ Հետագայում հայ ժողովուրդն Արայի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով Այարատ է կոչում այն դաշտը, ուր Արան սպանվում է, իսկ լեռներից մեկը՝ Արայի լեռ։ Հետագայում, երբ մեր հայրենիքը օտարները նվաճեցին, Արայի լեռը Կառնի Յարըխ կոչվեց։ Բառացի նշանակում է՝ «ճեղքված փոր», որովհետև նրա գագաթը հարավային կողմից ճեղքվածք ունի։ Տեղացիները անվանում են նաև Ծաղ– ---------------------- 1 Առասպելական կենդանի, որ ըստ հին հայերի հավատալիքի՝ լիզում էր պատերազմում ընկած քաջերի վերքերն ու ողջացնում մեռածներին։ Մեր գրականության մեջ այդ անունը հայտնի է նաև առլեզ կամ հարալեզ ձևով։ [էջ 272] կավանք։ Ներկայումս վերականգնված է ավանդական Արայի լեռ անունը։ Չմոռանանք հիշել, որ Արայի լեռից ոչ հեռու գտնվում է Արա գյուղը (նախկին Ղարաջորան)։ Հին Արևելքի լեգենդար թագուհու անունով են կոչվում Հայկական բարձրավանդակի բազմաթիվ տեղանուններ։ Դրանցից ամենահինը Շամիրամակերտն է՝ Վանի ավանդական անունը։ Այս ավանդության հիման վրա ստեղծված անուններից է նաև Շամիրամ գյուղի անունը։ Գյուղը գտնվում է Արևմտյան Հայաստանում, Նեբրովթ կամ Նեմրութ լեռան հարավային ստորոտում։ Գյուղի մոտ կա մեծ աղբյուր, որը նույնպես կրում է Շամիրամի անունը։ Իսկ գյուղի դիմաց, գտնվում են երեք բլուրներ, որոնցից միջինի վրա գտնվում է Շամիրամ բերդը։ Արայի և Շամիրամի մարտի վայրում կա Շամիրամ անունով գյուղ։ Նույն շրջանում է գտնվում Արզնի–Շամիրամ ջրանցքը։ Բացի այդ, Արայի լեռան դիմաց (այժմ Աբովյանի շրջանում) գտնվող մի սար կոչվել է Շամիրամի անունով. ժամանակին այդ անունը փոխվել է, և սարը այժմ Հադիս է կոչվում։ Որքան լավ կլիներ, եթե այն Արայի լեռան նման վերանվանվեր: Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ է կապված նաև Արզնի անվանումը, որը գյուղ և կուրորտային ավան է Աբովյանի շրջանում։ Արզնի անվան ավանդական և բանաստեղծական ոգով ստեղծված ստուգաբանությունը կապվում է նույն Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությանը։։ Վիրավորված Արային մարտի վայրից տանում են և հանձնում Շամիրամին, ասելով՝ «առ զննի», այսինքն՝ ստուգիր, քննիր, Արան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Այստեղից էլ տեղանվան անունը՝ Արզնի։ Ավանդությունը պատմում է, որ Արայի մահվանից հետո Շամիրամը մի քանի օր դադար է առնում Արարատյան դաշտում, ապա մեկնում է Հարավային Հայաստան՝ Ասորեստան գնալու։ Ճանապարհին կանգ է առնում Վանա լճի ափին, ներկա Վան քաղաքի մոտերքում։ Այդ գեղատեսիլ բնությունը հրապուրում է նրան, և նա բավական ժամանակ մնում է այդտեղ։ [էջ 273] Ահա թե ինչ է գրում այդ մասին Մ. Խորենացին. «...Շամիրամը սակավ օրեր է մնում այն դաշտում, որ Արայի անունով կոչվեց Այրարատ. բարձրանում է երկրի հարավակողմն ընկած լեռնային գավառը, որովհետև ամառային եղանակ էր, կամենալով հովիտներում և ծաղկավետ դաշտում զբոսնել։ Եվ տեսնել երկրի գեղեցկությունը, օդի մաքրությունը, բխող մաքուր աղբյուրները, կարկաչահոս ու բարեգնաց գետերը՝ նա ասում է. «Պետք է այսպիսի բարեխառն կլիմայում, մաքուր ջրերով երկրում մեզ համար քաղաք և բնակության արքունիք շինել, որպեսզի տարվա շրջանի մի չորրորդ մասը, այսինքն ամառային եղանակը, ամեն տեսակ վայելչությամբ անցկացնենք Հայաստանում»1։ Քաղաքի համար միաժամանակ կառուցում է մի հոյակապ ջրանցք, որը անցնելով Հայոց ձորով և Խոշաբ գետի վրայով, Վան քաղաքին ջուր է տալիս և ոռոգում է Արտամետի այգիները, բուրաստաններն ու ծաղկանոցները։ Այդ ջրանցքը մինչև այժմ էլ պահպանվում է, և ժողովուրդը Շամիրամի առու է անվանում։ Վանա լճի հետ է կապված Շամիրամի հետևյալ ավանդությունը։ Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք են գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ում որ ուզում էր։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի -------------------------- 1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն; Հայպետհրատ, Երևան, 1940 թ. էջ 34։ [էջ 274] պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամա ի ծով»։ «Ոլունք Շամիրամա ի ծով» արտահայտությունը գործածում են նաև փոխաբերական իմաստով։ Երբ բացահայտում են որևէ մեկի խորամանկությունը, որը նպատակին չի ծառայել, ասում են «ուլունք Շամիրամա ի ծով», այսինքն Շամիրամի ուլունքը ծովն ընկավ։ Ուզում են ասել, որ հնարները զուր անցան, ջուրն ընկան։ Արայի և Շամիրամի մասին մեզ հասած պատմությունը շատ բանով խառնվել է ավանդությունների հետ։ Ճիշտ է, ավանդությունը մնում է ավանդություն, բայց պատմական ճշմարտությունն այն է, որ հայ ժողովրդի հիշողությունները Բաբելական և Ասորեստանյան պետությունների մասին մարմնացել են Բելի և Շամիրամի մեջ, իսկ մեր Հայաստանն էլ՝ Հայկի և Արայի մեջ։
Տոպոնիմիկայից հայտնի է, որ տեղանունները կարող են նույնը լինել և գտնվել միանգամայն իրարից հեռու վայրերում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ վայրի բնակիչները մասնակի կամ էլ ամբողջապես տեղափոխվում են մի նոր տեղ և ի հիշատակ իրենց նախկին ծննդավայրի, պահում են նրա անունը։ Այդպիսի օրինակ կարող են ծառայել Ամերիկայում ստեղծված անունների կրկնությունը։ Սակայն Երևանում վերահաստատված տեղանունների պատմությունն այլ է։ Դրանք սոսկ աշխարհագրական անունների տեղափոխություն չեն, այլ տեղանուններ են, որոնք վերահաստատվել են Երևանում, կապված հայրենադարձաթյան հետ։ Սա կապված է աշխարհի և մարդկության առաջ կատարված այն հանցագործության հետ, որը կատարվեց սուլթանական Թուրքիայի կողմից։ Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ապա պանթյուրքիստները պատեհ առիթը չթողեցին և անցան վաղուց ծրագրված իրենց հայաջինջ քաղաքականության իրագործմանը։ Կատարվեց պանիսլամիստների երազած և պանթյուրքիստների ծրագրած գործերի իրականացումը։ Այդ կանխամտածված ոճիրը իրագործեցին Իթթիհատ վե թերաքք կուսակցության տրումվիրատւը՝ Թալիաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները։ Էնվերը և Թալիաթը գտնում էին, որ եթե Թուրքիան պատերագմից անգամ հաղթող դուրս գա, միևնույն է հայերի առկայությունը Թուրքիային ձեռնտու չէ, քանի որ հայերը պիտի ձգտեին անկախության։ Եվ Թուրքիան ցանկանալով ընդմիշտ վերջ տալ հայկական հարցին՝ իմպերիալիստական Գերմանիայի օժանդակությամբ, հանձինս Վիլհելմ 2-ի, իրագործեց այդ հարցի «լուծման» թուրքական վայրագ մեթոդը: Եվ ինչպես հայտնի է, օրը ցերեկով «քաղաքակիրթ» վիլհելմյան Գերմանիայի մասնակցությամբ սկսվեց հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող ցեղասպանությունը։ Քանի որ գերմանական իմպերիալիզմը թե քաղաքականապես և թե տնտեսապես ձգտում էր իրեն ենթարկել Մերձավոր Արևելքը, հետևաբար ամեն միջոցի դիմեց իր դիրքերը Թուրքիայում ամրացնելու ևԹուրքիան հենարան դարձնելու Մերձավոր Արևելքում։ Դեռ 1898 թվականին Վիլհելմ 2-ը սուլթան Համիդի հետ վարած հաջող բանակցությունների հետևանքով հնարավորություն ստացավ Բեռլին–Բաղդադ գծի կառուցման համար։ Գիծը ստացավ Բաղդադի գծի անունը, որովհետև այդ մագիստրալը պետք է դուրս գար Պարսից ծոց Բաղդադի վրայով։ Եվ քանի որ երկաթուղին կապ էր հաստատելու Բեռլինի և Բաղդադի միջև, անցնելու էր Բոսֆորի վրայով, հետագայում կրճատ անվանելու համար կոչվեց «ԲԲԲ»՝ կազմված Բեռլին, Բոսֆոր, Բաղդադ անունների սկզբնատառերից: Հայերի տարագրումը դեպի Միջագետք Գերմանիայի համար ուներ նաև ռազմա-տնտեսական նշանակություն։ Նա ուզում էր Բաղդադի գծի շուրջը տեղավորել այնպիսի մի կենսունակ տարր, ինչպիսին են հայերը։ Եվ հայ ժողովրդի բաժինը եղավ դաժան պատիժը,— մի կողմից կոտորածները, մյուս կողմից բռնի գաղթեցումը իրենց բնակավայրերից: Հայերի ջարդերի մանրամասնություններն այնպիսին են, որ մարդկային միտքը հրաժարվում է դրանք ըմբռնել։ Իթթիհատական տրումվիրատի չարանենգ ու ծածկամիտ ցեղասպանությունը աննախընթաց եղեռնապատում էր։ Հայ ժողովրդի մի մեծ զանգվածի բեկորներ տարագրվեցին Արաբական անապատներ, որտեղից էլ մի զգալի մասը անցավ Մերձավոր Արևելքի երկրներ և բնակություն հաստատեց այնտեղ։ Հետագայում, արդեն քեմալական իշխանության օրոք, Անատոլիայի հյուսիս-արևմտյան մասում (Բութանիայում և Իզմիրում) կենդանի մնացած հայերը նույնպես տարագրվեցին։ Սրանք էլ միացան թուրքական յաթաղանից հրաշքով կենդանի մնացած իրենց եղբայրներին և գնացին օտար ափերում օթևան փնտրելու։ Նրանց մի մասը գնաց ավելի հեռավոր երերներ, ընդհուպ մինչև Եվրոպա և Ամերիկա։ Ժամանակի ընթացքում, սկսած 1925 թվականից, օտար ափերում հանգրվան գտած հայերը սկսեցին ներգաղթել հայրենիք՝ Խորհրդային Հայաստան։ Նրանցից շատերը բնակություն հաստատեցին Երևան քաղաքի շրջակայքում։ Նորաստեղծ թաղերից ու ավաններից շատերին տրվեցին այն գավառների ու քաղաքների անունները, որտեղից տարագրվել էին հայերը։ Դա բնական էր, որովհետև գալով Հայաստան՝ նրանք ցանկացան պահել թե իրենց և թե իրենց հայրերի ու տատերի ծննդավայրերի անունները, այն նվիրական տեղանունները, ուր նահատակվեցին իրենց հարազատները։ Այդ տեղանուններով հայրենի երկրում կոչեցին ոչ միայն առանձին բնակավայրեր, այլև թաղեր, որոնց զգալի մասը կազմում է Երևանի անբաժանելի մասը։ Ի դեպ, սկզբնական շրջանում Երևանի թաղերի անուններն սկսվում էին «նոր» ածականով, բայց ժամանակի ընթացքում «նոր» մասնիկը ընկավ և այժմ այդ անունները արտասանում ենք առանց «նոր»–ի։ ԲՈԻԹԱՆԻԱ Այսպես է կոչվում Երևանի մեծ թաղերից մեկը, որը սկսվում է կայարանի շրջակայքից, հասնում մինչև Վարդավառի զբոսայգին, մյուս կողմից՝ մինչև Նոր Արեշ։ Այս անունը Երևանում սկսեց գործածվել, երբ պանդխտությունից հայրենիք վերադարձան և այդ հատվածում բնակություն հաստատեցին առաջին ներգաղթ հայերը, որոնց ճնշող մեծամասնությունը եղեռնի ժամանակաշրջանում տարագրվել էր Փոքր Ասիայի Բութանիա նահանգից։ Բութանիան պատմական այն նահանգի անունն է, որը գրավում է Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան Սև և Մարմարա ծովերին հարող մասը։ Վարչական տեսակետից Բութանիայի մեջ մտել են հետևյալ հայաբնակ մի քանի գավառներ՝ Նիկոմիդիա (Իզմիթ), Ատաբազար, Գասթեմունի, Բուրսա և այլն։ Պատմական Բութանիայից Երևան ներգաղթեցին գլխավորապես Ատաբազարի և Նիկոմիդիայի հայերի բեկորները։ Ատաբազար կամ Ադաբազար եղել է Նիկոմիդիայի կամ Իզմիթի գլխավոր քաղաքը։ Փոքր Ասիա թերակղզու հյուսիս-արևմտյան մասում։ Քաղաքը իր ժամանակին հիմնվել է կղզու վրա և ունեցել է շատ աշխույժ շուկա, որի պատճառով էլ թուրքերը տվել են Ատաբազար անվանումը, որը նշանակում է կղզու շուկա` ատա-ադա՝ «կղզի» և բազար՝ «շուկա», այս բառերի զուգակցումից։ Քաղաքի և շրջակա հայ բնակչությունը կոտորվեց և տարագրվեց։ Վերապրող ատաբազարցիներից ներգաղթել են նաև Սովետական Հայաստան և իր ժամանակին բնակություն հաստատել ներկա Բութանիա թաղամասում։ ԱՐԱԲԿԻՐ Երևանի հյուսիս-արևմտյան մասում 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։ Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Բուն Արաբկիրը գտնվում է Խարբերդի նահանգում (վիլայեթում), Եփրատի վտակներից մեկի՝ Արևմտյան Եփրատի, կամ Կարասուի վրա, Խարբերդի և Ակնի միջև։ Արաբկիրը աչքի էր ընկնում որպես վաճառաշահ քաղաք, շրջապատված էր մշակված արգավանդ դաշտերով։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հագար հայ։ Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարրեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ: Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։ ՄԱԼԱԹԻԱ Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։ Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ եղեռնից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև Ամերիկա։ 1925 թվականին հին մալաթիացիները Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։ ՍԵԲԱՍՏԻԱ Սեբաստիա անունով ավանը հիմնադրվեց 1927 թվականին ։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի Փոքր Հայքի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս. Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։ Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։ Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդավայրը։ Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։ Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։ ԿԻԼԻԿԻԱ Երևանի Կիլիկիա անունը կրող թաղը գտնվում է Հաղթանակի կամուրջի ձախ կողմում, որտեղից ձգվում է Իսկովի պողոտան։ Հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս այս անունը, ինչ է պատմում նա հայ ժողովրդի անցյալից և որտեղ է գտնվում բուն Կիլիկիան։ Ինչպես հայտնի է, տասնմեկերորդ դարի առաջին կեսին (1045 թ.), Գագիկ երկրորդի թագավորության անկումից հետո դադարեց գոյություն ունենալ Բագրատունյաց թագավորությունը։ Այդ պատճառով հայերը մեծ խմբերով գաղթում են դեպի Միջերկրական ծովի արևելյան հատվածին հարող այն մասը, որը կոչվում է Կիլիկիա։ Ինչպես հայտնի է, հայկական Կիլիկյան պետության հանդես գալը համաշխարհային պատմության եզակի փաստերից է, երբ ժողովուրդը իր պետությունը փոխադրում է մի ուրիշ տեղ։ Հայերի մոտ նա հայտնի է «Տուն Կիլիկիոյ», «Աշխարհն Կիլիկիոյ» և «Սիսվան» անուններով։ Կիլիկիայի սահմաններն են, արևելյան կողմից՝ Ամանոսյան լեռները, հյուսիսային և արևմտյան կողմից՝ Տավրոսյան լեռնաշղթան, իսկ հարավից՝ Միջերկրական ծովը։ Կիլիկիայի տարածությունը կազմում է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա երկարությունը (արևելքից արևմուտք) հասնում է 400 կիլոմետրի, իսկ լայնությունը (հյուսիսից հարավ) մոտ 100 կիլոմետրի։ Կիլիկիայում, արևելյան կողմում, Տավրոսյան լեռները ճյուղավորվում են, հարավային ուղղությամբ, դեպի Սիրիա՝ Ամանոսյան լեռներ անվան տակ, որը իր հերթին բաժանվում է երեք խմբի. դրանք են՝ Սև լեռներ (Գյավուր դաղ), Կըզըլ դաղ (Ջեբել Ահմար) և Ջեբել Մուսա (Մուսա լեռ)։ Վերջինս պատմական այն լեռն է, որտեղ հավաքվեցին Սուետիայի հայկական վեց գյուղերը, թուրքական յաթաղանից փրկվելու համար։ Երկիրը աշխարհագրական տեսակետից բաժանվում է երկու մասի՝ Լեռնային կամ Քարային Կիլիկիա և Դաշտային Կիլիկիա։ Առաջինը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում, իսկ երկրորդը՝ հարավ-արևելքում, Միջերկրականի ափին։ Կիլիկիան վարչական բաժանման տեսակետից, մինչև առաջին համաշխարհային պատերազմը մտնում էր Ադանայի վիլայեթի (նահանգի) մեջ։ Լեռնային Կիլիկիան եղել է ավելի անառիկ և հայերը այս մասում շատ ավելի հայտնի դարձան։ Այստեղ էին գտնվում Սիս, Հաճըն, Մարաշ և Զեյթուն հայաշատ բնակավայրերը, որոնց անունները մեր սրտին ու մտքին շատ բան են պատմում։ Ռուբեն Ա իշխանը 1081 թվականին հիմք դրեց Կիլիկիայի հայկական Ոուբինյան պետությանը։ Այդ պետությունը գոյություն ունեցավ մինչև 14-րդ դարի վերջը, երբ Եգիպտոսի մամլյուկները ներխուժեցին Կիլիկիա և կործանեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը։ Նոր ժամանակներում Կիլիկիան ընկավ թուրքական տիրապետաւթյան տակ և հայ ժողովրդի վրա կախվեց թուրքական յաթաղանը։ Կիլիկիան առաջին համաշխարհային պատերազմից առաջ, Թուրքիայի կողմից բաժանված էր Ադանա և Հալեպ վիլայեթների միջև։ Ադանայի վիլայեթի մեջ էր մտնում Կիլիկիայի արևմտյան՝ մեծ մասը մինչև Ալեքսանդրետի ծոցը, իսկ Կիլիկիայի արևելյան մասը՝ Մարաշի և Ալեքսանդրետի գավառները մտնում էին Հալեպի վիլայեթի կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կիլիկիան գրավեցին ֆրանսիական զորքերը և մնացին մինչև 1922 թվականը, որից հետո թողեցին Կիլիկիան, պահելով միայն Ալեքսանդրետի սանջակը, որը վերադարձրին թուրքերին 1939 թվականին։ Երկու դեպքերում էլ՝ թե 1922 թվականին և թե 1939 թվականին հայերը գաղթեցին դեպի Սիրիա և Լիբանան։ Կիլիկիայի առավել նշանավոր և հայաբնակ քաղաքներից էին Միսը, Մարաշը, Զեյթունը։ Ադանան Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր, որը գտնվում էր Դաշտային Կիլիկիայում՝ Սեյխան կամ Սիհուն գետի աջ ափին։ Շրջապատված էր պարտեզներով։ Ներկայումս Ադանա քաղաքի անունը թուրքերը փոխել են և անվանում են Սեյխան։ Լեռնային Կիլիկիայի ամենամեծ քաղաքն էր Միսը, որը ժամանակին եղել է Ռուբինյան թագավորության մայրաքաղաքը։ Նա գտնվում է ընդարձակ դաշտի մեջ, փռված լեռան լանջի վրա և շրջապատված նշի, նարինջի և ուրիշ պտղատեսակների այգիներով։ Սիսում կար հայկական շատ հարուստ վանք՝ իր թանգարանով։ Այժմ լեռան վրա դեռ նշմարվում են հին բերդի երեք դռները և պարիսպները հետքերը։ ՄԱՐԱՇ Երևանի Մարաշ կոչվող թաղը գտնվում է Նորքից ոչ հեռու։ Այս արվարձանը իր անունը ստացել է Լեռնային Կիլիկիայում գտնվող Մարաշ բնակավայրից, որը գտնվում է Ադանայից մոտ վաթսուն կիլոմետր հյուսիս՝ Տավրոսի լանջերին, Սեյխան կամ Ճիհուն գետի արևելյան հովտում։ Մարաշը ժամանակին Կիլիկիայի կարևորագույն և հարուստ քաղաքներից էր։ Անցյալում կոչվել է Գերմանիկ։ Այս քաղաքի կլիման շատ առողջարար է, ջուրը՝ ընտիր։ Եղեռնից առաջ Մարաշում բնակվում էին մոտ քսան հազար հայեր: Մարաշցիները աչքի են ընկել որպես լավ կահույքագործներ, և համարվել են հաստ շալագործներ: Արտահանել են արծաթաթել գործվածքներ և բամբակեղեն։ Կրթական առումով Մարաշը ժամանակին առաջադեմ քաղաք էր։ Մարաշի հայերի զբաղմունքը այգեգործությունն ու երկրագործությունն էր։ Առավել տարածված գյուղատնտեսական կուլտուրաներից էին՝ բրինձը, բամբակը, ծխախոտը, խեժը։ Մարաշի մոտ էին գտնվում Շուղուրի Կարմիր վանքը և Վարագա վանքը։ Ի դեպ, վերջինս չպետք է շփոթել Վասպուրակաևի Վարագի հետ։ ԶԵՅԹՈՒՆ Այս անունը կրում է Երևանի հյուսիսային մասում գտնվող թաղերից մեկը։ Նա իր անունը ստացևլ է այն նշանավոր Զեյթունից, որը գտնվում է Կիլիկիայի հյուսիս-արևելյան մասում։ Այս լեռնային անառիկ շրջանը շատ բանով նման է Արևմտյան Հայաստանի Սասունին։ Զեյթունը մի լեռնային աշխարհ է, որը մտնում է Տավրոսի սիստեմի մեջ: Երկիրը կտրտված է բազմաթիվ ձորերով ու կիրճերով։ Երբ Կիլիկյան հայկական թագավորությունը կորցրեց իր անկախությունը, ապա հայերի մի զգալի մասը այստեղ ապաստանեցին և վարում էին կիսաանկախ վիճակ։ Սասունն ու Զեյթունը բախտակից աշխարհներ են, նրանց մեջ ընդհանուր շատ բան կա, թե բնության, թե դիրքի, թե հերոսական անցյալի։ Ճշմարիտ է ասված, որ եթե Տարոնի գահը Սասունն է, ապա Կիլիկիայինը՝ Զեյթունը։ Երկուսն էլ լեռնային աշխարհներ են, անմատչելի երկրներ։ Զեյթունցիներն էլ իրենց անառիկ հայրենիքում կռվել են թուրք բռնակալների դեմ և հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման պատմության մեջ փառավոր էջեր գրել։ Զեյթունցիները համառորեն կռվում էին սուլթանական Թուրքիայի դեմ։ Այդ պայքարի ամենափայլուն արտահայտությունն էր Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը, որն, ըստ էության, համաշխարհային բնույթ կրող հերոսամարտ էր։ Զեյթուն անունն էլ Սասունի նման ժամանակի ընթացքում մեր ազգային հպարտությունը դարձավ։ Զեյթուն գավառի կենտրոնը կոչվում էր Զեյթուն կամ Ուլինա։ Այս ավանը գտնվում է Կիլիկիայի Սիս քաղաքից հյուսիս՝ Մարաշի և Հաճընի միջև, Անդրտավրոսյան լեռնաշղթայի խորքում գտնվող մի բարձրավանդակի վրա։ Զեյթունը առողջ օդ ու ջուր ունի։ Ընդհանրապես կարծում են, որ «զեյթուն» բառը առաջ է եկել նրանից, որ Կիլիկիայի այդ մասում շատ ձիթենիներ կան և երկիրը ևս կոչվել է «Զեյթուն», որ թուրքերեն է։ Բայց այդ կարող էր տեղի ունենալ թուրքերի տիրապետությունից հետո։ Ղևոնդ Ալիշանը հավանական չի համարում այդ բացատրությունը, որովհետև, նկատում է նա, որ ձեռագրերի մեջ ասված է «Զեթուն» և ոչ թե «Զեյթուն»։ Այսպիսի փոփոխություններ աշխարհագրական անունների միջև հաճախ է պատահում։ Թուրքերը փոխ առնելով հայկական անունները կամ աղճատել են, կամ տվել թուրքական նշանակություն։ Ինչ վերաբերում է երկրին, Ղ. Ալիշանը գտնում է, որ Զեյթունը, իբրև մի ինքնուրույն երկիր սկսել է կազմակերպվել Ռուբինյան կամ Սիսվանյան թագավորության անկումից հետո, երբ որոշ հայ իշխաններ շարունակեցին իրենց անկախությունը պահել լեռնային անառիկ տեղերում։ Այդ առթիվ Ալիշանը առաջ է բերում 1473 թվականին գրված մի հիշատակագիր, որի մեջ ասված է, թե հայոց մեծ զորավար Հեթումի կին Զարմանուհին իր ամուսնու դավաճանական սպանությունից հետո, պատերազմիկ մի խմբի գլուխ անցած քաշվել է լեռները, գնացել է Զեյթուն, տիրել է Կապան բերդին։ Այդ հիշատակարանը առաջ բերելով, Ալիշանը կամենում էր մի կապ գտնել Զեյթուն և Զարմանուհի անունների մեջ և նրան համարել Զեյթունի անկախության հիմնադիրը։ Տարագրումից առաջ Զեյթունի գավառի հայերի թիվը հասնում էր 20 հազարի։ Զեյթունցիների հայրենիքը չնայած լեռնոտ էր և երկրագործությանը քիչ նպաստավոր, բայց ժիր ու աշխատասեր զեյթունցիները իրենց դարատափերի վրա զբաղվում էին երկրագործությամբ, ինչպես նաև խաղողի և ձիթենիների մշակումով։ Զեյթունում կան շատ նվիրական վայրեր, բերդեր ու վանքեր, որոնք կիսավեր վիճակում մնում են լուռ վկա հայ կյանքի։ Զեյթունի մոտ է ս. Աստվածածնի վանքը, Մարմշել բերդը, որը պատկանել է Գոռ Վասիլին։ Նշանավոր են և գյուղերը իրենց անցյալով ու հնություններով։ Այսպես, Ֆռնուզը իր վանքով, Կիկսոն է աքսորվել Հովհ. Ոսկեբերանը։ Կիկսոնի և Ֆռնուզի միջև է գտնվում Ստեփանոս Ուլնիցու վանքը։ Ինչպես տեսանք, Երևանի տեղանունները արտացոլում են նրա անցյալը ու մոտակա պատմությունը։ Նրանք ապրում են ավելի երկար, քան նրանց կոչողները։ Ահա թե ինչու Երևան քաղաքի հետ կապված տեղանունների առաջացման պատմությունը, ինչպես ասվեց, դառնում է նրա տարեգրությունը։ Կամսար Ավետիսյան
Հայոց ավելի քան հինգհազարամյա պատմության ճանաչողությունը հայ քաղաքական մտքի սնուցող արմատներից է: Հայոց քաղաքական, հոգևոր-մշակութային, գաղափարական ոլորտները կրում են պատմության կնիքը: Պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը հիմնավորապես բարձրացնում է հայոց տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը1: Հայկական լեռնաշխարհի պատմաաշխարհագրական տերմինաբանությունը, բնապատմական միջավայրը նկարագրող անվանումների ամբողջություն կազմելով, բնիկ հայ էթնիկ լեզվամտածողության առանցքային շերտին է պատկանում: Հայկական տեղանունների պահպանությունը ազգապահպան նշանակություն ունի` կենդանի պահելով հայրենի ակունքների գիտակցումը, որի պաշտպանությունը կարևորվում է նախորդ փուլերից խառնածնած երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմի պայմաններում, երբ, Հայության անվտանգության ապահովման համար իրենց առաջնահերթությունն են պահպանում քաղաքակրթական` ազգային, հոգևոր և մշակութային ոլորտների ռեսուրսները2: Այս համատեքստում հրատապ է հայկական ինքնության և դրա գործնական նշանակության հիմնախնդրի ուսումնասիրությունը3: Նվաճող բռնակալությունները և նրանց հաջորդները շարունակաբար նենգափոխում են պատմությունն ու պատմական քարտեզագրությունը: Այսպես, պանթուրքիզմի բաղկացուցիչ մասն է հայկական աշխարհագրական անվանումներին «հայտարարված» «քարտեզագրական պատերազմը»: 1878թ. Սան Ստեֆանոյի պայմանագրում դեռևս հիշատակվում էինՀայաստանը և հայերը, իսկ Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածում՝ «հայաբնակ շրջանները»: Սակայն, «հայկական բարենորոգումների» ռուսական նախագծի շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ձախողմանն ուղղված Գերմանիայի և այլոց միջամտության մթնոլորտում 1914թ. հունվարի 26-ի համաձայնագրում Հայաստան (իմա` Արևմտյան Հայաստան) անվանումը երիտթուրքերի ճնշմամբ «փոխարինվել էր Արևելյան Անատոլիա աշխարհագրական բառակապակցությամբ...»4: Զավթած արևմտահայկական տարածքների կապակցությամբ երիտթուրքերի հանցավոր իշխանությունն այսպիսի նենգափոխություններ էր կիրառում զանգվածայն կոտորածներ իրագործելիս, որոնք հանգեցրին մարդկության պատմության մեջ մեծագույն հանցագործությանը` 1915թ. Հայոց եղեռնին, որը Օսմանյան կայսրությունում ցեղասպան քաղաքականության գագաթնակետն էր: Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասը «Արևելյան Անատոլիա» «վերանվանելը» բացարձակապես անհիմն է5: Հայկական պատմական հուշարձանների ոչնչացման հետ միաժամանակ թուրքերը շատ անուններ են (Եփրատ, Արածանի, Բերկրի, Մանազկերտ, Կոգովիտ, Արարատ, Սուրբ Գրիգոր և այլն) վերացրել կամ աղավաղել (Կարասու, Մուրատ սու, Մուրադիե, Մալազգիրտ, Բայազետ, Աղրի-դաղ, Սիպկոր և այլն) իրենց կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում6: Քարտեզագրական վերանվանումներով` հնագիտական հուշարձանների պատմական պատկանելության աղճատմամբ7նենգափոխվում է Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական զարգացման պատմության խորքային ընդհանուր պատկերը: «Արևելյան Անատոլիա» արտահայտության կիրառմամբ թուրք զավթիչները և նրանց հովանավորներն ու դաշնակիցները ցանկանում են մոռացության մատնել Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանի բնիկ տերերի` հայերի հայրենիքի մասը լինելու փաստը: Այսպես, Հայոց բնօրրանի մեծ մասը` Արևմտյան Հայաստանը, որպես պատմական «Մետաքսի ճանապարհի» (որի զգալի մասը Տիգրան Մեծն Առաջավոր Ասիայում իր քաղաքակրթական գործունեության ընթացքում վերցրել էր հսկողության տակ) տարանցիկ ուղիներով հայտնի հայկական մշակութային ժառանգության տարածքի արևմտյան մաս, անտեսված է «Մետաքսի ճանապարհ» անունը կրող արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, որը խիստ քաղաքականացված իր տարբերակներով նույնիսկ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ8: Պանթուրքիզմի ջատագովները, կողոպուտի ենթարկելով Իրանական Ադրբեջանի անունը, Ռուսական կայսրության XX դարասկզբի փաստաթղթերից հայտնի օղուզ-թուրքական ծագման «կովկասյան թաթարների» գրաված տարածքից 1918թ. կեսերին կազմված քաղաքական միավորին տվեցին դրա հետ ոչ մի կապ չունեցող «Ադրբեջանական Հանրապետություն» անվանումը՝ այն հեռանկարով, որ այդ երկուսի «միացմամբ» Թուրքիան ոտք կդներ «Կենտրոնական Ասիա»: Երկու տարի անց «Ադրբեջան» անունը թողնվեց այդ տարածքի վրա` խորհրդային կենտրոնի ծրագրած «հեղափոխությամբ» Իրանական Ադրբեջանի բռնակցման հեռանկարով9: Գաղափարական մամլիչի տակ ԽՍՀՄ ժողովուրդների պատմությունների «համահարթեցմամբ» Հայոց պատմությունն արհեստականորեն «երիտասարդացվում» էր10, իսկ «ադրբեջանցիների» համար սկսվեց և մինչև այսօր` Ադրբեջանի Հանրապետությունում շարունակվում է պատմության հորինումը և «հնացումը»11: Պարտվելով Արցախյան պատերազմում՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմամոլ գաղափարախոսները և նրանց կամակատարներն, իրենց բնորոշ վայրենությամբ, մի կողմից՝ շարունակում են հայկական հուշարձանների ոչնչացումը12, իսկ մյուս կողմից` «տեղեկատվական պատերազմի» միջոցով, կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը: Արցախյան հաղթանակի շնորհիվ` հայրենի հողերի ազատագրումով, մեր ազատամարտիկների արյան գնով սրբագործվեցին ազատագրված տարածքների սահմանները, ինչը գրանցվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզներում: Այդ խոշոր հաղթանակ էր նաև «քարտեզագրական պատերազմում»: Ազգային-ազատագրական պայքարով ձեռք բերված անկախության և ազգային պետականության վերակերտման կարևորագույն արտահայտություններից է հայագիտական պատմական ռեսուրսի օգտագործումը: Խնդիրը համակարգային է՝ ընդգրկելով պատմական հիշողությունը, ազգային հոգեբանությունը, մշակութային ժառանգական պատկանելությունը, մատաղ սերնդի դաստիարակությունը, ազգային անվտանգությունը: 1Է.Դանիելյան, Վ.Թաիրյան, Հայոց պատմական ժառանգության պաշտպանության գործը և անվտանգ տեղեկատվական արդի միջոցները, «Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան», Երևան, 2004, էջ 6-12: 2Գ.Հարությունյան, Հայության կազմակերպման և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, «21-րդ դար», 2008, 2(20), էջ 8: 3Ա.Այվազյան, Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը, Լոս Անջելես, 2008, էջ 11: 4Գ. Գալոյան, Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917թ.), Երևան, 2004, էջ 628: 5«Հայկական լեռնաշխարհը կամ նրա որևիցե մասը երբեք չեն մտել և չեն մտնում Անատոլիայի մեջ, որը զբաղեցնում է Փոքր Ասիայի տարածքը» (Л.Зограбян, Орография Армянского нагорья, Е., 1979, с. 14): 6Նշվել է, որ «Հայկական տեղանունների վերականգնումները հատկապես կարևոր նշանակություն ունեն մեր օրերում, երբ թուրքական պատմագիտությունը փորձում է կեղծել ու յուրացնել հայկական տեղանունները, ժխտել հայկական հին և միջնադարյան պետականության, հոգևոր մշակույթի գոյությունը Արևմտյան Հայաստանում: Իրականում հենց այդ գրանցումները... արմատապես մերժում են այդօրինակ նկրտումներն ու քաղաքական շահարկումները» (Լ.Սահակյան, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Եր., 2007, էջ 278): 7Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում` Բարձր Հայքի Բաբերդի և Կարին-Էրզրումի շրջանում կատարվող պեղումների արդյունքները ներկայացվում են որպես «Հյուսիսարևելյան Անատոլիական հնագիտական նախագծի» նյութեր (The University of Melbourne (ABN: 84 002 705 224) 1994-2001, "The North-Eastern Anatolian Archeological Project”), առանց հայերի և Հայաստանի հիշատակության, հակառակ այն իրողության, որ դրանք Հայոց պատմության, հատկապես, Հայասա-Հայքի թագավորության (մ.թ.ա. XV-XIIIդդ.) և հետագա ժամանակներին են վերաբերում: 82008թ. հունիսի 10-ին Չիկագոյում «Կենտրոնական ասիական արդյունավետության հետազոտական կենտրոնի» և «Պակիստանի ակումբի», ինչպես նաև «Կոմերցիոն կցորդի օֆիսի», Թուրքիայի գլխավոր հյուպատոսության և կոմերցիոն բաժնի, Պակիստանի հյուպատոսի հովանավորությամբ` Չիկագոյի համալսարանի բիզնեսի մագիստրատուրայի Գլիչեր կենտրոնում կազմակերպված «Նոր Մետաքսի ճանապարհի բիզնեսային հնարավորությունները» «կոնֆերանսում» (http://en.apa.az/news.php?id=50316) Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները լկտիաբար հնչեցրել են բացարձակապես խեղաթյուրված և կեղծ հայտարարություններ Հայաստանի Հանրապետության հասցեին` Արցախի ազատագրական պատերազմի արդյունքների կապակցությամբ: Նրանք անտեսել են այնպիսի կարևոր փաստ, որ պատերազմում ագրեսորը եղել է հենց Ադրբեջանի Հանրապետությունը, որը պարտվել է, ուստի հայկական ուժերը ոչ թե «Ադրբեջանից գրավել են նրա տարածքները», ինչպես պնդել են այդ «կոնֆերանսում», այլ ազատագրել են խորհրդային կենտրոնի կողմից 1921թ. Ադր. ԽՍՀ գաղութային ռեժիմին «հանձնված» հայոց Արցախի հողերի մի մասը: Ուստի, բացարձակապես անհիմն է հնչում Հայաստանի հետ երկխոսություն սկսելու Թուրքիայի ու Ադրբեջանի «պատրաստ» լինելու թեզը` իբրև թե «Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի հեռանալու» պայմանով: Պատմության մեջ այդպիսի դեպք չի եղել, որ հաղթող, առավել ևս՝ իր հայրենի տարածքներն ազատագրող ժողովրդին պայմաններ թելադրի պարտված հակառակորդը: Ավելին, մինչ նման «նախապայման» ներկայացնելը Թուրքիան պարտավոր էր հիշել, որ ինքը բնիկ հայերի ցեղասպանության միջոցով զավթել է Արևմտյան Հայաստանը և Հայկական Կիլիկիան, իսկ իր հովանավորած «ադրբեջանցիները» շարունակում են հայկական տարածքների` Նախիջևանի, Ուտիքի և Արցախի մի մասի օկուպացումը: 9Հայտնի արևելագետ Վ.Բարտոլդը 1924թ. Բաքվում կարդացած իր դասախոսություններից մեկի ժամանակ իրեն տրված հարցին, թե` «Ադրբեջան ասելով հաճախ նկատի ունեն պարսկական Ադրբեջանը` Թեբրիզ գլխավոր քաղաքով, Արաքս գետից այն կողմ: Արդյ՞ք մենք իրավունք ունենք մեզ անվանել Ադրբեջան…», պատասխանել է. «…Ադրբեջան ընտրված է այն պատճառով, որ, երբ հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետությունը, ապա ենթադրվում էր, որ պարսկական և այս Ադրբեջանը կկազմեն մեկ ամբողջություն» (В.В. Бартольд, Сочинения, т. II (1), Работы по истории Кавказа и Восточной Европы, M., 1963, с. 703): 10Հայերի նախնիները համարվեցին եկվոր` «նախահայկական», «թրակա-փռյուգական գաղթականության հետ կապված» ցեղեր: 11Ինչպես Մարաստանի և Ատրպատականի հին իրանական ցեղերին, այնպես էլ Կուրի ձախափնյակի` «Ալբանիայի» առումով անտիկ սկզբնաղբյուրների հիշատակած «ալբանացիներին», հայտարարելով իրենց նախնիները և «ալբանական» ներկայացնելով նաև Կուրի աջափնյա` բնիկ հայկական Արցախի և Ուտիքի հին և միջնադարյան պատմությունը, «ադրբեջանցի» վայ-պատմաբանները հիմնավորապես կեղծում են պատմությունը և այսօր` պարտվելով Արցախյան պատերզամում, նրանց գաղափարախոսները դեռևս բարբաջում են ազատագրված հայկական հողերի հաշվին Ադրբեջանի Հանրապետության «տարածքային ամբողջության» մասին: Այնինչ, բնիկ հայկական` Կուրի աջափնյակի և ձախափնյակի` անտիկ աղբյուրների հիշատակած «ալբանացիների», ինչպես նաև Մարաստանի ու Ատրպատականի իրանական ցեղերի հետ մարդաբանական, էթնիկական և մշակութային ոչ մի կապ չունեին ուշ միջնադարում մոնղոլական և միջինասիական տափաստաններից ու Ալթայից Առաջավոր Ասիա ներխուժող` թալանով ու ավերածություններով զբաղվող քոչվոր օղուզ-թուրքական ցեղերը և նրանցից սերած «թաթարները», որոնք միայն 1936թ. «անվանվեցին» «ադրբեջանցիներ» Ադր. ԽՍՀ-ում: 12XXIդ. սկզբներին, ի շարունակություն հանցավոր քաղաքականության, ադրբեջանական իշխանություններն իրենց զինվորների ձեռքով ոչնչացրին Ջուղայի տասնյակ հազարավոր հիասքանչ խաչքարերից մնացած վերջին խմբերը: Մշակույթի եղեռնը իրականացվեց մուրճերով, բահերով և ծանր տեխնիկայով` խաչքարերի սրբավայրը վերածելով հրաձգարանի:Պարտություն կրելով Արցախի ազատամարտում, թշնամին իրեն բնորոշ վայրնությամբ, մի կողմից՝ ոչնչացնում է հայկական հուշարձանները, իսկ մյուս կողմից ՝ «տեղեկատվական պատերազմի միջոցով» կեղծիքով ու ստով «հեղեղում» աշխարհը։
2007 թվականը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (վարչական և ֆիզիկական) քարտեզների (մասշտաբ 1:400000) և «Հայաստանի Ազգային ատլաս» Ա մաս աշխատության հրատարակմամբ: «Հայաստանի ազգային ատլասը մեր ազգային հարստությունն է», «Դրա դերը դժվար է գերագնահատել մեր հանրապետության համար», «խիստ արդիական», «քաղաքական նշանակություն ունեցող հարց»... Նման գնահատականներ էին հնչում Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի հրատարակման կապակցությամբ: Ազգային ատլասի հեղինակն է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ատլասի երկհատորյակում շուրջ 250 քարտեզներով ներկայացված են Հայաստանի ու Արցախի տնտեսաաշխարհագրական և պատմաաշխարհագրական տվյալները: «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի» գործադիր տնօրեն Հովսեփ Պետրոսյանն Panorama-ի հետ զրույցում նշեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը քարտեզագրության մասնագետներ քիչ է ունեցել, և ատլասների ստեղծման ժամանակ շատ մեծ դժվարությունների առջև են կանգնել: «3-4 կազմակերպություններ կան, որ, իրանց խելքից դուրս, քարտեզները ինչ ուզում անում են, արտադրում են, բայց քարտեզի վրա սահմանն ու աշխարհագրական տեղանունները` գյուղի անուն, սարի, գետի, ճիշտ չգրելը մեծ հանցագործություն է: Մենք 6 տարիների ընթացքում հազիվ կարողացանք 40 հզ. աշխարհագրական տեղանուններ վերցնել, գրանցել, որից 60 %-ն անբարեհունչ օտարամուտ էր»,- ասում է Հ. Պետրոսյանը: «Հայաստանի Ազգային ատլաս» Ա հատորն արդեն թարգմանվել է անգլերեն, իսկ մինչև տարեվերջ կթարգմանվի նաև Բ հատորը: Հ. Պետրոսյանի խոսքով, ցանկություն կա, որ թարգմանվի նաև ռուսերեն: Կենտրոնի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ մեր քարտեզագրութունը ներկայումս «բարձր մակարդակի» վրա է գտնվում, և դժգոհեց, որ այսօր մասնավոր ֆիրմաները կենտրոնին չեն ներկայացնում իրենց աշխատանքները նախքան հրատարակելը` համաձայնեցնելու համար, ինչպես պահանջում է օրենքը: «Մենք ոչ մի բանով չենք տարբերվում միջազգային քարտեզագրությունից, որովհետև հիմա ամբողջը թվային տեխնոլոգիաներով է արվում, տիեզերակայանի օգնությամբ, կոորդինատային ժամանակակից թվային համակարգերով»,- նշեց Հ. Պետրոսյանը: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի գիտաշխատող, բազմաթիվ քարտեզների հեղինակ Վարդան Մխիթարյանի կարծիքով, իհարկե, ծավալուն աշխատանք է կատարվել, սակայն ապշել կարելի է Ազգային ատլասի Ա մասում տեղ գտած սխալների քանակից` երբ համեմատում ենք միմյանց: «Ատլասի ՀՀ վարչական, ՀՀ ֆիզիկական և թեմատիկ քարտեզներում (ավելի քան 100 քարտեզ) սխալ է տարված ՀՀ պետական սահմանը (1), Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզների միևնույն մասշտաբի դեպքում տարբեր են ՀՀ վարչական սահմանները և համադրելիս չեն համընկնում (2), բազմաթիվ են բնակավայրերի տեղադիրքերի կամայական տեղաշարժերը (3), Տավուշի մարզի Ակնարկային և Հողային ֆոնդի քարտեզներում Ենոքավան բնակավայրի մոտով անցնող գետը տրված է թուրքալեզու Սոյուխսու, իսկ Գեղատափ բնակավայրի մոտի գետը` Փոլադ մակագրություններով: «Հայաստանի Ազգային ատլաս»Ա մասում ԼՂՀ տարածքը տրված է 10129 քկմ, իսկ այս տարի հրատարակված ԼՂՀ ատլասում` 11432 քկմ: Նկատված սխալների և թերությունների ցանկը կարելի է շարունակել»,- փաստում է Վ. Մխիթարյանը` մեկնաբանությունները թողնելով մեզ: Քարտեզագրի խոսքով, նույն իրավիճակն է տիրում նաև ՀՀ և ԼՂՀ վարչական և ֆիզիկական քարտեզների դեպքում. «ԼՂՀ պետական սահմանները երկու քարտեզներում անհասկանալի կերպով երկու տարբեր ձևով են տրված: Սահմանների համադրման դեպքում տեսնում ենք, որ դրանք տարբեր են (4): Ինչպե՞ս կարող է պետության սահմանը միևնույն մասշտաբ ունեցող և նույն թվականին հրատարակված երկու քարտեզներում երկու տարբեր ձևով լինել: ՀՀ պետական սահմանը երկու քարտեզների վրա Ոսկեպար բնակավայրի հատվածում սխալ է տարված, որի հետևանքով Ոսկեպար բնակավայրը, որը գտնվում է համանուն գետի ափին, սխալ տարված ՀՀ պետական սահմանի և սխալ տեղադրության հետևանքով հայտնվել է իրական տեղադիրքից մոտ 3 կմ հեռավորության վրա` Ադրբեջանի տարածքում» (5): Վ. Մխիթարյանը ներկայացրեց ևս մի հետաքրքրաշարժ փաստ` քարտեզների վրա Գնդասար լեռան անունը գրված է Մկնասար, այն էլ` տարբեր տեղադրությամբ (6): Վ. Մխիթարյանի կարծիքով, պետական քարտեզագրության բնագավառում տիրող իրավիճակի ուղղակի հետևանք են նաև ՀՀ Կառավարության կայքերում ոլորտին առնչվող տեղեկատվական անճշտությունները: Այսպես օրինակ, ՀՀ Կառավարության կայքում Աշխարհագրական տվյալներ բաժնի Դիրքը ենթաբաժնում գրված է` «արևելքից 46 աստիճան արևելյան երկայնության 00’» (7), ըստ Վ. Մխիթարյանի, նախ գրելաձևն է սխալ, և արևելյան երկայնության 460 00’ միջօրեականն անցնում է ՀՀ տարածքի Սյունիքի մարզով իրենից արևելք թողնելով մարզի տարածքի մեծ մասը: Այսինքն, ըստ գրվածի, Սյունիքի մարզի մեծ մասը ՀՀ-ի տարածքը չէ: «ՀՀ տարածքներից «հրաժարվելու» մեկ ուրիշ օրինակ կարող ենք տեսնել ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կայքում, որի գլխավոր էջի վրա ՀՀ քարտեզն է (8), որի վրա, չգիտես ինչու, չկա Արծվաշեն բնակավայրն իր հարակից տարածքներով»,- ասաց Վ. Մխիթարյանը: Հավելենք, որ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը» ստեղծել է 1870 տեսակի քարտեզներ, 10 ատլասներ, բրոշյուրներ և այլն: Կենտրոնը քարտեզագրության ոլորտում լիազոր պետական մարմինն է Հայաստանում:
Ծանոթանանք աշխարհագրական այն անունների հետ, որոնք գտնվում են մեր հայրենիքից՝ Հայաստանից դուրս։ Այդ անունները լուռ վկաներ են այն բանի, որ պատմական այս կամ այն իրադրությունների հետևանքով հայերը տարբեր ժամանակներ ապաստան են փնտրել ոչ միայն Հայաստանի «սահմանակից երկրներում, այլև հեռավոր ափերում, ուր նրանք գտել են խաղաղ կյանքի և աշխատանքի պայմաններ։ Ժամանակի ընթացքում հայրենիքից հեռու ընկած գաղութներում հայերը ստեղծեցին նյութական և հոգևոր մշակույթի արժեքներ, որոնցից շատերը մնում են որպես հիշատակ, որպես տարեգիր կամ ուղեցույց։ Գնալով հայ [էջ 264] ժողովրդի հետքերով, որպես հուշարձան հանդիպում ենք հայկական աշխարհագրական շատ անունների, որ պահպանվել են աշխարհի շատ երկրներում։ Ամեն մի ժողովուրդ հոգատարությամբ է պահում իր հոգևոր ու նյութական մշակույթի հուշարձանները, իր պատմության երկարակյաց գանձերը, որոնք սերունդներին են անցնում արձանագրությունների, դրամների, ամանների, արձանների, շենքերի, կոթողների և այլ ձևերով։ Սերունդների համար անցյալից մնացած լավագույն ժառանգություններից են նաև աշխարհագրական անունները, որոնք ոչ միայն հիանալի պարգև են, այլև մշակույթային ժառանգության գոհարներ։ Այդ անունների ուշադիր ուսումնասիրությունը ոչ պակաս տվյալներ կարող է հաղորդել տվյալ երկրի, ինչպես նաև ժողովրդի անցյալի պատմությունից։ Ի վերջո, անունն էլ մի հաճելի պարգև է, որը ստանում են սերունդները որպես ժառանգություն։ Ահա այդ անունների հետքերով էլ մենք կգնանք։ Հայկական անուններ կգտնենք թե հեռավոր Կոլումբիայում (Ամերիկա), թե Հնդկաստանում, թե Ռումինիայում, թե Բուլղարիայում, թե Ղրիմում և թե այլ երկրներում։ Նախ այն տեղանունների մասին, որոնք կոչվել են մեր հայրենիքի՝ Հայաստանի անունով և հանդիսանում են այսպես կոչված տոպոնիմներ։ Ի դեպ, այս բառը հունարենից է և նշանակում է տեղանուն։ Նախ տեղանունների մասին։ Արմենիա անունով քաղաք կա Հարավային Ամերիկայի Կոլումբիա հանրապետաւյթյունում։ Քաղաքը փռված է Կենտրոնական Անդերի գեղատեսիլ լանջերին, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Արմենիա քաղաքը հիմնադրվել է տասնիններորդ դարում, մի խումբ հայ գաղթականների կողմից։ Ներկայումս քաղաքն ունի 70 հազար բնակչություն, ընդ որում գերակշռողը արդեն օտարներն են։ Քաղաքը երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Ինչպես հայտնի է Կոլումբիայում մեծ քանակությամբ սուրճ է մշակվում։ Այստեղի սուրճի մի տեսակը կրում է «Արմենիա» անունը, որը լավ համբավ ունի։ Բացի այդ, սրանից յոթ տարի առաջ Կոլումբիայի շոգենավային ընկե– [էջ 265] րությունը շահագործման հանձնեց մի նավ «Արմենիա» անունով։ Իհարկե, համանուն քաղաքի պատվին։ Արմենիա անունով բնակավայրեր (ոչ այնքան մեծ) կան նաև Կենտրոնական Ամերիկայի՝ Հոնդուրաս և Սալվադոր հանրապետություններում։ Հոնդուրասում գտնվող «Արմենիա» բնակավայրը ունի երկու հազար բնակիչ, իսկ Սալվադորի տերիտորիայում գտնվողը՝ հինգ հազար բնակիչ։ Արմենիա անունով քաղաք կա նաև Հյուսիսային Ամերիկայի Վիսկոնսի նահանգում, կառուցված է Վիսկոնսի գետի ափին՝ Բլովըր և Ելես վտակների միջև։ Այժմ գնանք Արևմտյան Եվրոպա և այցելենք Ռումինիա, ուր իր ժամանակին եղել են ծաղկած հայկական գաղութներ։ Ամենամեծ գաղթը, որը տեղի է ունեցել Հայաստանից Եվրոպա, եղել է տասնմեկերորդ դարի կեսին, երբ կործանվեց Բագրատունյաց մայրաքաղաք Անին։ Թուրք-սելջուկյան հրոսակախմբերը դուրս գալով Միջին Ասիայից հրով ու սրով նվաճել էին Հայաստանի հարևան երկրները և ներխուժում էին Հայաստան։ Այս պայմաններում էլ տեղի ունեցավ մեծ գաղթ դեպի Կիլիկիա, Ղրիմ, Ռումինիա, Լեհաստան և այլ երկրներ։ Սելջուկյան արշավանքներից երկու դար հետո Հայաստանը ասպատակեցին Չինգիզխանի հորդաները, իսկ 14-րդ դարի վերջում եկան Լենկթեմուրի հորդաները։ Սրանց հասցրած վնասները մեր ժողովրդին ու նրա մշակույթին նկարագրել են մեր ականավոր պատմիչները։ Այս բոլորի հետևանքով Հայաստանից հեռացան և օտար ափերում ապաստանեցին մեծ թվով հայեր։ Այդ ժամանակվանից Եվրոպայում հայկական անվանումներ են մնացել։ Ինչպես, օրինակ, Արմեներշտատ քաղաքը Ռումինիայում, որը բառացի նշանակում է Հայաքաղաք կամ Հայկական քաղաք։ Նա հայտնի է նաև Գերլա անվան տակ։ Արմենաշ է կոչվում նաև Ռումինիայում գտնվող մի այլ քաղաք։ Արճեշ անունով քաղաք կա դարձյալ Ռումինիայում։ Այս անունը ժամանակին բերել են Վանա լճի ափին գտնվող Արճեշ քաղաքից գաղթող հայերքը, որոնք ի հիշա– [էջ 266] տակ իրենց հայրենի քաղաքի, Ռումինիայում ստեղծված բնակավայրը կոչել են Արճեշ։ Հետաքրքրական է, որ Ռումինական Արճեշ քաղաքի գերբը նույնպես արծիվ է եղել, ինչպես հին Արճեշինը։ Գաղթող արճեշցիները բերել են նաև իրենց ավանդությունները: Դրանցից մեկը պատմում է Հայաստանի բերդերի ու տաճարների կառուցման մասին։ Ավանդությունը պատմում է, որ տաճարի հիմնադրման գիշերը ճարտարապետ Մանվելը երազ է տեսնում։ Նրան ասում են, թե շենքը միայն այն դեպքում կանգուն կմնա, եթե պատի մեջ շարեն կառուցողներից մեկի կնոջը, որը առավոտյան ամենից շուտ իր ամուսնուն ճաշ կբերի։ Մանվելը սարսափահար, երազը պատմում է իր ընկերներին, չկասկածելով, որ նրանք կարող են այս կամ այն ձևով իմաց տալ իրենց կանանց, որպեսզի այդ օրը ճաշը ուշ բերեն։ Եվ կառուցողները ձևացնում են, թե սպասում են իրենց կանանց։ Հանկարծ հեռվում երևում է Մանվելի կինը։ Ճարտարապետը սարսափահար աղաչում է աստծուն, որ մրրիկ բարձրանա, կարկուտ տեղա և խանգարի կնոջ մոտենալը։ Սակայն ոչինչ չի օգնում։ Մանվելի կինը առաջինն է մոտենում կառուցողներին։ Ճարտարապետն էլ համաձայն իր երդումին, կնոջը դնում է տաճարը պատի մեջ։ Եվ սկսում են տաճարի կառուցումը։ Ավանդությունը պատմում է նաև, որ տաճարի կառուցումը ավարտելուց հետո, երբ ճարտարապետը կանգնած է լինում տաճարի գագաթին, հանկարծ ականջին հնչում է կնոջ աղերսական ձայնը։ Նա շանթահար վայր է ընկնում և քար դառնում։ Քար կտրած Մանվելի մոտից էլ բխում է մի աղի աղբյուր, որը ըստ ավանդության, Մանվելի սիրեցյալ կնոջ արցունքն է։ Հայկական գաղութներ ստեղծվեցին նաև Սև և Ազովի ծովերի ափերին, հատկապես Ղրիմ թերակղզում, ուր իր ժամանակին ծաղկել են հայաբնակ քաղաքներ։ Հայ ժողովրդի պատմության մեջ Ղրիմի հայ գաղութը պակաս դեր չի խաղացել։ Ղրիմում հայերի կառուցած քաղաքներն ու բնակավայրերը ունեցել են նաև տրանզիտային առևտրի [էջ 267] նշանակություն, որոնք կապել են թաթարական աշխարհը Արևմուտքի հետ։ Միջին դարերում, հատկապես 13-րդ դարից սկսած, Ղրիմի առևտրական կյանքում վենետիկյան և ճենովական վաճառականների հետ մեծ մրցակից դարձան հայերը։ Կաֆան (Թեոդոսիան) դարձավ Ղրիմի վաճառաշահ քաղաքներից մեկը։ Այս քաղաքում է կառուցված «Հայոց բերդ» անունը կրող ամրությունը։ Ժամանակի ընթացքում հայերը ազդեցիկ դեր սկսեցին խաղալ Տավրիկյան թերակղզում (Ղրիմում)։ Իր ժամանակին Ղրիմի գաղութը հայրենիքից հեռու դարձավ մի փոքրիկ Հայաստան։ Նրանք կառուցեցին բերդեր, վանքեր, մատուռներ, փորագրեցին խաչքարեր և այլն։ Այդ բոլորը որպես հիշատակ թողեցին հետագա սերունդներին։ Այդ ժամանակվա նյութական հուշարձաններ շատ են պահպանվել։ Հիշատակ են մնացել նաև աշխարհագրական անվանումներ, որոնցից է Արմյանսկ քաղաքի անունը, որը լուռ վկա է Ղրիմի երբեմնի հայաբնակ քաղաքների։ Պակաս հիշատակ չէր նաև Կաֆայի (Թեոդոսիա) մոտ կառուցված «Հայոց բերդը»։ Ինչ վերաբերում է Արմյանսկ քաղաքին, ապա այն գտվում է Պերեկոպի պարանոցում։ Հիմնվել է Ղրիմի հայերի կողմից, մոտ երկու հարյուր հիսուն տարի առաջ, սկզբում Արմյանսկի Բազար անվան տակ։ Հետագայում բազար բառը ընկել է և մնացել է ուղղակի «Արմյանսկ» անունը։ Իր ժամանակին եղել է վաճառաշահ բնակավայր և Ղրիմի հետ կատարվող քարավանային առևտրի կարևոր կենտրոն։ Արմյանսկ անունը եթե փորձենք ստուգաբանել, ապա կստացվի հայկական քաղաք։ Քանի որ «սկ» մասնիկը ռուսերենում ունի քաղաքի նշանակություն։ Քաղաքի անունը այսօր էլ պահպանվում է։ Այժմ մեկնենք հեռավոր Ավստրալիա և ծանոթանանք այնտեղ գտնվող հայկական անուններից մեկին։ Արարատ անունով լեռ և բնակավայր կա Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Այս անունների առաջացումը կապված է մեր Մասիսի՝ Արարատի անվան հետ, և նրանց առաջացումն էլ ունի այսպիսի պատմություն։ [էջ 268] Ինչպես հայտնի է Ավստրալիան համեմատաբար նոր աշխարհամաս է։ Առաջին բնակավայրը Ավստրալիայում եղավ ներկա Սիդնեյ քաղաքը, որը հիմնադրվեց 1788 թվականին։ Դրանից հետո, եվրոպացիները անցան Ավստրալիայի ներքին մասերը և ներկա Վիկտորիա նահանգում մի լեռ տեսան, որը նրանք նմանեցրին բիբլիական Արարատին և այդպես էլ կոչեցին։ Արարատ լեռան անունն ու նրա պատկերացումը եվրոպացիներին ծանոթ էր ոչ միայն աշխարհագրությունից, այլև Կտակարանից, որը կապված է ջրհեղեղի ավանդության և Նոյ Նահապետի անվան հետ։ Հետագայում այդ անվամբ կոչեցին լեռան մոտ հիմնված բնակավայրը։ Հայկական անուններ կգտնենք նաև Միջերկրական ծովում։ Այսպես օրինակ «Հայոց ծոց» անունը, որը կրում էր Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան, Կիլիկիային հարող հատվածը, կապված է Կիլիկիայի հայկական պետության հետ։ Կան նաև փոքր բնակավայրեր (գյուղեր)։ Այսպես օրինակ, Արմենոխորի — այսինքն՝ հայ գյուղ։ Գտնվում է Կիպրոս կղզում։ Այժմ ավելի փոքր բնակավայրերի, ինչպես ասում են միկրոտոպոնիմների մասին, որոնք նույնպես հայտնի են Հայաստան (Արմենիա) անվան տակ և ցրված են աշխարհով մեկ։ Էրմենի քեոյ — այսինքն հայ գյուղ։ Այդպես էր կոչվում Կոստանդնուպոլսի (Ստամբուլի) արվարձաններից մեկը։ Էրմենիստան – կոչվում է Իրանի Թավրիզ քաղաքի հայաբնակ թաղերից մեկը։ Էրմենիքենդ — անունը կրում է Բաքու քաղաքի թաղամասերից մեկը։
«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայորդի։ Ով որ չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։ ՐԱՖՖԻ Արևմտյան Հայաստանի պատմա–աշխարհագրական ուսումնասիրությունը մի շարք ճանաչողական և հետաքրքիր կողմեր ունի։ Իրերի բերմամբ այնպես է ստացվել, որ Սովետական Հայաստանը դարձել է Արևմտյան Հայաստանին սահմանակից երկիր։ Ճանաչել, գիտենալԱրևմտյան Հայաստանի աշխարհագրությունը, ոչ միայն հետաքրքիր է, այլև անհրաժեշտ։ Բավական է նշել, որ պատմական Հայաստանի տասնհինգ «աշխարքններից»1 մոտ ինը գտնվում է այնտեղ։ Պատմական տխուր իրադարձություններում հայաթափ եղան Արևմտյան Հայաստանի շեն ու հայաշատ նահանգները։ Այդտեղ մնացին նյութական կուլտուրայի շատ հուշարձաններ, որպես լուռ վկա դրանք ստեղծող ժողովրդի։ Արևմտյան Հայաստանը գրավում է Հայկական բարձրավանդակի2 հարավ-արևմտյան մեծ մասը։ Հայկական բարձրավանդակը Առաջավոր Ասիայի բարձրադիր մասերից է և ------------------------ 1 Մեծ Հայքը Արշակունիների ժամանակ բաժանվում էր տասնհինգ նահանգի կամ «աշխարհի»՝ Բարձր Հայք, Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ: Ամեն մի նահանգ էլ բաժանվում էր գավառների, որոնց թիվը Մեծ Հայքում հասնում էր 190-ի։ 2 Բարձրավանդակ տերմինի տակ նկատի է առնվում ընդարձակ լեռնային մի մարզ, որն ընդգրկում է առանձին լեռնաշղթաներ, միջլեռնային գոգավորություններ և սարահարթային մասեր։ Հայկական բարձրավանդակին հաճախ տրվում է Հայկական լեռնաշխարհ անվանումը։ Սակայն ավելի ճիշտ է առաջինը։ [էջ 8] դասվում է ասիական խոշոր բարձրավանդակների շարքը։ Նա հայ ժողովրդի բնօրրանն է, նրա հետ են կապված հայ ժողովրդի պատմական անցյալի հիմնական դրվագները։ Արևմտյան Հայաստանը ծննդավայրն է հայ ժողովրդի շատ անվանի զավակների, որոնց անունը սերտ կապված է հայ գրքի, գրականության, պոեզիայի և ճարտարապետության պատմության հետ։ Դրանք են՝ Մեսրոպ Մաշտոց (Տարոն, Հացեկաց գյուղ), Սահակ Պարթև, Մովսես Խորենացի (Տարոն Խորնի գյուղ), Նաղաշ Հովնաթան (Վասպուրական), Նահապետ Քուչակ (Վասպուրական, Խառակոնիս գյուղ), Գրիգոր Նարեկացի (Վասպուրական, Նարեկ), Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Եղիշե, Կորյուն, Կոնստանդին Երզնկացի և շատ ուրիշներ։ Տարոնում է ծնվել Վարդան Մամիկոնյանը, նոր ժամանակների նշանավոր մարդկանցից՝ Խրիմյան Հայրիկը, Գրիգոր Զոհրապը, Միսաք Մեծարենցը, Սիամանթոն և ուրիշներ։ Գտնվելով Առաջավոր Ասիայի լեռնահանգույցում, Հայկական բարձրավանդակը միավորում է Անատոլիայի և Իրանի բարձրավանդակները, միաժամանակ Առաջավոր Ասիան, և ընդհանրապես Արևելքը կապում է Արևմուտքի հետ։ Աշխարհագրական տեսակետիւց Հայկական բարձրավանդակի բնական սահմանը արևմուտքից Փոքր Ասիա թերակղզու հետ կազմում է Արևմտյան Եփրատը, հարավից սահմանն անցնում է Գլխավոր կամ Հայկական Տավրոսով, շարունակվում Զագրոշի լեռնային համակարգով դեպի Իրանական բարձրավանդակը, որոշ չափով միանում է նրան, ապա Զանգեզուրի լեռնաշղթայով բարձրանում է հյուսիս, անցնում Փոքր Կովկասի մաս կազմող և Սովետական Հայաստանի հյուսիս-արևելյան ու հյուսիսային սահմաններով ձգվող լեռներով (Սևանի, Արեգունու, Միափորի, Վիրահայոց), Չըլդրի (Զարիշատ) լեռների արևմտյան հատվածով, այնուհետև Կարսի սարահարթի հյուսիսով, Թորթումի լեռներով մոտենում է Պարխարյան կամ Արևելա–Պոնտական լեռներին, որոնք բարձրավանդակը եզերում են հյուսիսից՝ անջատելով Սև ծովի ավազանից։ Այս սահմաններում ընկած Հայկական բարձրավանդակը գեոմորֆոլոգիական և աշխարհագրական տեսակետից նաև [էջ 9] իր ուրույն բնությամբ և պատմական անցյալով, մի ամբողջություն է ներկայացնում։ Այժմ դառնանք Հայկական բարձրավանդակի հարավարևմտյան մասին, այսինքն այն մասին, որը գտնվում է Թուրքիայի տերիտորիայում։ Հայկական բարձրավանդակի այդ մասը ունի 140 հազար քառակուսի կիլոմետր մակերես։ Դրան պետք է ավելացնել նաև 1920 թվականին Թուրքիայի կողմից գրավված 26 հազար քառակուսի կիլոմետր տարածությունը, այն է Կարսի մարզը1 և Սուրմալուի գավառը2։ «Հայկական բարձրավանդակ» հասկացությունը վաղուց ի վեր գիտական աշխարհի կողմից վայելում է քաղաքացիական իրավունք։ Բոլոր անվանի աշխարհագրագետներն ու ճանապարհորդները, ինչպես նաև շատ երկրաբաններ իրենց աշխատություններում պահպանել են այդ տերմինը։ Այդպես են վարվել Աբիխը, Լինչը, Օսվալդը, Լեման-Հաուպտը, Ռիտտերը, Ռեկլյուն, Շչուկինը, Դոբրինինը և շատ ուրիշներ: Նույնը պիտի ասել նաև հանրագիտական3 և աշխարհագրական ձեռնարկների մասին։ Մարքսիզմի կլասիկների մոտ էլ Հայաստան անունը հաճախ փոխարինվել է «Հայկական բարձրավանդակ» հասկացությամբ։ Ի դեպ, նրանք երբեք «Հայաստան» հասկացությունը չեն կապել «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» հասկացության հետ։ Դժբախտաբար այդպես չեն վարվում հաճախ ---------------------- 1 Կարսի կամ Ղարսի մարզը բաժանված էր չորս գավառների՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի։ Կարսի մարզի կենտրոնն էր Կարս կամ Ղարս քաղաքը։ Քաղաքը գտնվում է համանուն գետի վրա, նա հանդիսացել է անառիկ բերդաքաղաք։ Գտնվում է Լենինականից 80 կիլոմետր հեռավորության վրա (երկաթուղով): Քաղաքում կային ռեալական դպրոցներ, օրիորդաց գիմնազիա, զարգացած էին արհեստները։ Նշանավոր է ս. Առաքելոց եկեղեցին, որը հիմնվել է 10-րդ դարում և կանգուն է մինչև այսօր։ Երկաթուղով կապված է Լենինականի հետ։ Կարսը պատմական Վանանդ գավառի Կարուց քաղաքն է։ Ինչպես հայտնի է Վանանդ գավառը մտնում էր Այրարատ աշխարհի մեջ։ 2 Սուրմալուի գավառը մտնում է Արևելյան Հայաստանի մեջ։ Կենտրոնն է Իգդիր ավանը, որը գտնվում է Արաքսի հովտի աջափնյա մասում, Մարգարայի կամրջից 17 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ բարեկարգվում է Մարգարայի կամուրջը և դառնում միջազգային գիծ։ ---------------------------------- 3 БЭС 2-е издание, т. 3, стр. 108. [էջ 10] մեզ մոտ հրատարակված շատ աշխատությունների հեղինակներ: Վերցնենք, թեկուզ 1946 թվականին Մոսկվայում լույս տեսած Մատվեևի աշխատությունը, որը նվիրված է Փոքր Ասիա կամ Անատոլիա թերակղզու ֆիզիկո–աշխարհագրական նկարագրությանը1: «Անատոլիա» անվան տակ (թուրքերեն «Անադոլու») հեղինակը հասկանում է ամբողջ Ասիական Թուրքիան: Այսպիսով Մատվեևը Անատոլիայի հետ է միացնում թե՛ աշխարհագրական և թե՛ պատմական տեսակետից նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող Հայկական բարձրավանդակը: Սովետական աշխարհագրագետները պետք է նպաստեն հայ ժողովրդի պատմության ու նյութական կուլտուրայի հետ կապված աշխարհագրական հասկացությունները պահպանմանը: Նախ պետք է պարզ լինի մի հանգամանք, որ «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայաստան» անունը այս երկրի պատմական և իսկական անունն է: Եթե այդտեղից նրա բնիկները տարագրվել են կամ ենթարկվել ցեղասպանության, դա դեռ իրավունք չի տալիս որնևիցե անվանական փոփոխություն մտցնելու ժողովրդի երկրի նկատմամբ: Պետք է պարզ լինի նաև, որ այդ տերմինների փոփոխումը Թուրքիայի կողմից, սոսկ աշխարհագրական նշանակություն չունի, այլ հետապնդում է նույն նպատակը, ինչին ժամանակին ձգտել են սուլթան Համիդը, Էնվերը, Թալեաթը և մյուսները, այն է՝ երկրում ոչ մի հայկական հետք չթողնել: «Ինչ վերաբերում է քեմալականներին, ապա նրանք շատ կուզենային որ հայկական հարցը աշխարհի համար լիներ պատմության մոռացված էջ»,— իրավացիորեն նկատում է պրոֆ. Դ. Զավրիևը2: Ինչպես հայտնի է Արևմտյան Հայաստան տերմինի փոխարեն երկար ժամանակ գործածական էր «Թուրքահայաստան» հասկացությունը: Սա ճիշտ չէ, քանի որ այդ երկրի հինավուրց բնիկ տարրը հանդիսանում է հայ ժողովուրդը, մինչդեռ թուրքերը այդ երկրի սոսկ զավթիչներն են: ------------------------- 1 Матвеев С. Н., «Турция», Москва, 1946. 2 Завриев Д. С, «К новейшей истории северо-восточных вилайетов Турции», Тбилиси, 1947, стр. 162. [էջ 11] Հայկական բարձրավանդակն ունի բնական մեծ պոտենցիալ՝ լայնարձակ արոտավայրեր, ընդարձակ լեռնահովիտներ, արագահոս ու հորդառատ գետեր, բարգավաճ հող և հարուստ ընդերք: Իր բնական բազմաթիվ հարստություններով, իր մեծ ու փոքր գետերով, սառնորակ աղբյուրներով, հանքային ջրերով, հարավային արևով, առողջարար օդով՝ Հայկական բարձրավանդակը կարող է դիտվել որպես աշխարհի լավագույն անկյուններից մեկը: Հայկական բարձրավանդակը ընկած է այն հանգույցում, որտեղ իրար են հանդիպում Պոնտոսի, Անտիտավրոսի, Տավրոսի, Զագրոշի և Փուքր Կովկասի լեռնաշղթաները: Որ կողմից էլ փորձենք մտնել Հայկական բարձրավանդակը, ամենուրեք պետք է կտրենք ծայրամասային լեռները, որոնք 2500—4000 մետր բարձրություն ունեն: Այս վիթխարի լեռնային զանգվածների գոյացումը, ինչպես հայտնի է, բացատրվում է թե՛ տեղախախտման և թե՛ հրաբխային երևույթներով: Հայկական բարձրավանդակի հարավ-արևմտյան մեծ մասը, ինչպես ասվեց, բռնում է Արևմտյան Հայաստանը, որի սահմաններն Արևելյան Հայաստանի հետ անցնում են հայկական Պարով (Բարդողյան ճյուղով) մինչև Սուրմալու գավառի հյուսիս-արևմտյան սահմանները (Կողբից արևմուտք), Արաքսով մոտենում Ախուրյանին, ապա Ախուրյանով, Սովետական Հայաստանի ներկա սահմաններով, Չըլդրի (Զարիշատի) լեռներով մոտենում Պարխարյան կամ Արևելյան Պոնտական լեռներին, որոնք եզերում են Հայկական բարձրավանդակը: Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանը համընկնում է Հայկական բարձրավանդակի և Փոքր Ասիա թերակղզու բնական սահմանի հետ, այսինք!ն այն անցնում է Արևմտյան Եփրատի ընթացքով՝ Քեմախից (Ակնի վրայով) մինչև Կեբան-Մադեն, որտեղ գետը կտրում է Գլխավոր Տավրոսը: Արևմտյան Հայաստանի հարավային սահմանը անցնում է Գլխավոր Հայկական Տավրոսով և Վանա լճի հարավային [էջ 12] մասերով։ Իսկ արևելյան սահմանը համընկնում է Իրանի պետական սահմանի հետ։ Ուղղություն ընդունելով արևելքից դեպի արևմուտք, այդ շղթաները կարելի է բաժանել երեք գլխավոր ճյուղերի. Հյուսիսային Հայկական Տավրոս, Միջին Հայկական Տավրոս և Գլխավոր Հայկական Տավրոս։ Այժմ դրանցից յուրաքանչյուրի մասին կխոսենք առանձին։ Հյուսիսային Հայկական Տավրոսը սկսվելով Երզնկայից հյուսիս-արևմուտք, անցնում է Էրզրումի (պատմական Բարձր Հայքի) հյուսիսային սահմաններով, հասնում է Թորթումի լեռնաշղթային, ապա շարունակվում է արևելք մինչև Կարսի սարահարթի սահմանները։ Հյուսիս և հյուսիս-արևմտյան կողմում նրանք միանում են Հայոց լեռներին։ Իջնելով հարավ, նրանք կազմում են Սողանլուի (Վանանդի) շղթան, որը Կարսի սարահարթը բաժանում է Բասենից։ Այս լեռները պատած են անտաոներով։ Այստեղով է անցնում Կարս–Էրզրում երկաթուղին։ Պատմական անցյալում Սողանլուի շղթան կոչվել է Մեծրաց լեռներ։ Բարձր Հայքի հյուսիսում ընկած շղթաներից նշանավոր են Դումլու-Դաղը, Թորթումի և Սպերի լեռները։ Թորթումի լեռների ճյուղավորություններում է գտնվում հրաբխային մի լեռ, որը ներկա քարտեզներում հայտնի է Վեսերչե Դաղ անվամբ, ունի 3300 մետր բարձրություն։ Իսկ Հայկական քարտեզներում հայտնի է Միխչիկ անվամբ։ Ճանապարհորդները նրա խառնարանը համեմատում են Վեզուվի խառնարանի հետ։ Միջին Հայկական Տավրոսը ձգվում է բարձրավանդակի համարյա միջին մասով Դերսիմ լեռնաշխարհից դեպի արևելք, ընդհուպ մինչև Հայկական Պար։ Դերսիմը եզերվում է Արևմտյան Եփրատի աղեղով և ընդգրկում է մի ամբողջ լեռնաշխարհ, որի ծայրամասային շղթաները հայտնի են Բաղիր, Մերջան, Չարսանջակի և Մոզուր Դաղ անվամբ։ Դերսիմը Արևմտյան Հայաստանի ամենաանառիկ մասն է համարվում, որտեղ բնակվում է քրդական զազա ցեղը։ Ի դեպ, զազաները հայերի նկատ– [էջ 13] մամբ շատ բարեկամաբար են վարվել և ջարդերի ժամանակ ապաստան են տվել նրանց։ Դերսեմի լեռնաշխարհի արևմտյան լանջերից, հատկապես Մոզուր Դաղից հոսող ջրերը Արևմտյան Եփրատի վտակներն են դառնում։ Դերսիմից արևելք ընկած է գեղատեսիլ Բինգյոլը կամ Բյուրակն լեռները։ Նրա գագաթներից մեկը Սրմանց անունն է կրում, այդտեղից սկիզբ է առնում Արաքսը։ Բինգյոլից են սկիզբ առնում նաև Եփրատի գլխավոր վտակները։ Բյուրակն լեռները հայ ժողովրդի կողմից դիտվել են որպես գեղեցկության ու սիրո սարեր։ Նրանք իրենց հստակ ու քաղցրահամ աղբյուրներով, անթիվ լճերով, բազմերանգ ծաղիկներով հայ ժողովրդի երգերի, ավանդությունների մեջ արժանի տեղ են գտել։ Բյուրակնի անվան հետ այսպիսի մի գեղեցիկ ավանդություն է կապված։ Բինգյոլում ապրելիս են եղել մի հովիվ ու հովվուհի։ Մի օր հովիվը կաքավ է որսում և նվիրում է իր հովվուհուն։ Վերջինս փորձում է աղբյուրներից մեկում լվանալ կաքավի արյունոտ կուրծքը։ Այդ պահին կաքավը կյանք է առնում և թռչում գնում։ Այս մասին, երբ հովիվը տեղեկանում է, հարցնում է հովվուհուն, թե որն է այդ աղբյուրը։ Հովվուհին շվարած, չկարողանալով գտնել հրաշալի աղբյուրը, բացականչում է «Բյուր ակն է, հազար ակն է, ինչ գիտեմ թե որ ակն է...»։ Ըստ ավանդության այստեղից էլ լեռները կոչվել են Բյուրակն։ Բինգյոլին շրջապատում են իր ժամանակին հայաշատ և բնությամբ գեղեցիկ հայկական գավառները. Քղին՝ արևմուտքից, Վարդոն՝ հարավից, իսկ արևելյան կողմից՝ Խնուսի արգավանդ դաշտը, որը ոռոգվում է Արածանիի վտակներով։ Հարավ-արևելյան կողմում ընկած է Խամուր լեռնաշղթան, իսկ հյուսիսում Աղ-Դաղը։ Բինգյոլից անցնելով դեպի հյուսիս-արևելք շարունակում ենք Արաքսի հոսանքով դեպի Հայկական Պար։ Արաքսն այս լեռնաշղթան բաժանում է Փալան-Թոքյանի շղթայից, որն ընկած է Էրզրումից հարավ։ Հայկակաւն Պարը շարունակվելով հարավ-արևելք, հյուսիս-արևմուտքում է թողնում Կարսի սարահարթը։ [էջ 14] Այժմ խոսենք Հայկական Պարի մասին ավելի մանրամասն, հատկապես հայ ժոդովրդի սիրելի լեռան` Մասիսի, որը գտնվում է լեռնաշղթայի արևելյան մասում։ Հայկական Պարի երկարությունը 300 կիլոմետր է, բաղկացած է մի քանի լեռնաշղթաներից և ճյուղավորություններից, որոնք հայտնի են Բարդողյան, Սիսակի, Սուկավետ անուններով։ Ձմեռը Հայկական Պարում խիստ է, իսկ ամառը նրա բնությունը շատ գեղեցիկ է, հատկապես Սինակի ճյուղավորության վրա, որն աչքի է ընկնում իր փարթամ բուսականությամբ և սառնորակ աղբյուրներով։ Հայկական Պարի գոգավորություններում կան գեղատեսիլ լճեր, դրանցից են՝ Գայլատվա (Բալըղ Գյոլ) և Շեյխլի։ Գայլատվա լիճը հարուստ է համեղ ձկներով և իր գեղատեսիլ բնությամբ արժանացել է շատ գրողների գովասանքին։ Լճի հյուսիսային մասում, ափից ոչ հեռու, կա մի փոքրիկ կղզի՝ ավերակ վանքով։ Մյուս լճից՝ Շեյխլիից սկիզբ առնող Կարասու գետակը հոսում է դեպի Ավարայրի դաշտը։ Հայկական Պարի ամենացածր մասում է գտնվում Չինգիլի կամ Օրգովի լեռնանցքը, որը կապում է Արարատյան դաշտը Բայազետի հարթավայրի հետ։ Այս լեռնանցքով է Վանի (Ուրարտուի) թագավորությունը կապվել իր տիրապետությունների հետ։ Մյուս լեռնանցքներից կարևոր են Զոռի, Աբա-Գյոլի, Ղուջախի լեռնանցքները: Հայկական Պարի և ամբողջ բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է Մասիսը, բիբլիական1 Արարատը։ Նա բաղկացած է հրաբխային երկու գագաթներից, հյուսիս–արևմտյան՝ Մեծ Մասիս, որը անի 5185 մետր բարձրություն, և, հարավ–արևելյան՝ Փոքր Մասիս, 3914 մետր բարձրությամբ։ Երկու գագաթների միջև ընկած տարածությունը ----------------------- 1 Երբ հրեաները կազմում էին իրենց ավանդական Բիբլիան կամ, ինչպես հայերն են անվանում՝ Աստվածաշունչը, ապա Ուրարտու անվանումը գրում են իրենց արտահայտությամբ՝ Արարատ։ Այսպիսով, ներկայիս Արարատ անունը ձևափոխված Ուրարտուն է։ Հայերը Արարատը անվանում են Մասիս, թուրքերը՝ Աղրի դաղ («ծանր սար»), պարսիկները՝ Կուհի-Նուհ (Նոյի սար): Արարատ անունը ունի նաև ավանդական ստուգաբանություն և կապվում է Արայի անվան հետ։ [էջ 15] ուղիղ գծով 10 կիլոմետր է։ 4400 մետր բարձրությունից վեր Մասիսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով։ Մեծ Մասիսը իր տեսքով ավելի շատ կոնաձև է։ Արարատյան դաշտի կողմը ուղղված լանջերը բավական աստիճանական են իջնում դեպի ստորոտ։ Թեքության աճը ավելի մեծ է մյուս կողմում։ Հյուսիսային մասի զառիվայրությունը քիչ է նաև այն պատճառով, որ այս մասում լանջերը ավելի երկար են, քան հարավում։ Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտը ծովի մակարդակից մոտ 1000 մետրով է բարձր, այնինչ, Հին Բայազետի կողմից՝ հարթությունը գտնվում է կրկնակի բարձրության վրա, ուստի հյուսիսից Մեծ Մասիսը երևում է ավելի բարձր և ավելի վեհ տեսքով։ Մասիսի գագաթն իր ամբողջությամբ բոլորակ է, 400—500 մետր շրջագծով, սակայն այդ ամբողջականությունը մի ձորակով բաժանվում է երկու համարյա հավասար մասերի։ Այդ բաժանող մասը կամ ձորը ունի մոտ 200 մետր լայնություն, իսկ խորությունը 25 մետր է։ Գագաթները նկատելի կերպով տարբերվում են իրարից, հյուսիս-արևմտյանը՝ արևելյանից։ Սակայն այդ բարձրությունը մեծ չի։ Մասիսի գագաթին օգոստոսին լինում է 20 աստիճան սառնամանիք։ Մասիսն ունի խոր ձորեր, անդունդներ ու վիհեր։ Հայ ժողովուրդն այդ անդունդները համարել է չարի և նախանձի խորտակման վայրեր։ Ինչպես պատմում է ավանդությունը, այդ վիհերից մեկում կործանվեց Արտավազդը՝ Արտաշես թագավորի որդին։ Ժողովուրդը սիրում էր Արտաշեսին։ Արտավազդը, չի թաքցնում իր նախանձը հոր հանդեպ։ Մահվան մահճում նա հորը ասում է. «Ահա դու գնացիր և ամբողջ աշխարհը քեզ հետ տարար, ես ավերակների վրա ինչպես թագավորեմ»։ Այդ ժամանակ հայրն անիծում է նախանձ որդուն, ասելով. «Երբ որսի ելնես Ազատ Մասիսի վրա, քաջքերը բռնեն քեզ և տանեն վեր, Ազատն ի Մասիս, այնտեղ մնաս և լույս չտեսնես»։ Եվ երբ Արտավազդը թագավոր դարձավ, հալածեց իր եղբայրներին ու մերձակիցներին, որ չլինի թե նրանցից մեկն ու մեկը իր գահին տեր դառնա, որովհետև ինքը զավակ չուներ։ Սակայն, մի օր, երբ նա դեպի Մասիս որսի է գնում՝ [էջ 16] ձիու հետ մեկտեղ գլորվում է Մասյաց վիհը և այդ անդունդում կորչում անհետ։ Քաջքերը շղթայում են նրան, որ դուրս չգա այդ անդունդից, նրա հետ դուրս չգա չարն ու նախանձը։ Կողքին նստած երկու հավատարիմ գամփռները շարունակ կրծում են շղթաները, բայց աշխատասեր ժողովուրդը չի ցանկանում, որ չարն ու նախանձը դուրս գա։ Դրա համար ավանդույթ է դարձել՝ դարբինները տարին մեկ, ուրբաթ երեկո, աշխատանքի վերջին պահին չորս անգամ խփում են սալին, որ անիծյալ արքայի շղթաները նորից ամրանան։ Այդ մասին գեղեցիկ է ասում Հովհաննես Հովհաննիսյանը. «Զարկեցեք, դարբիններ, կռանը սալին, Զարկեցեք կռանը, շղթայքն ամրանան, Անիծյալ արքայի կապանքն ամրանան. Զարկեցեք դարբիններ, կռանը սալին»։ Մեծ Մասիսի կողքին կոնաձև բարձրանում է Փոքր Մասիսը, որին հայ ժողովուրդը անվանել է ևաև Սիս։ Փոքր Մասիսը ամառվա ամիսներին ձյունից ազատ է։ Նա իր տեսքով լրացնում է այն գեղատեսիլ համայնապատկերը, որը բացվում է Արարատյան դաշտից դեպի Մասիս։ Աշխարհում դժվար է գտնել նման զուգադիպություն, ինչպիսին են Մեծ և Փոքր Մասիսները։ Ահա թե ինչ է գրում անվանի ճանապարհորդ Լինչը՝ «Կարելի է համարձակորեն ասել, որ երկրի մակերևույթի վրա չկա այնպիսի վայր, որը իր տեսարանի գեղեցկությամբ ու վեհությամբ գերազանցի այստեղ մեր առաջ բացվածին։ Եվ դժվար չէ բացատրել, թե ինչու դա մարդու վրա այդպիսի ուժեղ, անմոռանալի տպավորություն է գործում։ Ոչ մի տեղ բնությունը չի ստեղծել նման վիթխարի մասշտաբներ, նրա ոչ մի ստեղծագործության մեջ չի եղել ավելի մեծ ըմբռնման միասնություն, առավել ներդաշնակ պատկեր, առավել վեհապանծ շրջակայք։ Բոլոր գաղտնիքները, որոնք ստեղծում են անծայրածիր օվկիանոսի և անհատակ երկնակամարի հմայքը, հյուսիսային գոտիների ամբողջ չքնաղ լուսաստվերները, մեղմ մռայլությունը, հարավի ամբողջ բազմերանգ ճաճանչափայլությունը, [էջ 17] այս բոլորը առատորեն ձուլված են Արարատը շրջապատող և նրա ոտքի տակ դրախտանման փռվող համայնապատկերի մեջ»1։ Մեծ և Փոքր Մասիսների բռնած տարածությունը կազմում է 970 քառակուսի կիլոմետր։ Արարատից հոսող ջրերը հիմնականում ներծծվելով ծակոտկեն հրաբխային ապարներում դուրս են գալիս Հին Բայազետի դաշտում՝ գոյացնելով հսկայական ճահիճներ։ Դա պատմական Կոգովիտի Շամբն է, որը հարուստ Էր վայրի խոզերով և այլ թռչուններով։ Շամբի շրջանում կան հսկայական խոտհարքներ, որոնք տեղացիները չայիր էին անվանում։ Մասիսը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմական անցյալի հետ. պատկերված է նրա պետական գերբի վրա, հայ ժողովրդի սիրելի սարն է այնպես, ինչպես շվեյցարացիների համար «Յունգֆրաուն», ճապոնացիների համար «Ֆուձիյաման»։ Զույգ Մասիսների միջև եղած գոգավորությունը կոչվում է Սարդար–Բուլաղ։ Այդ բաբձրադիր գոգավորությունը գտնվում է 2257 մետր բարձրության վրա և անցյալում եղել է ռուսական սահմանապահ զորաբաժնի կայանը։ Այստեղ գտնվող Սարդարի աղբյուրը, որի անունից էլ գոգավորությունն է կոչվում, ջուր էր մատակարարում բոլոր սահմանամերձ կայաններին և քրդական շրջակա օբաներին։ Այդ աղբյուրն անկասկած ունեցել է իր հայկական անունը, որը սակայն մոռացվել է ու փոխարինվել թուրքականով այն օրվանից, երբ Երևանի Սարդարը այդ աղբյուրի զովասուն ափերը իր ամառանոցը դարձրեց։ Աղբյուրը շրջապատված է գեղեցիկ պուրակներով, որոնք ժամանակին ռուսները խնամքով պահում էին։ Անցյալում, հավանաբար, Փոքր Մասիսը գոտևորել են կեչու, թղկենու խիտ անտառներ։ Գիտնական Աբիխը դեռ 1844 թվականին տեսել է անտառային այդ գոտին, որը հասել է մինչև Սարդար–Բուլաղ, բայց հետագայում այն աստիճանաբար կտրտվել է։ Մասիսի գագաթ կարելի Է բարձրանալ երկու ուղղու– ---------------------- 1 Линч X. Փ. Б., Армения, т. 1, Тифлис, 1910, стр. 180. [էջ 18] թյամբ, մեկը՝ Սարդար–Բուլաղի վրայով, մյուսը՝ արևմտյանը, Օրգովի ուղղությամբ՝ ս. Հակոբփ վանքի կողմից։ Ս. Հակոբի վանքը գտնվում է Ակոռի գյուղատեղից չորս կիլոմետր հեռու: Ակոռի հայկական գյուղը, որը գտնվում էր Մասիսի հյուսիս–արևմտյան կողմում, մի նեղ ու խոր ձորակի ափին, 1840 թվականի հունիսի 20–ին տեղի ունեցած երկրաշարժի և ապա հունիսի 24-ին՝ Մասիսի ձյան ահավոր մեծ փլվածքի հետևանքով կործանվեց։ Սխալ է այն կարծիքը, թե միաժամանակ արտավիժել է լավա1։ Պարրոտը և Աբովյանը առաջինն էին, որ բարձրացան Մասիսի գագաթը ս. Հակոբի կողմից։ Սակայն հետագայում պարզվեց, որ ամենից հարմարը Սարդար–Բուլաղի կողմից է, որովհետև այս մասում կան, այսպես կոչված, տերրասանման բարձրություններ, որոնք կարծես բնական, աստիճաններ են և ճանապարհորդները հանգստանալով ու կանգառներ սահմանելով գնում են դեպի վեր։ Մասիսի գագաթը բարձրանալու ամենահարմար ժամանակը համարվում է օգոստոսի վերջերը մինչև սեպտեմբերի կեսերը, այսինքն այս ժամանակ, երբ նրա գագաթը ազատ է ամպերից։ Սարդար–Բուլաղից մինչև գագաթը հասնելը տևում է տասից տասներկու ժամ, իսկ վերադարձը՝ հինգից վեց ժամ։ Ճանապարհորդներից շատերը բարձրանալիս գիշերել են չորս հազար չորս հարյուր, մետր բարձրության վրա։ (Տուռնեֆոր, Պարրոտ և Աբովյան, Աբիխ, Սեմյուր և Աբովյան, Խոձկո և Խանիկով, Պաստուխով, Լինչ, Մխիթարյան և ուրիշներ) առանձին հիացմունքով են խոսում այն մեծասքանչ տեսարանի մասին, որը բացվում է Մասիսի գագաթից։ Մասիսի գագաթը գիտական նպատակով, առաջին անգամ 1701 թվականի օգոստոսի 10-ին, փորձեց բարձրանալ ֆրանսիացի նշանավոր բուսաբան ճանապարհորդ Ժոզեֆ–Տուռնեֆորը։ Ժոզեֆ Տուռնեֆորի դեպի Մասիս կատարած ճանապարհորդությունից պարզվեց, որ դեպի լեռան գագաթ բարձրանալիս, բուսականությունը փոխվում է ըստ գոտիականու– ------------------------- 1 «Современники օ X. Абовяне» ժողովածու. 1941 թ., էջ 10։ [էջ 19] թյան։ Այս հիանալի գաղափարը խորացրեց անվանի ճանապարհորդ–բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլտը՝ Կանարյան կղզիներում, Տեներիֆ լեռան գագաթը բարձրանալիս։ Դա հիմք ծառայեց նրա կողմից «բույսերի աշխարհագրության» գիտության հիմնադրմանը։ Տունեֆորը, որպես բուսաբան, հետաքրքրվում էր միայն բույսերով, և նրա ծրագրի մեջ չէր մտնում Մասիսի գագաթին հասնելը։ Այդ պատճառով, երբ հասնում է մշտնջենական ձյան սահմանին, վերադառնում է։ Չնայած նա գագաթին չհասավ, բայց նա առաջինն էր, որ տվեց Արարատի ֆիզիկական առանձնահատկությունների և նրա ֆլորայի բավականին ճիշտ նկարագրությունը։ Մասիսի գագաւթը բարձրանալու համար պայմաններ են ստեղծվում 1828 թվականից հետո միայն։ Այսինքն, երբ Թուրքմենչայի պայմանագրով Իրանից Ռուսաստանին է անցնում Սուրմալուի գավառը։ Ռուսաստանի սահմանը կտրում են Մեծ և Փոքր Մասիսները, թողնելով Ռուսաստանին այդ լեռների հյուսիս–արևմտյան լանջերը։ 1829 թվականին, Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը, որը Խ. Աբովյանի ուղեկցությամբ փորձում է Մասիսի գագաւթը բարձրանալ։ Նրանք մի բանի անգամ ստիպված են եղել վերադառնալ Ակոռի։ Գագաթը բարձրանալիս, նրանք իրենց հետ տանում էին կաղնուց պատրաստած մի մեծ խաչ, որը պետք է կանգնեցնեին Մասիսի գագաթին։ Խաչի բարձրացումը դանդաղեցնում էր էքսպեդիցիայի ընթացքը։ Մասիսի գագաթը բարձրանալիս, Պարրոտը Աբովյանին համոզել է, որ մնա Ակոռիում։ Աբովյանը չուներ երկաթագամ կոշիկներ և սրածայր գավազան։ Բայց Աբովյանը չի զիջել։ Սեպտեմբերի 27–ի վերջին վերելքին մասնակցում էին Պարրոտը, Աբովյանը, Ակոռիի մի քանի գյուղացիներ և երկու զինվոր։ Գագաթ չհասած, նրանք քամուց պաշտպանված մի տեղում գիշերում են և սեպտեմբերի 28-ի վաղ աոավոտյան շարժվում վեր ու գիշերելու տեղից մինչե գագաթը անցնում տասը ժամում՝ հասնելով Մասիսի գագաթը մոտավորապես ցերեկվա ժամի չորսին։ [էջ 20] Գագաթը վրա նրանք ուրախությունից ու հրճվանքից սկսել են վազվզել այս ու այն կողմը, դիտել սարի եզերքը, ստորոտը, մեկն ապշել, զարմացել է սարի բարձրության վրա, մյուսը՝ հեռավոր տեղերը «ընդ ակամբ ածել», և ամենքը մրաբերան շնորհավորել են միմյանց։ Արևն սկսել է թեքվել, օրն երեկոյանալ։ Պարրոտը ձեռնարկել է լեռան բարձրությունը չափել, իսկ Աբովյանն այս ու այն կողմ է ընկել, որ մի բան կարողանա գտնել ապագայի համար հիշատակ տանելու, բայց ձյունաշեղջ սառույցների ահագին կուտակումների հետևանքով, ոչինչ չի գտել։ Հետո, վերադառնալու պահին վերցնելով փայտե խաչը, որ իր հետ բերել էր ս. Հակոբից, իր ձեռքով տնկում է գագաթին, նրա հյուսիսային կողմում, նա վերցրել էր իր հետ մի կտոր կոշտացած ձյուն, որը թեև ճանապարհին հալվել էր, բայց ջուրը մի քանի օրից հետո հասցրել էր Էջմիածին1։ Էջմիածնում, և այնուհետև Երևանում թե՛ Պարրոտին և թե՛ նրա ուղեկիցներին չէին ուզում հավատալ, որ նրանք եղել են Մասիսի գագաթին։ Թիֆլիսի մամուլում լույս է տեսնում մի հոդված, որը կասկածների մեջ էր դնում Պարրոտի պատմածների ճշտությունը։ Այդ կասկածները, որը տարածվում էր սնոտիապաշտ ժողովրդի մեջ, անցնում են նաև եվրոպական մամուլի էջերը։ Սակայն ժամանակ է անցնում, և Պարրոտից ու Աբովյանից հետո Մասիսի գագաթ են բարձրանում շատ ուրիշ ճանապարհորդներ, գիտնականներ, և նրանց կողմից կատարած գիտական նկարագրությունները ավելի հաստատում են Պարրոտի և Աբովյանի ասածները։ Աբովյանը և անվանի երկրաբան Աբիխը 1844 թվականին փորձում են բարձրանալ Մասիսի գագաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով կես ճանապարհից վերադառնում են։ 1845 թվականին ակադեմիկոս Աբիխը բարձրանում է Մասիսի գագաթը, արդեն առանց Աբովյանի։ 1845 թվականին Արքեելքում կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ Երևան է այցելում անգլիացի գիտ– ----------------------- 1 Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Երևան, 1940, էջ 228։ [էջ 21] նական Սեյմուրը։ Վերջինիս հրավերով Աբովյանը մասնակցում է դեպի Մասիս կատարած վերելքին և 1845 թվականի սեպտեմբերի կեսերին մեկնում են Երևանից։ Այս անգամ Արալըխի և Սարդար– Բուլաղի կողմից են բարձրանում, որտեղից վերելքը բավականին հեշտ էր։ Հայտնի է նաև, որ 1850 թվականին ռուսական էքսպեդիցիան բարձրացավ Մասիսի գագաթը և այնտեղ մնաց վեց օր։ Ռուսական այս նշանավոր արշավախումբը գլխավորում էր գնդապետ Ի. Ի. Խոձկոն Խանիկովի հետ. արշավախմբի մեջ էին բազմաթիվ գիտնականներ, այդ թվում կովկասագետ Ուսլարը, Թիֆլիսի աստղադիտարանի դիրեկտորը, շատ տոպոգրաֆներ և զինվորականներ։ Դրանից հետո Մասիսի գագաթ բարձրանում են համարյա յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ՝ Ստյուարտը՝ 1856 թվականին (Բայազետի կողմից), Բրայսը՝ 1876 թվականին, Բեկերը՝ 1878 թվականին, Մարկովը՝ 1888 թվականին, Պաստուխովը՝ 1893 թվականին, Լինչը՝ 1893 թվականին և վերջապես մանկավարժ Ա. Մխիթարյանը՝ 1903 թվականին։ Մասիս և Արագած լեռների, Ախուրյանի ու Արփայի գետաբերանների միջև՝ Արաքսի միջին հոսանքում, փռված է Արարատյան դաշտը1, Հայաստան երկրի սիրտը... Այստեղ Արտաշես թագավորը հիմնադրեց Արտաշատ քաղաքը, որը, ----------------------------- 1 Ընդհանրապես պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր։ Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր։ Հիշենք Ամազոնի, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր։ Արարատյան դաշտը գտնվում է ծովի մակարդակից մոտ հազար մետր բարձրության վրա և բնական է, որ նրան դաշտավայր անվանելը սխալ է, որ նա այդպիսին լինել չի կարող, այլ դաշտ է, այսինքն՝ ոչ մեծ տարածություն գրավող բարձրադիր հարթ տեղանք։ Այս «գյուտը» հեղինակին չի պատկանում, այն վաղուց ի վեր ընդունված է աշխարհագրական գրականության մեջ և օգտագործված մեր դասական հեղինակների կողմից։ Ում չի ծանոթ «Արարատյան դաշտի առավոտը» Րաֆֆու «Սամվելից»։ Հիշենք նաև Մշո դաշտ, Աբաղայի դաշտ, Լոռվա դաշտ, Շիրակի դաշտ և այլ հիշատակումներ: [էջ 22] Պլուտարքոսի խոսքերով, դարձավ «մի մեծ ու շատ գեղեցիկ քաղաք, անվանվեց թագավորի անունով և հայտարարվեց Հայաստանի մայրաքաղաք»։ Արաքսի շուրջն են գտնվել պատմական Արմավիրը, Երվանդակերտը, Բագարանը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Դվինը, որոնք եղել են երբեմնի ծաղկած քաղաքներ, իսկ մի քանիսն էլ՝ մայրաքաղաք։ Արարատյան դաշտով է հոսում Արաքսը, որը այդ դաշտը բաժանում է երկու մասի։ Եթե Մասիսից աննման տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ, ապա ոչ պակաս հոյակապ ու գեղատեսիլ է այն պատկերը, որը բացվում է Երևանից դեպի Մասիս։ Մասիսից հարավ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բայազետի (պատմական Կոգովիտի) հարթությունը, որի վերջում, լեռների ծոցում թառել է Հին Բայազետը (պատմական Դարոյնք ամրոցը)։ Ավելի հեռվում երևում են Թոնդուրեկի լեռներն ու Ծաղկոտն սարերը, իրենց հարավում բարձրացող Հայկական «երկրորդ Մասիսով», այսինքն՝ Սիփանա սարով։ «Հրաշալի են արևմուտքում և արևմտահարավում Բարձր Հայքի, Սասունի և Վասպուրականի լեռները Արարատի գագաթից շարք–շարք, մեկը մյուսից հետո, մեկը մյուսից բարձր, կանգնած են թափանցիկ մառախուղի անսահման հեռավորության մեջ այդ շղթաները, և թվում է թե մեկը դիտմամբ շարել է նրանց այդ կարգով, որպեսզի ամենքն էլ, առանց մեկը մյուսին նախանձելու տեսնեն հայրենի լեռների հսկային և ոչ ոք տեղիք չունենա գանգատվելու»1։ Դրանք փաստորեն Արևմտյան Հայաստանի լեռներն են ձգված հյուսիսից հարավ՝ ուղղաձիգ շարքերով, որոնց միջև ընկած են լայնանիստ դաշտեր ու հովիտներ, որոնցից ավելի հյուսիսայինով՝ Ալաշկերտով հոսում է Արածանին (Մուրադը)։ Այսպիսով, թե՛ Արևմտյան Հայաստանի, թե՛ Արևելյան Հայաստանի այս գեղատեսիլ համայնապատկերները կազմում են մի ամբողջություն, որը հայտնի է Հայկական բարձրավանդակ անվան տակ։ -------------------------- 1 Մխիթարյան Արշ. Դեպի Արարատ, Թիֆլիզ, 1904, էջ 144։ [էջ 23] * * * Հայկական Պարը դեպի արևմուտք գնալով, Արարատյան դաշտը և Արաքսի հովիտը բաժանում է Բայազետի, Ալաշկերտի հարթությունից, մինչև Սուկավետ (Քյոսա Դաղ)։ Հայկական Պարի հյուսիսային ճյուղավորությունը, որը երևում է Արարատյան դաշտից, կոչվում է Բարդողյան շղթա։ Իսկ նրանից հարավ ձգվող շղթան կոչվում է Սինակի։ Ավելի ջրառատ է և փարթամ բուսականություն ունի Սիմակի շղթան։ Բարդողյան լեռները մոտենալով Մասիսին ցածրանում են և ստեղծում մի լեռնանցք, որը հայտնի է Խարաբա Բաժար անվան տակ. ավելի ճիշտ կլիներ Արշակավանի լեռնանցք անվանել, քանի որ նա անմիջապես հասցնում է Արշակավան քաղաքի ավերակներին։ Սինակի և Բարդողյան շղթաները առանձին սիստեմներ են։ Դրանք իրարից բաժանող գոգավորությունները հարուստ են փարթամ արոտավայրերով և գեղեցիկ բնություն ունեն։ Այս գեղեցկությունը լրացվում է Գայլատվա լճով։ Լիճն ընկած է այն գեղատեսիլ գոգավորությունում, որտեղից բացվում է աննման տեսարան՝ մի կողմից դեպի Մեծ Մասիսը, մյուս կողմից՝ Սինակի կանաչազարդ լեռները։ Այս լիճը գովերգված է գրողների ու բանաստեղծների կողմից։ Նրանք հիացել են լճի վճիտ նազելի ծփանքով, նրա վաղորդյան մշուշապատ տեսքով։ Լճին ավելի գեղեցիկ տեսք է տալիս ափից ոչ հեռու գտնվող փոքրիկ կղզին։ Լիճը հարուստ է կարմրախայտ ձկներով։ Ձկնառատության աատճառով օտարներն անվանել են Բալըղ-գյոլ (ձկնալիճ)։ Լճից սկիզբ է առնում Ձկնագետը կամ ինչպես անվանում են Բալըղ-չայը։ Սա թափվում է բարձրությունից և գեղեցիկ ջրվեժ առաջացնում։ Ահա այստեղ է գտնվում այն խարխուլ ջրաղացը, որն իր տիրոջ անունով կոչվել է Գսպեի ջրաղաց։ Սինակի շղթան շատ լայնանիստ հովիտներ և առատ ոռոգվող մարգագետիններ ունի։ Այդպիսի լեռնահովիտներից հիշատակության արժանի է Մուսունի գոգավորությունը։ Նա հարավ-արևմուտքից սահմանափակվում է Դիադինի բարձրությունով, իսկ հարավից՝ Թոնդուրեկի սիստեմով։ Հայկական Պարում կան նաև երկու այլ գագաթներ՝ Փերիլի կամ Պերլի, որն ունի 3244 մետր բարձրություն և գտն– [էջ 24] վում է Գայլատվա լճից հյուսիս-արևմուտք ու նրա մոտով է անցնում Ախտայի լեռնանցքը՝ 2562 մետր բարձրության վրա։ Իսկ մյուս գագաթն է՝ Կողբա սարը։ Վերջինս պատմական Բարդող լեռն է, որի անունով կոչվում է Հայկական Պարի վերոհիշյալ ճյուղավորությունը։ Հայկական Պարի դեպի Ալաշկերտ շարունակության վրա գտնվում է Քյոսա–դաղ, հայկական անունով՝ Սուկավ, Սուկավետ կամ Ջրաբաշխ լեռը։ Իր կոնաձև տեսքով շատ նման է Մասիսին։ Սուկավետը հյուսիս-արևմուտքից իշխում է Ալաշկերտի դաշտի վրա։ Ըստ Լինչի, Սուկավետի բարձրությունը 3360 մետր է։ Միջին Հայկական Տավրոսի առանձին լեռներից ու գագաթներից նշանավոր են Աղ-դաղը, Խամուրը, Բլեջանը: Բլեջանը Բուլանըխի ամենաբարձր սարն է. նա մի ամբողջ զանգվաւծ է, և Բուլանըխը բաժանում է Վերին և Ներքին մասերի։ Առանձին գագաթներից հայտնի են Նեմրութ կամ Նեբրովթ ե Գռգուռ սարերը։ Արևմտյան Հայաստանի արևելյան առանձին լեռնային զանգվածներից կարևոր է Ծաղկանց (Ալա-դաղ) լեռնաշղթան, որն ընկած է Վանա լճի ավազանի և Հայկական Պարի միջև։ Ծաղկանց լեռների ամենաբարձր գագաթը կրում է Ալա–դաղ անունը և ծովի մակարդակից բարձր է 3519 մետրով։ Այս գագաթի հայկական անունն է Ծաղկի լեռ, որից և իր անունն է ստացել Ծաղկոտն գավառը։ Այս լեռան մոտից է սկիզբ առնում Արևելյան Եփրատը (Մուրադ, Արածանի)։ Ծաղկանց լեռներն սքանչելի բնություն ունեն, պատած են ծաղիկներով ու փարթամ խոտերով։ Ծաղկանց լեռների հարավում գտնվում է Զիլանի կիրճը, որն իր վայրի բնությամբ, հանքային ջրերով և պղնձի հանքերով մնում է անօգտագործելի։ Ծաղկանց լեռներից հարավ-արևմուտք ձգվում է առանձին լեռնային ճյուղավորություն, որտեղ բարձրանում է Սիփանը։ Ինչպես ասվեց, Սիփանն իր տեսքով հիշեցնում է Մեծ Մասիսը։ Ավանդությունն ասում է, երբ Նոյը մոտեցավ Սիփանին, այնտեղ կանգ առնելու համար, ապա վերջինս ասաց՝ «Գնա Մասիս, որը բարձր է ու վեհ, քան զիս»։ [էջ 25] Հայաստանի այս երկրորդ Մասիսի հետ կապված են շատ ավանդություններ. Ախլաթի այդ լեռը Հայոց Պառնասն է։ Ծաղկանց (Ալա-դաղ) լեռներից արևելք մեր առջև բացվում է մի հիասքանչ հարթություն՝ Աբաղայի դաշտը։ Դաշտի երկարությունը 60 կիլոմետր է, լայնությունը՝ 30: Գարնանը դաշտը ծածկվում է փարթամ խոտով։ Դաշտով հոսում է Բերկրի գետը, որի վտակն է Սոուկ-սուն։ Ծաղկանց լեռներից արևելք, Բայազետից քիչ հարավ, ընկած է Թոնդուրեք (թանդուրեք) հանգած լեռը։ Այս լեռը, ինչպես ցույց է տալիս անունը («թոնիր», «ծխացող»), անվերջ ծխում է, որը բարձրավանդակի հրաբխային անցյալի մասին է վկայում։ Նման է Վեզուվին, արձակում է ջրային և ծծմբային գոլորշիներ։ Հաճախ լսվում են ստորերկրյա որոտներ։ Հրաբխի խառնարանը ձևածիր է, մոտ երկու կիլոմետր շրջագծով։ Խորությունը 320 մետր է. հատակում պսպղում են լճակներ: Ծաղկանց լեռներից դեպի հյուսիս գտնվում է Նպատ լեոը (Ուչ Քիլիսայի մոտ)։ Հայկական բարձրավանդակը ունի շատ արգավանդ ու լայնանիստ դաշտեր, լեռնահովիտներ, որոնք իրար հետ կապվում են լեռնանցքներով։ Տեղացիները այդ լեռնանցքները անվանում են Գեդուկ։ Այսպես օրինակ, Օրգովի կամ Չինգիլի գեդուկ, որտեղով անցնում է Իգդիրից Բայազետ տանող ճանապարհը, Չոռի գեդուկով անցնում է Իգդիր, Մուսուն, Դիադին տանող ճանապարհը։ Գեդուկներից նշանավոր է նաև Ղուջաղի գեդուկը, որտեղից անցնում է Իգդիր, Արծափ, Մուսուն, Բայազետ տանող ճանապարհը։ Ի դեպ, Արծափը պատմական Հայաստանի նշանավոր բերդավանն է։ Գտնվում է Արարատյան նահանգի Կոգովիտ գավառում՝ Չինկիլի լեռնահովտում։ Պատմության մեջ հիշվում է 6-րդ դարից։ Գյուղում գտնվում է ս. Գրիգոր անվամբ ավերակ վանքը։ Ժամանակի ընթացքում Արծափի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան։ Ներկա Ծովագյուղ (Չիբուխլի), Մեղրաձոր (Թայչարուխ), Արագյուղ (Ղարաջորան) գյուղերի բնակիչները ամբողջապես իր ժամանակին եկել են Արծափից։ Նրանք մինչև այժմ էլ պահպանել են [էջ 26] Արծափի բարբառը։ Հետաքրքիրն այն է, որ այդ բարբառով Արևմտյան Հայաստանում միայն արծափցիներն էին խոսում։ Արծափը ջրառատ գյուղ է, բայց այդ ջրերը դուրս գալով Արծափի հանդերից, Բայազետի դաշտի հարավային ծայրում, չհասած Մասիսի փեշերին կորչում են։ Տեղացի ժողովուրդը այսպիսի մի դարձվածք ունի. «Ոչ Արծափի ջուրն է ուրիշին խառնվում և ոչ էլ Արծափի լեզուն»։ Մյուս գեդուններից են Սինակի, Չամչայի, Խփագի, Գորչովիր և այլ գեդուկներ։ Հայկական բարձրավանդակի հովիտներից նշանավոր են՝ Ալաշկերտի հովիտը, որը Բայազետի հարթությունից բաժանվում է Խփագի լեռնանցքով։ Այդ հովտով հոսում է Արևելյան Եփրատը (Մուրադ)։ Ալաշկերտը հացի նշանավոր շտեմարան է։ Արածանին այս շրջանի գեղեցկությունն է, կյանք տվողը։ Պատահական չի, որ պատմական Հայաստանում այդքան նվիրագործվել է այս գետը. «Բոլոր տեղերում Արածանին մի սրբազան պաշտամունքի առարկա է։ Հեթանոսության շրջանում հայերը իրենց ազգային կրոնական ամենանշանավոր տոնախմբությունները (Նավասարդի) կատարում էին Արածանիի ակունքների մոտ։ Քրիստոնեությունը նվիրագործեց այս սրբազան պաշտամունքը, այստեղ Նպատ սարի ստորոտում էր, որ Արածանիի ջրերի մեջ մկրտվեցին Տրդատ թագավորը, նրա ընտանիքը, զորքը և քրիստոնեությունը պաշտոնական կրոն դարձավ Հայաստանում»1: Արածանին Ալաշկերտի հովտում ընդունում է Շարիան գետը և Ղարաքիլիսայի մոտ ընթանում դեպի հարավ-արևմուտք՝ Մանազկերտ և Բուլանըխ։ Դաշտը գտնվում է ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա և շրջապատված է լեռներով: Շիրվանզադեն 1915 թվականի սկզբներին Հ. Թումանյանի հետ, Ալաշկերտսվ անցնելիս, իր տպավորություններում գրում է. «Ավանդությունն ասում է, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով։ Անկասկած, այն ժամանակները, երբ երկրի ----------------------------- 1 Լեո, «Հայ հայրենիք», էջ 58։ [էջ 27] տերերը՝ թուրքերը և բնակիչները քուրդերը չէին։ Եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստից»1։ Ալաշկերտից արևելք ընկած է Ձիրավի դաշտը։ Ձիրավը տարածվում է Նպատ լեռան հյուսիսային և արևելյան կողմերը, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը։ Ձիրավը գրավում է Արածանիի վերին հոսանքները։ Նա ջրառատ ու ծաղկավետ երկիր է, հարուստ է հանքային ջրերով։ Ձիրավը հայտնի է իր նշանավոր, ճակատամարտով (4–րդ դարում)։ Հայտնի է նաև Բուլանըխի դաշտը, որը միանում է Ալաշկերտին Ղլիճ գեդուկով։ Բուլանըխի շրջանը ընդգրկում է Մուրադի միջին հոսանքները, որտեղ իշխում է Բլեջանի լեռնային զանգվածը, որը Բուլանըխը բաժանում է երկու մասի՝ Վերին Բուլանըխ (Բլեջանից արևելք) և ներքին Բուլանըխ (Բլեջանից արևմուտք)։ Բլեջան լեռը ունի մոտ 2750 մետր բարձրություն։ Գտնվում է Խամուր լեռնազանգվածից հարավ-արևելք՝ Վանա լճից և նրա ափին գտնվող Խլաթ քաղաքից մոտ հիսունինը կիլոմետր հեռու։ Բլեջանի հյուսիսային և հարավային մասերում կան լճեր՝ Նազիկը, Բուլաման։ Նշանավոր է նաև Բասենի դաշտը, որը Արաքսի վերին հոսանքով բաժանվում է երկու մասի։ Բասենը ընկած է Էրզրումից դեպի արևելք՝ Դեվե–Բոյունի լեռներից այն կողմ։ Նա երկայնակիորեն ձգվում է Արաքսի վերին հոսանքով՝ Խորասանի կիրճից մինչև Դեվե-Բոյունի, որը կազմում է մոտ յոթանասուն կիլոմետր։ Բասենի դաշտը եղել է Բարձր Հայքի շտեմարանը։ Բասենի հյուսիսային մասում կարևոր բնակավայրերն են՝ Հասան-Ղալա և Քյոփրի-Քեոյ։ Հացառատ դաշտերից է նաև Մուշի դաշտը։ Մուշ քաղաքը համանուն շրջանի և դաշտի գլխավոր քաղաքն է, որը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ։ Մուշի դաշտը գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի համար ջրբաժան հանդիսացող Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտնե– ------------------------------------- 1 Ձիթենի, 1915 թ., էջ 51։ [էջ 28] րում։ Մուշի դաշտը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Նրա ձգվածությունը մոտ վաթսունվեց կիլոմետր է։ Եթե դիտեք Մուշի դաշտը՝ Աղրի–դաղից, ապա կտեսնենք, թե որքան նման է Ալաշկերտի շրջանին։ Եվ իրոք, այդ երկու իջվածքներն էլ մի ժամանակ լճի է հատակ են եղել։ Մուշի ցածրահարթոււթյան (դեպրեսիայի) սահմանը՝ հյուսիսում կազմում է Խամուրի զանգվածքը, դեպի հյուսիս-արևելք՝ Բինգյոլը. հարավում՝ Գլխավոր Տավրոսի շղթան, իսկ դեպի արևելք բարձրանում է Նեմրութ սարը։ Մուշի դաշտից երևում է նաև վեհանիստ Բլեջան լեռը։ Մուշի դաշտի բնակավայրերը գերազանցապես հայկական էին։ Միջին դարերում, Մուշի վրայով է անցել անվանի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ըստ նրա ցուցումների, այն ժամանակ Մուշը ունեցել է բարգավաճ վիճակ։ Մուշից Էրզրում տանող ճանապարհը անցնում է Բինգյոլով։ Մուշից մինչև ս. Կարապետի վանքը քառասուն կիլոմետր է. ս. Կարապետի վանքը գտնվում է Քարքե լեռան լանջին, ունի այնպիսի դիրք, որի դիմաց բացվում է Մուշի դաշտը, որը երիզվում է լեռներով և Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայով։ Մուշը Մամիկոնյանների տոհմի իշխանության օրոք հանդիսացել է Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի գլխավոր քաղաքը։ Տարոնը պատմությանը տվել է մի շարք ականավոր դեմքեր՝ Մ. Մաշտոց, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի։ Նշանավոր դաշտերից է նաև Երզնկայի դաշտը, որի հողը բարեբեր է, կլիման՝ բարեխառն։ Դաշտը շրջապատված է լեռներով, որոնցից նշանավոր է Սեպուհ կամ Գոհանամ սարը։ Երզնկայի կենտրոնն է Երզնկա քաղաքը, որը պատմական Հայաստանում կոչվում էր Երիզա։ Քաղաքը գտնվում է դաշտի արևմտյան մասում (Արևմտյան Եփրատից ոչ հեռու)։ Կարևոր հանգուցակետ է Էրզրում—Տրապիզոն, Էրզրում—Սըվազ տանող ճանապարհների վրա, Էրզրումի հետ կապված է երկաթուղով։ Երզնկան Արևմտյան Հայաստանի մտավոր կենտրոններից մեկն էր, ուներ դպրոցներ, ուսումնարաններ և այլ մշակութային հիմնարկներ։ Երզնկան միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ Կոնստանդին Երզնկացու հայրենիքն է։ [էջ 29] Երզնկայի մասին Մարկո Պոլոն գրում է. «Սա մի մեծ երկիր է։ Սկսվում է մի քաղաքից, որը կոչվում է Արզինգա (Երզնկա), ուր հյուսում են աշխաիհի լավագույն բեհեզները (նուրբ գործվածք)։ Նա ունի բնական աղբյուրներից աշխարհի լավագույն բաղնիքները։ Երկրի ժողովուրդը հայեր են, որոնք հպատակվում են թաթարին։ Բազմաթիվ քաղաքներ և գյուղեր կան երկրի մեջ, բայց նրանց քաղաքներից ամենից ընտիրը Արիզինգան է, որը արքեպիսկոպոսակաւն թեմ է, և հետո Արզիրոն և Արզիզի (Էրզրումը և Արճեշը — Կ. Ա.)»։ Ըստ ավանդության Երիզայում էր Անահիտ դիցուհու մեհյանը։ Երզնկայից ոչ հեռու, Սեպուհ լեռան ստորոտում, ներկայիս Թիլ գյուղի տեղում էր գտնվում հայտնի Թիլ Ավանը։ Դա հեթանոս հայերի կրոնական կենտրոններից մեկն էր։ Այստեղ էր գտնվում Նանե դիցուհու մեհյանը։ Այժմ Հայկական բարձրավանդակի հարավում գտնվող Գլխավոր Հայկական Տավրոսի մասին, որը բնական սահման է հանդիսանում Հայկական բարձրավանդակի և Միջագետքի միջև։ Գլխավոր Հայկական Տավրոսը Հայկական Բարձրավանդակը եզերում է հարավից։ Այնտեղ, որտեղ Եփրատը դուրս է գալիս Վերին Միջագետք, այստեղից աղեղնաձև ձգվում է Վանա լճի հարավով և միանում է Զագրոշի շղթային։ Վանա լիճ չհասած, Գլխավոր Տավրոսի ճյուղավորություններից նշանավոր են Սասնո լեռները։ Սասունի լեռների ամենաբարձր գագաթն է Անդոք սարը։ Հարավում ընկած են Տալվորիկի լեռները։ Հյուսիս-արևմուտքում Խութի սարերը, իսկ հարավ-արևելքում Մարաթուկը: Սասնո լեռնաշխարհի հյուսիսային մասը իջնում է դեպի Մուշի դաշտը, այս մասում գտնվող Սիմ լեռան ստորոտից է սկիզբ առնում Մեղրագետը և ոռոգում Մուշի դաշտը: Մուշի դաշտը շրջապատող լեռները հաճախ են պատած թխպով և պատահական չի մշեցոց երգը. «Մշո սարեր մշուշ է, Իր հողն ու ջուր անուշ է...»։ [էջ 30] Չհասած Վանա լիճ, քիչ հարավ, այս մասում Գլխավոր Տավրոսի խոր ձորով է անցնում Բիթլիս-չայ գետը, որը շեշտակի հարավ ընթանալով, թափվում է Արևելյան Եփրատի մեջ։ Լեռնանցքի դիմաց բազմել է Նեմրութ սարը։ Կլիման.— Արևմտյան Հայաստանի մակերևույթը բարձր լինելով հանդերձ, կտրտված է լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են բավական տարրեր բնության, մանավանդ կլիմա ունեցող վայրեր։ Ցուրտ է լինում Էրզրումի հարթավայրում, ուր ձմեռը տևում է յոթ ամիս: Պատմական Հայաստանում ասացվածք էր դարձել թե «ով ցուրտ կուզի, թող երթա Կարին, եթե այստեղ չգտնի թող երթա Սեբաստիա»։ Ամենաշոգ ամսին անգամ, գիշերը բաց երկնքի տակ, պատահում է, որ ջուրը սառչում է։ «Դուք կսառչեք Էրզրումում տարվա այն միջոցին, երբ Երևանը շոգից տապակվում է. մինչդեռ երկու քաղաքներն էլ բարձրավանդակների ծայրերին են, Էրզրումն իր աշխարհագրական լայնությամբ գտնվում է ավելի բարեհաջող պայմաններում» (Ռեկլյու)։ Խիստ է ձմեռը նաև Մուշի և Խնուսի հարթավայրերում։ Առավել խստությամբ և ձյունառատությամբ աչքի է ընկնում Բարձր Հայքը, ուր ձյուն է գալիս հոկտեմբերից մինչև մայիս։ Գետեր կան, որոնք սառչում են։ Հաճախ երկիրը ծածկված է լինում մեկից երկու մետր ձյան շերտով։ Հաճախակի բարձրացող բուքը և մրրիկը լցնում են անդունդները, գեդուկները (լեռնանցքները) և ճանապարհորդությունը դառնում է վտանգավոր։ Հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասերը նման են Միջերկրածովային կլիմա ունեցող երկրներին, որտեղ մթնոլորտային տեղումները լինում են աշնանը և ձմռանը. թափվում են գլխավորապես անձրևի ձևով, իսկ Հայկական բարձրավանդակի կենտրոնանան մասում թափվում ևն մեծ մասամբ որպես ձյուն։ Հայաստանի ձմեռները նկարագրել են Ստրաբոնը և Քսենոֆոնը։ Ստրաբոնը պատմում է, թե ինչպես ճանապարհից չշեղվելու համար, նրանք ձմռանը ճանապարհի վրա երկար ձողեր էին ցցում, իսկ Քսենոֆոնը Հայաստանի գետնափոր տների գոյությունը բացատրում է խորը ձյունով և ցուրտ ձմեռ– [էջ 31] ներով։ Ինչպես հայտնի է Քսենոֆոնը անցել է Բարձր Հայքի սահմաններով, հետևապես նա պետք է հանդիպեր այդ մասի անհուն ձյունապատ տարածություններին։ Նույնը պիտի ասել Լուկուլոսի բանակի մասին, որը Հայաստանի ցրտերը ճաշակեց Արածանիի շրջանում՝ Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում։ Իսկ երկրի ցածր մասերում կլիման միանգամայն տարբեր է։ Այսպես, օրինակ, բարենպաստ կլիմա ունեն Վանի, Սղերթի, Բիթլիսի, Երզնկայի շրջանները, որոնք համարվում են Հայկական բարձրավանդակի այգիները։ Չնայած կլիմայական բազմազանությանը, ընդհանուր առմամբ Հայաստանի կլիման բարենպաստ է և առողջարար։ Գետերը. սնվում են գլխավորապես աղբյուրներից և հալչող ձյան ջրերից։ Երկրի լեռնային բնությունը մեծացնում է նրանց էներգետիկ նշանակությունը, իսկ լեռնահովիտներում գետերը կարևոր նշանակություն են ստանում ոռոգման տեսակետից։ Հայաստանի գետերը թուրքական տիրապետության ընթացքում ստացել են թուրքերեն անուններ և շատերը կրում են «չայ» կամ «սու» վերջավորությունը, որը նշանակում է գետակ կամ ջուր։ Հաճախ էլ տեղական գետակները կամ առուներն ուղղակի անվանում են «Չայ» առանց որևէ հատուկ անվան։ Արևմտյան Հայաստանը հարուստ է բազմաթիվ գետերով և գետակներով։ Այսպես, օրինակ՝ Բայազետի հարթությունով հոսում են Բալըղ չայ և Գըռնավուկ գետերը, Աբաղայի դատով Բերկրի գետը՝ Սոուկ-Սու վտակով։ Բերկրին թափվում է Վանա լիճ, որը հարուստ է տառեխ ձկով։ Վանի ավազանի գետերից կարևոր են Խոշաբը, որը լիճն է թափվում արևելքից։ Խոշաբի մոտով անցնում է Շամիրամի ջրանցքը, որը հարավից հոսում է համանուն նշանավոր կիրճով։ Վանա լիճը թափվում են բազմաթիվ գետեր ու գետակներ։ Վանի ավազանի հարավային ջրաբաժանից սկիզբ են առնում Բոհտան-Սու և Զաբ գետերը, որոնք իրենց վերին հոսանքում կրում են Ալբակ-Սու և Շատախ–Սու անունները, որոնք կազմում են Տիգրիսի վտակները։ [էջ 32] Հաջորդ գետը՝ Մուրադը կամ Արևելյան Եփրատը՝ պատմական Արածանին, սկիզբ է առնում Ծաղկանց (Ալա-Դաղ) լեռներից։ Մուրադը ոռոգում է Ալաշներտի հովիտը, անցնում է հացառատ Բուլանըխով դեպի Մուշի և Խարբերդի հարթավայրերը։ Խարբերդից ցած միանում է Արևմտյան Եփրատին (Կարա-Սու)։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Բարձր Հայքի Դումլու լեռներից և հոսում է հարավ–արևմուտք, Ակն քաղաքի մոտով ուղղվում է դեպի հարավ։ Մուրադը և Արևմտյան Եփրատը միանալով, կազմում են Եփրատ գետը1։ Եփրատն անցնելով Տավրոսի վրայի կիրճերով՝ ընթանում է դեպի Միջագետք։ Եփրատի ընդհանուր երկարությունն է 2800 կիլոմետր։ Եփրատի ջրերը Կարնո դաշտում տարածվում են և կազմում մորուտներ, որոնք կոչվում են Շամբ Կարնո։ Այդ մորուտը տարածվում է Կարնո դաշտի միջին մասում, որը դաշտը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Շամբ Կարնոն բազմաթիվ և բազմազան թռչուններով հարուստ ճահճի հռչակ ունի։ Այստեղ վայրի բադեր, սագեր, ինչպես նաև կարապներ ու ջրային բազմաթիվ տեսակի թռչուններ կան։ Տիգրիսը Եփրատից հետո Մերձավոր Արևելքի ամենաերկար ու ջրառատ գետն է, որն ունի մոտ 2000 կիլոմետր երկարություն։ Տիգրիսը կազմվաւծ է երկու ճյուղերից՝ Արևելյան Տիգրիս կամ Բոհտան-Սու և Արևմտյան Տիգրիս։ Արևելյան Տիգրիսը գալիս է Շատախի լեռներից և իր մեջ է ընդունում, Բիթլիս-չայը, իսկ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Մեծ Հայքի արևմտյան սահմաններից՝ Տավրուսի լեռներից, Եփրատ գետից ոչ հեռու, որի վտակներից նշանավոր է Սասնո գետը (Բաթման-չայը)։ Քուրդիստանի սահմաններում Տիգրիսն ընդունում է Մեծ Զաբը, որը գալիս է Հեքյարի լեռներից։ Արևելյան Տիգրիսը Սղերթից հարավ միանում է Արևմտյան Տիգրիսին, հոսում է դեպի Միջագետք և Եփրատի հետ միասին թափվում է Պարսից ծոց Շատ–Էլ–Արաբ անվան տակ (բառացի (նշանակում է արաբական գետ, «շատ» կամ «շաթ» նշանակում է գետ)։ -------------------- 1 Ըստ Աստվածաշնչի (գլուխ Բ. 10—14 համար) Եփրատն ու Տիգրիսը եդեմական չորս գետերից երկուսն են։ Խոր Վիրապ Արագած լեռը [էջ 33] Բայբուրդի կամ Բաբերդի սարահարթից արևելք, Պոնտոսի գեղեցիկ լանջերով է հոսում Ճորոխ գետը։ Սկիզբ է առնում Սպերի լեռներից, ձախ կողմից ընդունում է Թորթում գետը, որը վրա գտնվում է աշխաիհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։ Իսկ Արաքսը (Երասխ), որին հայերը «Մայր Արաքս» են կոչել, համարյա իր ամբողջ ընթացքով պատկանում է Հայաստանին։ Նա սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռների Սրմանց գագաթից, Էրզրումից մոտ քսանհինգ կիլոմետր հարավ։ Այդ մասում նա կոչվում է Բասենի ջուր. հոսելով դեպի հյուսիս-արևելք Արաքսը ձախ կողմից ընդունում է Մուրց կամ Հասան-Ղալաչայ վտակը։ Ղարսի սարավանդով հոսում է Ղարս գետը, որը սկիզբ է առնում Սողանլուի (Մեծրանց) լեռներից և թափվում Ախուրյանի մեջ՝ աջ կողմից։ Ախուրյանի մեջ աջ կողմից թափվում է նաև Ալաջա գետակը։ Հայկական բարձրավանդակում կան նաև շատ հորդառատ և սառնորակ աղբյուրներ, համարյա բոլոր մեծ ու փոքր քաղաքները մատակարարվում են այդ աղբյուրների ջրերով։ Այդ տեսակետից իր սառնորակ աղբյուրներով նշանավոր է Էրզրումը, որը ունի հինգ հարյուր աղբյուր։ Արևմտյան Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որոնցից հիշատակության արժանի են չռրս խումբ՝ Դիադինի, Զիլանի, Էրզրումը և Երզնկայի (Էրզինջանի)։ Դրանցից առանձնապես մեծ նշանակություն ունեն Դիադինի ջրերը։ Լճերը.— Պատմական Հայաստանում լճերի մեծ մասը կրել են ծով կամ ծովակ անունը։ Հայկական բարձրավանդակի լճերըց ամենամեծն է Վաևա լիճը։ Այդ լիճը գտնվում է 1720 մետր բարձրության վրա, ունի շուրջ 3,7 հազար քառակուսի կիլոմետր մակերես և ընդունում է բազմաթիվ գետեր ու գետակներ։ Լիճը նավարկելի է։ Նրա ջուրը պարունակում է պոտաշ1 և սոդա2, որոնք տե– --------------------------------- 1 Կալիումի կարբոնատ — Ka2CO3 — պոտաշ — ստացվում է փափուկ օճառ։ 2 Նատրիումի կարբոնատ — Na2CO3 — սոդա— ստացվում է սովորական օճառ։ [էջ 34] ղացիներն օգտագործում են օճառ եփելու կամ լվացք անելու համար։ Լճում կա ձկան մի տեսան, տառեխ անունով, որը գլխավորապես ապրում է գետաբերաններում և լիճը թափվող գետերում։ Լիճը պատմական Հայաստանում կրել է տարբեր անուններ՝ Աղթամարի ծով, Բզնունյաց ծով, Ռշտունյաց ծով, Վասպուրականի ծով և այլն։ Լիճը ձմռանը չի սառչում, բացառությամբ խիստ սառնամանիքային ձմեռները, երբ սառցակալվում են նրա հյուսիս–արևելյան ոչ խոր մասերը։ Ափից ոչ հեոու ընկած են թվով չորս կղզիներ՝ Աղթամար, Առտեր, Լիմ և Կտուց։ Դրանցից նշանավորն է Աղթամարը։ Լիճը շրջապատող լեռները կազմում են բնության չքնաղ տեսարաններից մեկը։ Լճի բոլոր նավահանգիստները, շրջապատի քաղաքները, գյուղերը և ընդհանրապես գավառները պատմական Հայաստանում եղել են ծաղկած ու հայաշատ։ Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ լճերից են նաև Արճակը, Նազիկը, Նեբրովթը, Գայլատվա լիճը, Թորթումը։ Արճակ լիճը գտնվում է Վանա լճից արևելք, նույնպես աղի լիճ է։ Վանա լճից հյուսիս–արևմուտք գտնվում է Նազրկ լիճը։ Նազիկը գտնվում է 1922 մետր բարձրության վրա և այդպես է կոչվում իր գեղատեսիլ տեսքի համար, որն ավելի լիակատար է դառնում փոքրիկ կղզիով և նրա վրա բուն դրած թռչուններով։ Լճի ջուրը անուշահամ է և հարուստ ձկներով։ Նազիկ լիճը գտնվում է հրաբխային խառնարանում։ Նազիկից ոչ հեռու գտնվում է Նեբրովթ լիճը, որը շատ նման է Նազիկին, բայց ավելի խորն է և հարյուր մետրով ավելի բարձր։ Գայլատվա լիճը գտնվում է Հայկական Պարի գոգավորություններից մեկում՝ Սինակի ճյուղավորոււթյունում։ Նա գտնվում է 2216 մետր բարձրության վրա։ Լճի ջուրը քաղցրահամ է և ձկնառատ, որի պատճառով լիճը ստացել է Բալըղ–գյոլ անունը, այսինքն «ձկնալիճ»։ Նրանից սկիզբ է առնում Բալըղ-չայը, որ Բայազետի դաշտով հոսում է դեպի Մակու և Ավարայրի դաշտով գնում դեպի Աըաքս։ Մյուս լճերից է Չըլդըր լիճը, որը պատմական Հայաստանում կոչ– [էջ 35] չվում էր Ծովակ Հյուսիսո. գտնվում է Կարսից հյուսիս, 1956 մետր բարձրության վրա: Էրզրումից դեպի հյուսիս գտնվում է գեղատեսիլ Թորթում լիճը, որը շատ խորն է և հարուստ է համեղ ձկներով։ Լճի երկու կողմում բարձրաբերձ լեռներն են։ Իր տեսքով շատ է նման Շվեյցարիայի լճերին, եվրոպացի ճանապարհորդների կարծիքով՝ նույնիսկ գերազանցում է նրանց։ * * * Ինչպես ասվեց Հայաստանը (Հայկական բարձրավանդակը) Առաջավոր Ասիայի այն բարձրադիր, կենտրոնական և կարևոր սարահարթն է, որն ընկած լինելով Արևմուտքի և Արևելքի միջև, միևնույն ժամանակ այդ աշխարհների մեծ ճանապարհները հանգույցն է եղել։ Անվանի աշխարհագրագետ Հումբոլդտը Հայաստանն անվանել է «Անտիկ աշխարհի ծանրության կենտրոն», քանի որ նա հին կուլտուրայի կենտրոններից գտնվում է միաչափ հեռավորության վրա։ Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղացել երեք հիմնական պատճառներով։ Այդ պատճառներն են՝ նախ Հայաստանի վրայով անցնող տարանցիկ (տրանզիտային) ուղիները, երկրորդ՝ Հայաստանի ստրատեգիական նշանակությունը, երրորդ՝ Հայաստանի արոտավայրերը: Հայաստանի վրայով է կապվել Արևելքը (Չինաստանը, Հնդկաստանը) Արևմուտքի (Հունաստանի, Հռոմի) հետ։ Այդ ճանապարհները կոչվել են «Մետաքսի ճանապարհ»1։ ---------------------------- 1 Թե՛ վաղ անցյալում և թե՛ հատկապես միջին դարերում աշխարհին մետաքս մատակարարողը Չինաստանն էր։ Այս երկրից այնքան շատ մետաքս էր արտահանվում, որ դրա անունով էլ Իրանի և Պատմական Հայաստանի վրայով անցնող ճանապարհը, որը հասնում էր Սև ծովի ափերը, ստացել Էր «Մետաքսի ճանապարհ» անունը։ Այդ ճանապարհը գալով Միջին Չինաստանի ամենից շատ մետաքս մշակող նահանգներից, անցնում էր Մեծ պարսպի տակով, որը ճանապարհի ապահովման գործում նույնպես մեծ դեր էր խաղում։ Հասնելով Արևմտյան Չինաստանի Սինցզյանի նահանգը, «Մետաքսի ճանապարհը» ճյուղավորվում էր, մեկը գնում էր դեպի Միջին Ասիա, իսկ մյուսը, Թարիմ գետի հովտով՝ Իրան և Հայաստան։ [էջ 36] Բայց, երբ 15-րդ դարի վերջին հայտնի դարձավ Հնդկաստան տանող ծովային ուղին, ապա Մետաքսի ճանապարհը կորցրեց իր նշանակությունը։ Ստրատեգիական տեսակետից պետք է նշել այն հանգամանքը, որ Հայաստանը ընկած է եղել Հին Աշխարհի աշխարհակալ աետությունների միջև, այն է Հռոմի և Պարթևների, Սասանյանների և Հռոմի, Բյուզանդիայի, Իրանի, արաբների, սելջուկների և մոնղոլների, սեֆևյան Իրանի և Թուրքիայի, և վերջապես «Արևելյան հարցի» կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Ստրատեգիական այս դիրքը դարեր շարունակ Հայաստանը, ինչպես ասում է ակադեմիկոս Մանանդյանը, պահել է «մուրճի և զնդանի» միջև։ «Հայկական բարձրավանդակի հենց այդ ստրատեգիական նշանակությամբ է բացատրվում Հայաստանի պատմության խաչաձևումը և միացումը համաշխարհային պետությունների պատմության հետ, և այն համառ ու կատաղի պայքարը, որը հազարամյակների ընթացքում տեղի է ունեցել մեծ կայսրությունների միջև՝ Հայաստանին տիրելու համար»1։ Այսպիսով, Հայաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով մարտադաշտ է եղել մեծ պետությունների համար, որոնք հաճախ բախվել են Հայաստանին տիրելու նպատակով։ Այսպես, օրինակ, եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք թե ինչպիսի հարմար դիրք ունեն Էրզրում և Բիթլիս քաղաքները։ Էրզրումը գտնվում է բարձրավանդակի հյուսիսային մասում, որը Սան–Ստեֆանոյի պայմանագրով դարձել էր Էրզրումի մարզի կենտրոնը, իսկ Բեռլինի Կոնգրեսի որոշումով ռուսական բանակը թողեց Էրզրումի մարզը: Մյուս քաղաքը՝ Բիթլիսը, գտնվում է Բարձրավանդակի հարավային մասում։ Համարվում է Արևմտյան Հայաստանի հայաշատ և բարեկարգ քաղաքներից մեկը։ 1915 թվականի հունիսի 25-ին թուրքերը, Վանի զինվորական նահանգապետ Ջևդեթ բեյի և Էնվերի հորեղբայր Խալիլ բեյի գլխավորությամբ շրջապատեցին Բիթլիս քաղաքը։ Եվ հունիս–հուլիս ------------------------- 1 Манандян А. — О торговле и городах Армении, 72.. [էջ 37] ամիսների ընթացքում թուրքերը համարյա ամբողջովին բնաջնջեցին Բիթլիսի, Մուշի և Սասունի մոտ 150 հազար հայերի։ Այժմ ծանոթանանք Սան–Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի Կոնգրեսի որոշումներին։ Սան-Ստեֆանոն բնակավայր է և գտնվում է Ստամբուլի մոտ (այժմ Եշիլքյոյ), որտեղ 1878 թվականի մարտի 3-ին ստորագրվել է Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրով վերջ տրվեց 1877—78 թվականների ռուս–թուրքական պատերազմին, որտեղ հաղթող դուրս եկավ Ռուսաստանը։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերում էր հայերին։ Ըստ այդ հոդվածի, ռուսական բանակը պետք է մնար Արևմտյան Հայաստանում այնքան ժամանակ, մինչև որ թուրք կառավարությունը իրագործեր իր խոստացած բարեփոխումները։ Ինչպես հայտնի է, Սան-Ստեֆաւնպի պայմանագրով Ռուսաստանը ստացավ Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Արդահանը, Ղարսը, Ալաշկերտը, Բայազիդի և Դիադինի հովիտները։ Իսկ Բեռլինի Կոնգրեսը գումարվեց 1878 թվականի հունիսի 13-ին, վեց մեծ պետությունների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Իտալիա) և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը քննելու համար։ Կոնգրեսը, որը գումարվեց փաստորեն Գերմանիայի և Անգլիայի նախաձեռնությաւմբ, աշխատում էր թուլացնել այն հաջողությունները, որոնց ռուսները հասել էին Սան-Ստեֆանոյի պայմանագրի համաձայն։ Գլխավոր գործիչներն էին Բիսմարկը և Բիկոնսֆիլդը։ Նախագահում էր Բիսմարկը։ Կոնգրեսը վերջացավ Բեռլինի դաշնագրով, որը կնքվեց հուլիսի 13-ին։ Դաշնագրի համաձայն բավական կրճատվեցին Ռուսաստանի 1877—78 թվականների պատերազմի ժամանակ ձեռք բերված նվաճումները։ Բիսմարկը և Բիկոնսֆիլդը հասան իրենց նենգ նպատակներին։ Ռուսական ազդեցությունը Հայաստանում ձախողելու նպատակով նրանք Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխեցին Բեռլինի 61-րդ հոդվածով։ Պահանջեցին, որ ռուսները Թուրքիային վերա– [էջ 38] դարձնեն Բայազեդ քաղաքը և նրա շրջանը, ինչպես նաև, Հայաստանից ետ կանչեն ռուսական բանակը, պատճառաբանելով, թե իբր Սուլթանը խոստացել է ռեֆորմներ անցկացնել Հայաստանում։ 16-րդ հոդվածի փոխարինումը 61–րդ հողվածով, և նրա հիման վրա ռուսական բանակի ետ կանչելը, ինչպես նաև Ալաշկերտի հովտի և Բայազեդ քաղաքի վերադարձումը Թուրքիային հայերի համար ունեցավ կործանարար նշանակություն: Ռեֆորմների փոխարեն գործադրվեցին մասսայական ջարդեր։ Օտարների կողմից Հայաստանը նվաճելու համար, աշխարհագրական դիրքի հետ միասին, կարևոր դեր է խաղացել նաև մի ուրիշ հանգամանք, որը մինչև այժմ քիչ է ուշադրության արժանացել։ Դա Հայաստանի փարթամ արոտավայրերն են։ Պատմական վաղ անցյալից այդ արոտավայրերը եղել են ժողովուրդների բաղձանքի առարկան։ Իր ժամանակին Քսենոֆոնը և Ստրաբոնը հիացմունքով են խոսել Հայաստանի լեռնային արոտավայրերի մասին։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Մարկո Պոլոն, «Երկիրը հիրավի մեծ է, և ամառվա ընթացքում այնտեղ են հավաքվում Արևելքի թաթարների ամբողջ բազմությունները, որովհետև նրանց համար լավագույն արոտավայրեր կան այնտեղ»։ Հայաստանը չունի անապատային ու լերկ տարածություններ, որպիսիք հատուկ են Իրանական և Ասիական մյուս բարձրավանդակներին։ Հայաստանի գեղատեսիլ ալպիական արոտավայրերին հաջորդում են լայնանիստ լեռնահովիտներ, որոնք նույնպես պատած են արոտով (Ալաշկերտ, Էրզրում, Երզնկա, ավելի արևելք՝ Աբաղա և Վանա լճի շուրջը)։ Մեր պատմաբաններին շատ է ծանոթ միջնադարյան արաբական հայտնի գիտնական-աշխարհագրագետի այն դարձվածքը, որ «Հայաստանը կավերեն ձիերի սմբակները»։ Այդպես է արտահայտվել նաև պատմիչ Մատթևոս Ուռհայեցին, որը նկարագրելով սելջուկյան արշավանքներից մեկը, ասում է. «Սմբակք երիվարաց նոցա մաշեցին զլերինս և զբլուրս»1։ ----------------------------------- 1 Լեո, հատոր 1-ին, 1966 թ., էջ 145։ [էջ 39] Ուրեմն այդ սմբակները չէին մաշի մեր լեռներն ու բլուրները, եթե չունենայինք նաև այդպիսի արոտավայրեր, որոնք և մեծ դեր խաղացին նրա պատմության մեջ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին՝ գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը շնորհավորել է ճանապարհորդությունն իրականացրած անձնակազմին՝ շրջագայության հաջող ավարտի կապակցությամբ: Վարչապետը նշել է, որ hետևել է առագաստանավի շրջագայության բոլոր փուլերին: «Ուրախ ենք, որ այն, ինչ ծրագրված էր, ի կատար է ածվել. ունեցել եք բազմաթիվ հանդիպումներ հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, այցելել աշխարհի բազմաթիվ երկրներում առկա հայկական պատմական մշակութային օջախներ, ինչը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս վերաիմաստավորել ողջ աշխարհում մեր ժողովրդի կողմից ստեղծված հարուստ պատմական ժառանգությունը»: Վարչապետի խոսքով՝ «Արմենիա» առագաստանավի անձնակազմն իր շրջագայությամբ ընդլայնել է հայկական աշխարհի աշխարհագրությունը՝ բացահայտելով մոռացված նոր անկյուններ, որտեղ դարեր շարունակ եղել է հայկական կյանք և ոգի: Վարչապետը հույս է հայտնել, որ շրջագայության մասնակիցները փաստավավերագրական նյութերի տեսքով կամփոփեն իրենց ուղևորության արդյունքները՝ հայ ժողովրդի պատմությունը շուրջերկրյա ճանապարհորդության միջոցով ապագա սերունդներին հաղորդելու համար: Զորի Բալայանը Տիգրան Սարգսյանին պատմել է նավարկության ընթացքի, իրենց հանդիպած փորձությունների, ինչպես նաև գիտարշավի նվաճումների մասին: Ըստ գիտարշավի ղեկավարի՝ ճանապարհորդությունը կարևոր նշանակություն է ունեցել, հատկապես, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, աշխարհում հայկական մշակութային արժեքների հաշվառման և փաստագրման գործում: «Արմենիա» առագաստանավն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն սկսել է 2009 թ. մայիսի 28-ից՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքից: Առագաստանավը հատել է 23 երկիր, երկու հասարակած, 42 հազար մղոն, որը մոտ 82 հազար կմ է:
Հայաստանի Հանրապետության տարածքումշուրջ 9480 փոքր և մեծ գետ է գտնվում, որոնցից 379-ը ունի 10 կմ և ավելի երկարություն: Գետերի ցանցի ընդհանուր երկարությունը 23 000 կմ է: Երկրի տարածքի 76 %-ը պատկանում է Արաքս գետի ավազանին: Գետը պետական սահմանն է Իրանի հետ և Թուրքիայի հետ սահմանի մեծ մասը: Երկրի հյուսիս-արևելյան մասը պատկանում է Կուր գետի ավազանին: Տեղումների ընդհանուր ծավալի (15 000-18 000 մլն խոր. մ) ²/3-ը գոլորշանում է, և միայն 1/3-ն է առաջացնում վերգետնյա կամ ստորգետնյա հոսք, որն անհավասարաչափ է թե ռելիեֆի, և թե հողերի հետ: Գետերը հիմնականում ունեն ոչ հավասարաչափ սնուցում: Գետերի վրա կառուցված է 75 ջրամբար` 986.0 միլիոն խոր. մետր ծավալով: Հանրապետության հիտրոէներգետիկ պաշարները գնագատվում են 1 700 000 կՎտ-ի, որոնցից այսօր օգտագործվում է միայն 40 %-ը: Հայաստանի տարածքում գտնվում են շուրջ 100 մանր լճեր` մոտ 300 միլիոն խոր. մետր ընդհանուր ծավալով: Այստեղ է նաև Կովկասի ամենամեծ բարձրալեռ լիճը` Սևանը, որի մակերեսը կազմում է 1240 քառ. կմ, ( մինչև իջեցումն այն կազմել է 1360 քառ. կմ), խորությունը` շուրջ 99 մ: Լիճն են թափվում 28 գետ, արտահոսում միայն Հրազդանը: Սևանը քաղցրահամ է, ջրի հանքայնացվածությունը կազմում է 700 մգ/լ, գոլորշիացումից թողնում է 0,5 գրամ 1 լիտրին հետք: Երկիրը հարուստ է նաև ստորգետնյա ջրերով: Տարեկան առաջանում է մոտ 3 մլրդ խոր. մետր ստորգետնյա ջուր: Ստորերկրյա ջրերի ոչ համաչափ տեղաբաշխման պատճառով Արարատյան դաշտում արտեզիան ջրերի ճնշումից ճահիճներ են առաջանում , որոնց ընդհանուր մակերեսը մոտ 1500 քառ. կմ է: Ստորգետնյա ջրերում օգտագործվում են ջրամատակարարման և որոգման նպատակով: Խմելու ջրի 96%-ը ևս ստորգետնյա ծագում ունի:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի է շուրջ 60 օգտակար հանածոների 565 հանքավայր: Ոսկու ընդհանուր պաշարը կազմում է ավելի քան 315 տոննա (աշխարհի պաշարների 0,4% ), արծաթի` 3600 տոննա (աշխարհի պաշարների 0,5%), ցինկի` 830 հազար տոննա (0,3%), պղնձի` 6540 հազար տոննա (0,9%), մոլիբդենի` 700 հազար տոննա (7,6 %): Ոսկու հանքավայրերը շահագործվում են Սոդքում և Մեղրաձորում: Հայաստանի տարածքը բաժանվում է երեք մետաղածին գոտու` Ալավերդի-Կապան, Փամբակ-Զանգեզուր և Սևան-Ամասիա: Երկրի հարավում` Քաջարանի, Դաստակերտի և Ագարակի մոտ են գտնվում պղնձամոլիբդենային խոշոր հանքավայրեր: Երկաթի հանքավայրերը գտնվում են հանրապետության կենտրոնական, հյուսիսային և հարավ-արևելյան շրջաններում: Հայաստանը հարուստ է նաև բնական քարի` տուֆի, գրանիտի, բազալտի տարբեր տեսակներով: Շինարարական քարի պաշարները (ընդամենը 120 հանքավայր) հասնում են շուրջ 690 մլն. խորանարդ մետրի, իսկ երեսպատման (60 հանքավայր) `276 մլն. խորհանարդ մ.: Տուֆի հանքավայրերի մասշտաբներով և ֆիզիկա-մեխանիկական որակներով առանձնանում է Շիրակի մարզը: Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։ Հայաստանը հարուստ է նաև բնական միներալներով: Երկրում պեռլիտի շուրջ 160 միլիոն տոննայի հասնող պաշարներ են, իսկ հաշվարկային կանխատեսումներով քարաղի քանակը կարող է չափվել տասնյակ միլիարդ տոննաներով: Հայաստանում շուրջ 7500 խմելու ջրի աղբյուր է, շուրջ 1300` հանքային, որոնց մի մասը (Ջերմուկ, Արզնի, Դիլիջան, Բջնի, Հանքավան, Սևան և այլն) առողջապահական մեծ նշանակություն ունի:
Հայաստանի կլիման պայմանավորված է մերձարևադարձային գոտու և լեռնային ռելիեֆի առանձնահատկություններով: Տարվա ընթացքում տեղումները ոչ հավասարաչափ են գալիս, և նրանց առավելագույն չափաբաժինն ընկնում է գարնան և ամառվա սկզբի վրա: Ձմռանը Հայաստանում հաճախակի ձյուն է տեղում, որը լեռնային շրջաններում ձևավորում է 30-100 սմ ծածկույթ, որը բավական երկար է պահպանվում: Արարատյան դաշտավայրի կլիման չոր մայրցամաքային է` շոգ ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը `26°С , առավելագույնը` 42° С) և ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը` -4°С) և սակավ տեղումներով (տարեկան` 350 մմ): Արարատյան դաշտավայրին հարող նախալեռներում կլիման չափավոր չոր է տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը` 20°С), ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը`-7° С) և առատ տեղումներով (տարեկան` մինչև 640 մմ): Երկրի կենտրոնական մասի լեռնային գոտիներում (1500-1800 մ), կլիման չափավոր է, տաք ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը` 18-20° С) և ցուրտ ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը -10° С) առատ տեղումներով (մինչև 760 մմ). Երկրի հյուսիսի և հարավ-արևելյան լեռնային գոտում կլիման չափավոր տաք է և խոնավ (հունվարի միջին ջերմաստիճանը` -4-0° С, հուլիսի` +18-19° С, տարեկան միջին տեղումները` 600-700 մմ). Հայաստանի ծայր հայրավ-արևելքում և հյուսիս-արևելքում, 1500 մետրից ցածր բարձրությունների վրա կլիման չոր մերձարևադարձային է` երկար շոգ ամառով (հուլիսի միջին ջերմաստիճանը`24° С) և մեղմ, առանց ձյան ձմեռով (հունվարի միջին ջերմաստիճանը`0° С): Տեղումների տարեկան միջին քանակությունը 300-400 մմ է: 1800-3000 մմ բարձրությունների վրա կլիման չափավոր ցուրտ է (հունվարի միջին ջերմաստիճանը` -12° С, հուլիսի +10 С), խոնավ (տարեկան միջին տեղումները` 800-900 մմ): Բարձրավանդակներում ցուրտ և խոնավ կլիմա է (հունվարի միջին ջերմաստիճանը`-14° С, հուլիսի` +10° С, տարեկան միջին տեղումները` 800 մմ.-ից ավել): Հանրապետության համար բնորոշ է արևային ժամերի մեծ թիվը, տարեկան միջինով` 2700: Ամառը կեսօրին 1 քառ. սանտիմետ մակերեսը ստանում է րոպեում 1,46 Կալ ջերմություն:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Երկրի տարածքի շուրջ 50%-ը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա: Միջին բարձրությունը 1700-1800 մետր է: Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.095 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ.։ Հյուսիսից և արևելքից Հայաստանը եզերված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով: Երկրի կենտրոնական մասում ձգվում են հրաբխածին լեռնազանգվածները, իսկ հարավ-արևմուտքում գտնվում է Արարատյան դաշտավայրը: Հանրապետության հարավային մասում ձգվում է Զանգեզուրի լեռնաշղթան, որն ամենաբարձրն է Փոքր Կովկասի բարձրավանդակում: Հայաստանի տարածքը պատկանում է երիտասարդ ալպիական ծալքային գոտուն, ինչը պայմանավորում է շարունակվող լեռնագոյացման գործընթացները, որոնց հետևանք են ավերիչ երկրաշարժերը: Այդ մասին են վկայում Լենինականի (1926 թ.), Զանգեզուրի (1931թ.), Երևանի (1937 թ.), և առավել ավերիչ` Սպիտակի (1988 թ.) երկրաշարժերը: Հայաստանում երկրաշարժերի առավելագույն ուժգնությունը 12-բալանոց սանդղակով 10 բալ է կազմում: 8-բալանոց երկրաշարժերի սեյսմիկ գոտին ընդգրկում է երկրի 70%-ը, իսկ 7-բալանոցը`30%:
Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պրիմիտիվ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում։ Նա միայն օգտագործում էր բնության պատրաստի բարիքները։ Դա, այսպես կոչված, յուրացնող տնտեսության ժամանակաշրջանն էր։ Հետագայում յուրացնող տիպի տնտեսությունը վերաճեց արտադրող տնտեսության: Մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութա¬կան բարիքներ արտադրել։ Մարդկային հասարակության և բնական միջավայրի միջև ծագեց հակասություն: Արտադրության զարգացման հաջորդ փուլերում այդ հակասությանը ավելի խորացավ։ Հասարակական արտադրության զարգացման արդի փուլում այդ հակասությունն ընդունել Է վիթխարի չափեր և սպաոնում է մարդկային հասարակության գոյությանը: Հակասությունը խորանում Է այն ժամանակ, երբ մարդը մտածում է եղածից աոավելագույնը վերցնելու մասին միայն, գիտակցված կամ չգիտակց¬ված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը։ Մարդու գործունեությունից տուժում է Երկիր մոլորակի՝ մեզ հայտնի այն շերտը, որը կոչվում Է աշխարհագրական թաղանթ։ Հիշենք աշխարհագրական թաղանթի բաղադրիչները։ Աշխարհագրական թաղանթի բաղադրիչների միջև տեղի է ունենում նյու¬թի և էներգիայի անընդհատ փոխանակում։ Աշխարհագրական թաղան¬թի բաղադրիչները Երկրի վրա գոյացնում են տարբեր զուգորդություններ, որոնք հայտնի են երկրահամակարգեր անունով։ Ցանկացած համակարգի որևէ բաղադրիչի փոփոխությունը հանգեցնում է մյուս բաղադրիչների, ուստի և ամբողջ համակարգի փոփոխությանը։ Դա երկրահամակարգի գլխավոր հատկանիշն Է։ Վերլուծենք այդ միտքը Սևանի օրինակով։ Սևանա լի6ը իր՝ ջրհավաք ավա¬զանով աոանձին երկրահամակարգ է, որը մարդու ազդեցությամբ էական փոփոխություն է կրել։ Սկզբից ազդել են համակարգի ջրային բաղադրիչի վրա՝ արհեստականորեն ավելացրել են արտահոսող ջրի քանակը և իջեցրել լճի մա-կարդակը։ Դա բավական է եղել, որպեսզի «շղթայական ռեակցիայով» փոխվեն մյուս բաղադրիչները։ Եվ այսպես, լճի մակարդակի անկման հետ միասին իջել է լիճը թափվող գետերի էրոզիայի բազիսը։ Ի՞նչ է էրոզիայի բազիսը էրոզիայի բազիսի իջեցումը հանգեցրել է գետերի քայքայիչ աշխատանքի ուժեղացմանը ն գետերի միջոցով լիճը լցվող տիղմի քանակի մեծացմանը։ Լճի մակարդակի իջեցումով պակասել է ջրի շերտի հաստությունը։ Այդ պատճաոով այժմ արեգակնային ճառագայթները ափամերձ հատվածներում թա¬փանցում են մինչև հատակը և տաքացնում ջուրը։ Տաք ջրում արագորեն զարգա¬նում են կապտականաչ ջրիմուռները, և, ինչպես ասում են, «Լիճը ծաղկում է >: Դա արդեն լճի ճահճացման ու մահացման սկիզբն է։ Խիստ վատացել են ձկների բազմացման ու աճի պայմանները, փոխվել է դրանց տեսակային կազմը։ Լճի մակարդակի իջեցումը խախտել է նաև ամբողջ ջրհավաք ավազանի ոչ միայն մակերեսային, այլև ստորերկրյա հոսքը։ Մի շարք աղբյուրներ ամբողջո¬վին ցամաքել են: Լճի մակարդակի իջեցումով կրճատվել է ջրային հայելու մակերեսը, հետևա¬պես և գոլորշացող ջրի քանակը։ Դա ազդել է լճի ավազանի միկրոկլիմայի վրա։ Փոխվել են բնական երևույթների զարգացման ուղղությունը և թափը, երկրահամակարգի ինքնակարգավորման պայմանները։ Ինչպես տեսնում եք, Սևանա լճում և դրա ավազանում ամենասերտ շփման ու փոխադարձ ազդեցության մեջ են գտնվում մթնոլորտը, քարոլորտը, ջրոլորտը, բուսական ու կենդանական աշխարհը և մարդը՝ իր տնտեսական գործունեու¬թյամբ: Կենսոլորտի սահմաններում է, որ ծագել է մարդը և, զբաղվելով արտադրա¬կան գործունեությամբ, վերափոխել է բնական միջավայրն ու ստեղծել մի նոր ոլորտ՝ մարդոլորտը։ Կենսոլորտում և մարդոլորտում մարդու ներգործու¬թյան հետևանքով խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը, և ծագում են էկոլոգիական հիմնախնդիրներ: էկոլոգիան (հուն, oikos - բնակարան, կացարան և logos - ուսմունք, գիտու¬թյուն բաոերից) գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա մի¬ջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին։ Նա մտնում է կենսա¬բանական գիտությունների համակարգի մեջ ն ուսումնսաիիում է միջավայրի և դրանում կատարվող փոփոխությունների ազդեցությունը կենդանի օրգանիզմ¬ների վրա։ «էկոլոգիան» օգտագործվում է այլ, ավելի լայն իմաստով ևս։ Դա գիտու¬թյան տարբեր ճյուղերի (կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա ե այլն) սահմանագլխին ձևավորված մի համալիր ուղղություն է, որը զբաղ¬վում է բնական և աշխարհագրական միջավայրում մարդու գործունեության (բնօգտագործման ու բնապահպանության) հետևանքով առաջացած փո¬փոխությունների հետազոտությամբ և կառավարումով։ Նույն բովանդակությունը արտահայտելու համար այժմ օգտագործում են նաև միջավայրագիտություն (անգլ. Environment science - գիտություն միջավայրի մասին) տերմինը։ Այդ անունով ձևավորվող գիտությունը ավելի ու ավելի ձուլվում է աշխարհագրության հետ, որը զբաղվում է աշխարհագրական միջավայրի ուսումնասիրությամբ։ Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն իր բնակեցման միջա¬վայրի հետ միասին կազմում է մի ամբողջություն, որը հայտնի է էկոհամակարգ անունով։ էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են ինքնակարգավո-րումը և ինքնավերականգնումը, որոնց ուսումնասիրությունը անհրաժեշտ է բնօգտագործման և բնապահպանության հարցերի լուծման ժամանակ։ Մարդու ներգործության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռու¬թյունը՝ հետևապես և ինքնակարգավորումը կարող է խախտվել։ էկոլոգիակաև հավասարակշռությունը էկոհամակարգի և ընդհանրապես շրջակա միջավայրի այն վիճակն է, երբ բաղադրիչների փոխազդեցությունը հա¬վասարակշռված է, և տեղի է ունենում համակարգի կայուն բնական զարգացում։ Հավասարակշռությունը բոլոր տեսակի երկրահամակարգերի բնական վի¬ճակն Է, դրանց կարևոր հատկանիշներից մեկը։ Եվ դա պահպանվում է նյութի բնականոն շրջապտույտի շնորհիվ։ Այսպես ուրեմն, նյութի շրջապտույտ են կոչվում բնության մեջ նյութի փո¬խակերպման և տեղափոխման օրինաչափորեն կրկնվող պրոցեսները։ Ամեն անգամ, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվում է նյութի շրջապտույտը, խախտվում է նաև Էկոլոգիական հավասարակշռությունը, և փոխվում է շրջապատի որակը։ Ներկայումս մարդու ազդեցությամբ նյութի շրջապտույտի վտանգավոր խախտում նկատվում է թե՛ համամոլորակային, թե՛ ոեգիոնալ և թե՛ տեղա¬կան մակարդակներով։ Մարդու ազդեցության հետևանքով կարող է խախտվել նաև կենսաբանությու¬նից մեզ հայտնի սննդառության շղթան, որը էկոհամակարգամ նյութի շրջա¬պտույտի ամենաբարդ տեսակներից է։
Բնական ռեսուրսները և բնական պայմանները ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել։ Գնահատել ընդհանրապես նշանակում է որևէ բան (իր, անձ, երևույթ) արժեքավորել, ճշտել դրա արժեքը։ Բայց արժեքավորել կարելի է այն, ինչին արդեն ծանոթ ես, ինչի քանակն արդեն հայտնի է։ Ուրեմն, մինչև գնահատելը հարկավոր է գիտականորեն պարզել գնահատվող օբյեկտի քանակն ու որակը, գտնվելու տեղը և պայմանները, այսինքն` կազմել բնական ռեսուրսների և բնական պայմանների կա¬դաստր։ Ուրեմն, կադաստր է կոչվում բնական օբյեկտների կամ երևույթների այն համակարգված ցուցակը, որն ընդգրկում է դրանց նկարագրությունը, քա-նակական ու որակական բնութագիրը։ Ներկայումս աշխարհի բոլոր երկրներում կազմվում են բնական օբյեկտների ու երևույթների տարբեր բնույթի կադաստրեր։ Հատկապես լայն տարածում ու¬նեն հողային ռեսուրսների (հողային կադաստր), օգտակար հանածոների (երկրաբանական կադաստր), ջրային ռեսուրսների (ջրային կադաստր), կլիմայական ռեսուրսների ( կլիմայական կադաստր), անտառային ռեսուրսների, լանդշաֆտ¬ների, հատուկ պահպանվող բնատարածքների ու բնության հուշարձանների կադաստրերը։ Գիտականորեն կազմված կադաստրը հնարավորություն է տայիս ճիշտ որոշելու ռեսուրսի օգտագործման ուղղությունն ու բնագավառը։ Բնական ռեսուրսների օգտագործման բնագավառները բազմազան են, որովհետև բազմազան են մարդու պահանջմունքները այդ ռե¬սուրսների նկատմամբ։ Օրինակ՝ միևնույն անտառը հետաքրքրում է մարդուն մի դեպքում՝ որպես վառելափայտի աղբյուր, մյուս դեպքում՝ որպես կլիմայաստեղծ գործոն, երրորդ դեպքում՝ որպես պտուղների շտեմարան կամ գեղեցկության ու թարմության աղբյուր։ Այժմ այլ օրինակ։ Զրային ռեսուրսները գյուղատնտեսության մեջ օգտագործվում են ոռոգման ու ձկնաբուծության համար, էներգետիկայում՝ որպես էլեկտ¬րաէներգիայի աղբյուր, տրանսպորտում՝ նավարկության համար, կենցաղում՝ խմելու և կոմունալ նպատակների կամ մարդկային հանգիստը կազմակերպելու համար։ Հասկանալի է, որ թվարկված տարբեր ոլորտների համար նույն բնական ռե¬սուրսի նշանակությունը, հետևապես և արժեքը տարբեր է։ Եվ ահա, որպեսզի որոշեն, թե որ բնական ռեսուրսն ի՞նչ նպատակով օգտագործվի, ո՞ր դեպքում դրա արդյունավետությունը կարող է ավելի բարձր լինել, կատարում են գնահատում։ Հաշվի են առնվում նաև հասարակության պահանջմունքները, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել։ Օրինակ, իր ժամանակին, երբ գնա¬հատում էին Սևանա լճի ջրային ռեսուրսները, հաշվի էին առնում գյուղատնտեսական ոռոգման կարիքները։ Ավելի ուշ, երբ հանրապետության ինդուստրացման հետ կապված աճեց էլեկտրաէներգիայի պահանջը, նույն ջրային ռեսուրս¬ները գնահատեցին նաև էլեկտրաէներգիայի տեսակետից։ Ներկայումս հաշվի են առնում այլ պահանջմունքներ ևս, հատկապես բնակչությանը խմելու ջուր ապահովելու և լճի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը։ Ուրեմն գնահատման ժամանակ անհրաժեշտորեն գործ ենք ունենում գնահատման ոչ միայն օբյեկտի՝ ռեսուրսի տեսակի այլև սուբյեկտի, օգտագործողի հետ։ Դրանք են՝ գյուղատնտեսությունը, շրնարարությունը, էներգետիկան, քաղաքային տնտեսությունը, ոեկրեացիան, բնապահպա- նությունը։ Զրային ռեսուրսի դեպքում գնահատման սուբյեկտներ են գյուղատնտեսական ոռոգումը, էլեկտրաէներգետիկան, ջրային տրանսպորտը, կենցաղային արդյունաբերական ջրամատակարարումը, ոեկրեացիան, ձկնաբուծությունը։ Գնահատմանը մասնակցող տարրերը Գնահատման ամեն մի սուբյեկտի համար միևնույն օբյեկտը տարբեր արժեք է ներկայացնում: Այդ պատճառով էլ տարբեր են լինում գնահատման չափանիշները և միավորները։ Միտքը պարզաբանենք օրինակներով։ Միևնույն ծաոը որպես վաոելափայտ կամ շինափայտ օգտագործելու դեպքում չափում ենք փայտանյութի պաշարը, որի չափման միավորը խմ-ն է։ Գյուղատնտեսության մեջ օգտագործելիս հաշվում ենք բերքատվությունը մեկ տարում քանի կգ պտուղ է տալիս։ Եթե ծաոը մեզ հետաքրքրում է որպես կլիմայաստեղծ գործոն, ապա հաշվում ենք, թե ինչքան թթվածին կարող է արտադրել (տարբեր ծառատեսակների կարողությունը տարբեր է), ինչպիսին է սաղարթի խտությունը ստվեր գցելու համար և այլ հատկանիշներ, որոնք չափման տարբեր միավորներով են գնահատվում։ Բնական ռեսուրսների տնտեսական գնահատումը կատարվում է դրամա¬կան (փողային) միավորներում գնահատվում է բնական ռեսուրսի տնտեսա¬կան օգտակարությունը, այսինքն` այն տնտեսական նշանակությունը, որ այդ բնական ոեսուրսն ունի մարդկանց տարաբնույթ պահանջմունքների բավարար¬ման համար։ Հաշվարկվում է, թե բնական ռեսուրսի տվյալ հատկանիշի օգտա-գործումը ինչպես կազդի աշխատանքի արտադրողականության վրա և ինչքա¬նով կմեծացնի կամ կփոքրացնի արտադրանքի ինքնարժեքը։ Բնական ռեսուրսների սոցիալական գնահատման նպատակն է պարզել ռեսուրսի սոցիալական արժեքը այսինքն, թե ինչպես է այն ազդում մարդ-կանց աշխատանքի, կենցաղի ու հանգստի կազմակերպման վրա, նպաստում է անձի ներդաշնակ զարգացմանը, թե՞ արգելակում։ Ակնհայտ է, որ բոլորովին տար¬բեր սոցիալական արժեք ունեն, օրինակ, արևադարձային գոտու ծովափնյա շրջանների, տունդրայի ու սավաննաների, դաշտավայրերի ու լեռնային շրջաննե¬րի բնական ռեսուրսներն ու պայմանները։ Բնական ռեսուրսների սոցիալական արժեքը փողային միավորներով արտա¬հայտել հնարավոր չէ։ Տար¬բեր ռեսուրսներ համեմատելով միմյանց հետ՝ որոշում են, թե ո՞րն է ավելի լավ կամ ավելի վատ և որի՞ն նախապատվությունը տալ։ Բնական ռեսուրսների էկոլոգիական գնահատման ժամանակ գլխավոր ուշադրությունը դարձվում է օբյեկտի միջավայրաստեղծ նշանակությանը։ Փոր¬ձում են պարզել, թե բնության տվյալ տարրը կամ երևույթը, օրինակ, լճակը, ան¬տառային պուրակը կամ լեռնալանջի քայքայումը, հողի էրոզիան ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, ինչպես են փոխում դրա որակը։ Բնական ռե¬սուրսները երկրագնդի վրա բաշխված են խիստ անհավասարաչափ։ Կան երկրներ ու տարածաշրջաններ, որոնք աչքի են ընկնում բնական ռեսուրսների մեծ բազմազանությամբ ու հարստությամբ։ Այդպիսիք են, օրինակ, Ուրալը, Սիբիրը, ԱՄՆ-ի շատ շրջաններ, Արևելյան Ավստրալիան, Հարավային Աֆրիկան։ Դրան հակառակ, քիչ չեն այնպիսիք, որոնք զուրկ են տնտեսության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ բնական ռեսուրսներով: Մեծ են նաև բնական պայմանների աշխարհագրական տարբերությունների մարդկանց բնակության ու տնտեսական գործունեության համար աննպաստ, հա- վերժական սառույցներից ու տոթակեզ անապատներից մինչև բարեբեր անտառատափաստանները և բազմահարուստ ու բարեշնորհ ծովափնյա շրջանները: Դրա պատճառով խիստ տարբեր է երկրագնդի տարբեր մասերի ու երկրների ռեսուրսաապահովվածությունը։ Ռեսուրսաապահովվածությունը մի ցուցանիշ է, որով որոշում են, թե որևէ երկիր, շրջան, ձեռնարկություն ինչպես ապահովել բնական ռեսուրսների տարբեր տեսակներով օրինակ, ոռոգման ջրով, անտաոափայտով նավթի ու գազի հանքատեսակների պարշարներով։
Եթե հայ առաջին պատմիչներն իրենց պատմությունները հյուսելիս հարուստ տեղեկություններ են հաղորդում նաև հարևան երկրների պատմության վերաբերյհալ, ապա ավելի ուշ հայ հեղինակները ամբողջական գործեր են ստեղծում, որտեղ հարուստ տեղեկություններ են տալիս հարևան ու հեռավոր երկրների, նրանց ժողովուրդների, տնտեսական ու քաղաքական կյանքի մասին: Մատենադարանում պահվում են միջնադարյան հայ աշխարհագրագետների մի շարք աշխատություններ Մեզ հասած երկերից ամենահինը 7-րդ դարի նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու “Աշխարհացույցն” է, որտեղ օգտագործված են հին աշխարհի մի շարք աշխարհագրական սկզբնաղբյուրներ: Աշխատությունում տրվում են ընդհանուր տեղեկություններ երկրագնդի, նրա մակերեսի, կլիմայական գոտիների ծովերի և այլնի մասին, ներկայացվում են ժամանակին հայտնի երեք մարցամաքները Եվրոպան, Ասիան և Աֆրիկան գլխավոր ուշադրությունը նվիրված է Հայաստանի, Վրաստանի, Աղվանքի, Իրանի, Միջագետքի և այլ երկրների նկարագրությանը: Ուշագրավ աշխարհագրական տեղեկություններ է պարունակում նաև հեղինակի “մղոնաչափք” աշխատությունը: Մատենադարանի 7 ձեռագրեր ընդգրկում են 12-րդ դարում հորինված “Անվանք քաղաքացն Հնդկացն և Պարսիցն” ձեռագիրը, որի հեղինակը լինելով Հնդկաստանում, նշում է նրա քաղաքների միջև եղած հեռավորություններն ու ճանապարհները, տեղեկություններ է տալիս երկրի տնտեսաական կյանքի և առևտրական հարաբերությունների, հնդիկների վարք ու բարքի մասին: Ձեռագրերում հանդիպում են նաև տեղեկություններ Արկտիկայի մասին: 13-րդ դարի հեղնիակ Հովհաննես Երզնկացին նկարագրում է աշխարհի ամենահեռավոր “անմարդաբնակ և սառնաշունչ” մասը, որտեղ “գարնանը և ամռանը ցերեկը տևում է վեց ամիս”, որի պատճառը, ըստ Երզնկացու արևի անցումն է մի կիսագնդից մյուսի: Բազմաթիվ ձեռագրեր պարունակում են 13-րդ դարի աշխարհագրագետ Վարդանի “Աշխարհացույցը”, որտեղ ներկայացված են զանազան երկրներ ու ժողովուրդներ: Հայ ճանապարհորդներն իրենց ուղեգրություններում տվյալներ են հաղորդել մոտ և հեռու երկրների մասին, այդ թվում Հնդկաստան, Հաբեշստան, Իրան, Եգիպտոս Եվրոպական մի շարք երկրներ և այլն: Մարտիրոս Երզնկացին 15-16-րդ դարերի “Պատմություն ֆրանկաց երկրի” աշխատությունում ներկայացրել է իր ճանապարհորդությունը Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆլանդրիա, Ֆրանսիա, Իսպանիա, հասել էր մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը: Ուշագրավ տեղեկություններ էր տվել եվրոպական քաղաքների, ազգաբնակչության քանակի, ճարտարապետական որոշ հուշարձանների, կենցաղի սովորությունների և զանազան այլ հարցերի մասին: 15-րդ դարի մատենագիր Հովհաննես Աղթամարցին շրջել է Հաբեշստանում և գրի առել զանազան տպավորություններ: Կարապետ Բաղիշեցին (1550թ.) հորինել է չափածո “աշխարհացույց”, Երեմիա Չելեպի Քյումուրճյանը (1637-1395թթ.) գրել է “Պատմություն Ստանբոլի” երկը, Հովհաննես Թութոջին (1703թ. ) “Պատմություն Երկրին Հաբեշստանա” աշխատությունը, Շահմուրադ Բաղիշեցին (17-18 դարերում) “Նկարագրություն Վերսալիա քաղաքին” ուղեգրությունները: Խաչատուր Թոխաթցին գրել է 280 տողանոց մի պոեմ Վենետիկի մասին: Կոնստատին Ջուղայեցու կազմած առևտրական դասագրքում կարևոր տեղեկություններ կան հնդկական, պարսկական, թուրքական քաղաքներում վաճառվող ապրանքների, նրանց գների, տարբեր երկրներում գործածության մեջ եղած դրամական համակարգերի չափ ու կշիռի միավորների և այլ հարցերի մասին
Ազգային կարգախոսն օգտագործվում է պետության մտադրությունները կամ նպատակները մեկ կարճ նախադասությամբ բնորոշելու համար: Այն կարող է ներռաված լինել պետության զինանշանի կամ տպագրվի տարադրամների վրա: Որոշ երկրներ կարգախոս չունեն: Ադրբեջան – Կրակների երկիր Ալբանիա – Դու Ալբանիա, տալիս ես ինձ փառք, տալիս ես ինձ ալբանացի անունը Ալժիր – Մարդկանցից և մարդկանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Մենք հավատում ենք Աստծուն Անգոլա – Միասնությունն ուժ է ապահովում Անդորրա – Միասնույթունն ուժ է տալիս Անտիգուա և Բարբուդա – Մենք կհասնենք նպատակին, եթե յուրաքանչյուրը ջանք գործադրի Ավստրալիա – չունի Ավստրիա – Ավստրիան կկործանվի վերջինը Արաբական Միացյալ Էմիրություններ – Աստված, Ազգ, Նախագահ Արգենտինա – Միության և ազատության մեջ Արևելյան Թիմոր – Պատիվ, Հայրենիք և Ժողովուրդ Աֆղանստան – չունի Բահամյան կղզիներ – Միասին դեպի առաջ և վերև Բահրեյն – չունի Բանգլադեշ – չունի Բարբադոս – Հպարտություն և աշխատասիրություն Բելգիա – Միասնությունն ուժ է տալիս Բելիզ – Բարգավաճում եմ ստվերում Բելոռուս – չունի Բենին- Եղբայրություն, Արդարություն, Աշխատանք Բոթսվանա – Թող անձրև գա Բոլիվիա – Միասնությունն ուժ է տալիս Բոսնիա և Հերցեգովինա – չունի Բրազիլիա – Կարգուկանոն և Առաջընթաց Բրունեյ – Միշտ ծառայել Աստծո ղեկավարությամբ Բութան – Մեկ ազգ, մեկ ժողովուրդ Բուլղարիա – Միասնությունն ուժ է տալիս Բուրկինա Ֆասո – Միասնություն, Առաջընթաց, Արդարություն Բուրունդի – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Գաբոն – Միասնություն, Աշխատանք, Արդարություն Գամբիա – Առաջընթաց, Խաղաղություն, Բարգավաճում Գայանա – Մեկ ժողովուրդ, Մեկ ազգ, Մեկ ճակատագիր Գանա – Ազատություն և Արդարություն Գերմանիա – Միասնություն և Իրավունք և Ազատություն Գվատեմալա –Զարգանալ ազատ և հարուստ Գվինեա – Աշխատանք, Արդարություն, Համաձայնություն Գվինեա-Բիսաու – Միասնություն, Պայքար, Առաջընթաց Գրենադա – Ճանաչելով Աստծուն՝ մենք ձգտում ենք առաջ, կառուցում և զարգանում ենք որպես մեկ միասնական ժողովուրդ Դանիա – Աստծո օգնությունը, ժողովրդի սերը, Դանիայի ուժը Դոմինիկա – Աստծուց հետո Երկիրն է Դոմինիկյան Հանրապետություն – Աստված, հայրենիք, ազատություն Եգիպտոս – չունի Եթովպիա – չունի Եմեն – չունի Զամբիա – Մեկ Զամբիա, Մեկ ազգ Զիմբաբվե – Միասնություն, Ազատություն, Աշխատանք Էկվադոր – Աստված, հայրենիք և ազատություն Էստոնիա – չունի Էրիթրեա – Երբեք ծնկի չենք գա Թայլանդ – չունի Թոնգա – Աստվածն ու Թոնգան իմ ժառանգությունն են Թունիս – Կարգուկանոն, Խաղաղություն և Արդարություն Թուվալու – Թուվալուն Ամենակարողի համար Թուրքիա – Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում Թուրքմենստան – Պետությունը մարդու համար Ինդոնեզիա – Միասնությունը բազմազանության մեջ է Իռլանդիա – չունի Իսլանդիա – Իսպանիա – Հնարավորից ավելին Իսրայել – չունի Իտալիա – չունի Իրան – Անկախություն, Ազատություն, Իսլամական Հանրապետություն Իրաք – Աստված մեծ է Լաոս – Խաղաղություն, Անկախություն, Ժողովրդավարություն, Միասնություն և Բարգավաճում Լատվիա – Հայրենիքի և Ազատության համար Լեհաստան – Աստված, Պատիվ, Հայրենիք Լեսոթո – Խաղաղություն, Անձրև, Բարգավաճում Լիբանան – Բոլորս հանուն մեր հայրենիքի, փառքի և դրոշի համար Լիբերիա – Ազատության սերը մեզ այստեղ բերեց Լիբիա – Ազատություն, Արդարություն, Ժողովրդավարություն Լիխտենշեյն – Աստծո, դքսի և հայրենիքի համար Լիտվա – Ազգի ուժը միասնության մեջ է Լյուքսեմբուրգ – Մենք ցանկանում ենք մնալ այն, ինչ կանք Խորվաթիա – չունի Կաբո-Վերդե – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Կամբոջա – Ազգ, Կրոն, Թագավոր Կամերուն – Խաղաղություն, Աշխատանք, Հայրենիք Կանադա – Ծովից ծով Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն – Միասնություն, Արժանապատվություն, Աշխատանք Կիպրոս – չունի Կիրիբաթի – Առողջություն, Խաղաղություն և Բարգավաճում Կոլումբիա – Ազատություն և Կարգուկանոն Կոմորյան կղզիներ – Միասնություն, Արդարություն, Առաջընթաց Կոնգո – Միասնություն, Խաղաղություն, Առաջընթաց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն – Արդարություն, Խաղաղություն, Աշխատանք Կոստա-Ռիկա – Աշխատանք և խաղաղությունը հավերժ կապրեն Կոտ Դ’Իվուար – Միանություն, Կարգուկանոն և Աշխատանք Կուբա – Հայրենիք կամ Մահ Հաիթի – Միասնությունը ուժ է տալիս Հայաստան – չունի Հասարակածային Գվինեա – Միասնություն, Խաղաղություն, Արդարություն Հարավային Կորեա – Մարդկությանն օգուտ բերել Հարավային Սուդան – չունի Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն – Տարբեր մարդիկ միավորվում են Հյուսիսային Կորեա – Հզոր պետություն Հնդկատան – Միայն ճշմարտությունն է հաղթում Հոնդուրաս – Ազատություն, Անկախություն և Ինքնիշխանություն Հորդանան – Աստված, Հայրենիք, Թագավոր Հունաստան – Ազատություն կամ մահ Հունգարիա – չունի Ղազախստան – չունի Ղրղզստան – չունի Ճապոնիա – չունի Մադագասկար – Հայրենիք, Ազատություն, Առաջընթաց Մալայզիա – Միասնությունն ուժ է Մալավի – Միասնություն և Ազատություն Մալդիվյան կղզիներ – չունի Մալթա – չունի Մալի – Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ Մակեդոնիա – Ազատություն կամ մահ Մավրիկի – Հնդկական օվկիանոսի աստղն ու բանալին Մավրիտանիա – Պատիվ, Եղբայրություն, Արդարություն Մարշալյան կղզիներ – Հասնել նպատակին ընդհանուր ջանքերի շնորհիվ Մարոկկո – Աստված, Հայրենիք, Թագավոր Մեծ Բրիտանիա – Աստված և իմ իրավունքը Մեքսիկա – չունի Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ – Խաղաղություն, Միասնություն, Ազատություն Մյանմա – չունի Մոզամբիկ – չունի Մոլդովա – չունի Մոնակո – Աստծո օգնությամբ Մոնղոլիա – չունի Նամիբիա – Միասնություն, Ազատություն, Արդարադատություն Նաուրու – Առաջին հերթին Աստծո կամքը Նեպալ – Մայրն ու հայրենիքը երկնային թագավորությունից թանկ են Նիգեր – Եղբայրություն, աշխատանք, առաջընթաց Նիգերիա – Միասնություն և Հավատ, Խաղաղություն և Առաջընթաց Նիդերլանդներ – Ես կպահպանեմ Նիկարագուա – Հավատում ենք Աստծուն Նոր Զելանդիա – չունի Նորվեգիա – Ամեն ինչ Նորվեգիայի համար Շրի Լանկա – չունի Շվեդիա – Միշտ Շվեդիայի համար Շվեյցարիա – Մեկը բոլորի, բոլորը մեկի համար Չադ – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Չեխիա – Ճշմարտությունը հաղթում է Չեռնոգորիա – չունի Չիլի – Օրենքով կամ ուժով Չինաստան – չունի Պալաու – չունի Պակիստան – Հավատ, Միասնություն, Կարգուկանոն Պանամա – Աշխարհի օգտի համար Պապուա-Նոր Գվինեա – Միասնությունը բազմազանության մեջ է Պարագվայ – Խաղաղություն և արդարադատություն Պերու – չունի Պորտուգալիա – չունի Ջամայկա – Շատ մարդկանցից մեկ ժողովուրդ Ջիբութի – Միասնություն, Հավասարություն, Խաղաղություն Ռուանդա – Միասնություն, Աշխատանք, Հայրենասիրություն Ռումինիա – Ռուսաստան – Սալվադոր – Աստված, Միություն, Ազատություն Սամոա – Աստված ստեղծեց Սամոան Սան-Մարինո – Ազատություն Սան-Տոմե և Պրինսիպի – չունի Սաուդյան Արաբիա – Չկա Աստված բացի Ալլահից և Մուհամեդը նրա մարգարեն է Սեյշելյան կղզիներ – Վերջը գործի հաջողությունն է Սենեգալ – Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ Սենթ-Լյուսիա – Երկիր, Ժողովուրդ, Լույս Սենթ-Կիթս և Նևիս – Երկիրը վեր է անձնական շահերից Սենթ-Վինսենթ և Գրենադինի – Խաղաղություն և արդարություն Սերբիա – Միայն միասնությունը կփրկի սերբերին Սիերա-Լեոնե – Միասնություն, Ազատություն, Արդարություն Սինգապուր – Առա’ջ, Սինգապուր Սիրիա – չունի Սլովակիա – չունի Սլովենիա – չունի Սողոմոնյան կղզիներ – Առաջնորդել նշանակում է ծառայել Սոմալի – չունի Սվազիլենդ – Մենք ամրոց ենք Սուդան – Հաղթանակը մերն է Սուրինամ – Արդարություն, Բարեպաշտություն, Հավատ Վանուաթու – Ամուր կանգնած ենք Աստծո համար Վատիկան – չունի Վենեսուելա – չունի Վիետնամ – Անկախություն, Ազատություն, Երջանկություն Վրաստան – Միասնության մեջ է ուժը Տանզանիա – Ազատություն և Միասնություն Տաջիկստան – չունի Տոգո – Աշխատանք, Ազատություն, Հայրենիք Տրինիդադ և Տոբագո – Միասին ձգտում ենք, միասին հասնում ենք Ուգանդա – Աստծո և իմ հայրենիքի համար Ուզբեկստան – չունի Ուկրաինա – չունի Ուրուգվայ – Ազատություն կամ Մահ Քաթար – չունի Քենիա – Եկեք աշխատենք միասին Քուվեյթ – չունի Օման – չունի Ֆիլիպիններ – Աստծո, ժողովրդի, բնության և երկրի համար Ֆինլանդիա – չունի Ֆիջի – Վախեցիր Աստծուց և պատվիր թագուհուն Ֆրանսիա – Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն Ադրբեջան – Կրակների երկիր Ալբանիա – Դու Ալբանիա, տալիս ես ինձ փառք, տալիս ես ինձ ալբանացի անունը Ալժիր – Մարդկանցից և մարդկանց համար Ամերիկայի Միացյալ Նահանգներ – Մենք հավատում ենք Աստծուն Անգոլա – Միասնությունն ուժ է ապահովում Անդորրա – Միասնույթունն ուժ է տալիս Անտիգուա և Բարբուդա – Մենք կհասնենք նպատակին, եթե յուրաքանչյուրը ջանք գործադրի Ավստրալիա – չունի Ավստրիա – Ավստրիան կկործանվի վերջինը Արաբական Միացյալ Էմիրություններ – Աստված, Ազգ, Նախագահ Արգենտինա – Միության և ազատության մեջ Արևելյան Թիմոր – Պատիվ, Հայրենիք և Ժողովուրդ Աֆղանստան – չունի Բահամյան կղզիներ – Միասին դեպի առաջ և վերև Բահրեյն – չունի Բանգլադեշ – չունի Բարբադոս – Հպարտություն և աշխատասիրություն Բելգիա – Միասնությունն ուժ է տալիս Բելիզ – Բարգավաճում եմ ստվերում Բելոռուս – չունի Բենին- Եղբայրություն, Արդարություն, Աշխատանք Բոթսվանա – Թող անձրև գա Բոլիվիա – Միասնությունն ուժ է տալիս Բոսնիա և Հերցեգովինա – չունի Բրազիլիա – Կարգուկանոն և Առաջընթաց Բրունեյ – Միշտ ծառայել Աստծո ղեկավարությամբ Բութան – Մեկ ազգ, մեկ ժողովուրդ Բուլղարիա – Միասնությունն ուժ է տալիս Բուրկինա Ֆասո – Միասնություն, Առաջընթաց, Արդարություն Բուրունդի – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Գաբոն – Միասնություն, Աշխատանք, Արդարություն Գամբիա – Առաջընթաց, Խաղաղություն, Բարգավաճում Գայանա – Մեկ ժողովուրդ, Մեկ ազգ, Մեկ ճակատագիր Գանա – Ազատություն և Արդարություն Գերմանիա – Միասնություն և Իրավունք և Ազատություն Գվատեմալա –Զարգանալ ազատ և հարուստ Գվինեա – Աշխատանք, Արդարություն, Համաձայնություն Գվինեա-Բիսաու – Միասնություն, Պայքար, Առաջընթաց Գրենադա – Ճանաչելով Աստծուն՝ մենք ձգտում ենք առաջ, կառուցում և զարգանում ենք որպես մեկ միասնական ժողովուրդ Դանիա – Աստծո օգնությունը, ժողովրդի սերը, Դանիայի ուժը Դոմինիկա – Աստծուց հետո Երկիրն է Դոմինիկյան Հանրապետություն – Աստված, հայրենիք, ազատություն Եգիպտոս – չունի Եթովպիա – չունի Եմեն – չունի Զամբիա – Մեկ Զամբիա, Մեկ ազգ Զիմբաբվե – Միասնություն, Ազատություն, Աշխատանք Էկվադոր – Աստված, հայրենիք և ազատություն Էստոնիա – չունի Էրիթրեա – Երբեք ծնկի չենք գա Թայլանդ – չունի Թոնգա – Աստվածն ու Թոնգան իմ ժառանգությունն են Թունիս – Կարգուկանոն, Խաղաղություն և Արդարություն Թուվալու – Թուվալուն Ամենակարողի համար Թուրքիա – Խաղաղություն երկրում, խաղաղություն ամբողջ աշխարհում Թուրքմենստան – Պետությունը մարդու համար Ինդոնեզիա – Միասնությունը բազմազանության մեջ է Իռլանդիա – չունի Իսլանդիա – Իսպանիա – Հնարավորից ավելին Իսրայել – չունի Իտալիա – չունի Իրան – Անկախություն, Ազատություն, Իսլամական Հանրապետություն Իրաք – Աստված մեծ է Լաոս – Խաղաղություն, Անկախություն, Ժողովրդավարություն, Միասնություն և Բարգավաճում Լատվիա – Հայրենիքի և Ազատության համար Լեհաստան – Աստված, Պատիվ, Հայրենիք Լեսոթո – Խաղաղություն, Անձրև, Բարգավաճում Լիբանան – Բոլորս հանուն մեր հայրենիքի, փառքի և դրոշի համար Լիբերիա – Ազատության սերը մեզ այստեղ բերեց Լիբիա – Ազատություն, Արդարություն, Ժողովրդավարություն Լիխտենշեյն – Աստծո, դքսի և հայրենիքի համար Լիտվա – Ազգի ուժը միասնության մեջ է Լյուքսեմբուրգ – Մենք ցանկանում ենք մնալ այն, ինչ կանք Խորվաթիա – չունի Կաբո-Վերդե – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Կամբոջա – Ազգ, Կրոն, Թագավոր Կամերուն – Խաղաղություն, Աշխատանք, Հայրենիք Կանադա – Ծովից ծով Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն – Միասնություն, Արժանապատվություն, Աշխատանք Կիպրոս – չունի Կիրիբաթի – Առողջություն, Խաղաղություն և Բարգավաճում Կոլումբիա – Ազատություն և Կարգուկանոն Կոմորյան կղզիներ – Միասնություն, Արդարություն, Առաջընթաց Կոնգո – Միասնություն, Խաղաղություն, Առաջընթաց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն – Արդարություն, Խաղաղություն, Աշխատանք Կոստա-Ռիկա – Աշխատանք և խաղաղությունը հավերժ կապրեն Կոտ Դ’Իվուար – Միանություն, Կարգուկանոն և Աշխատանք Կուբա – Հայրենիք կամ Մահ Հաիթի – Միասնությունը ուժ է տալիս Հայաստան – չունի Հասարակածային Գվինեա – Միասնություն, Խաղաղություն, Արդարություն Հարավային Կորեա – Մարդկությանն օգուտ բերել Հարավային Սուդան – չունի Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն – Տարբեր մարդիկ միավորվում են Հյուսիսային Կորեա – Հզոր պետություն Հնդկատան – Միայն ճշմարտությունն է հաղթում Հոնդուրաս – Ազատություն, Անկախություն և Ինքնիշխանություն Հորդանան – Աստված, Հայրենիք, Թագավոր Հունաստան – Ազատություն կամ մահ Հունգարիա – չունի Ղազախստան – չունի Ղրղզստան – չունի Ճապոնիա – չունի Մադագասկար – Հայրենիք, Ազատություն, Առաջընթաց Մալայզիա – Միասնությունն ուժ է Մալավի – Միասնություն և Ազատություն Մալդիվյան կղզիներ – չունի Մալթա – չունի Մալի – Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ Մակեդոնիա – Ազատություն կամ մահ Մավրիկի – Հնդկական օվկիանոսի աստղն ու բանալին Մավրիտանիա – Պատիվ, Եղբայրություն, Արդարություն Մարշալյան կղզիներ – Հասնել նպատակին ընդհանուր ջանքերի շնորհիվ Մարոկկո – Աստված, Հայրենիք, Թագավոր Մեծ Բրիտանիա – Աստված և իմ իրավունքը Մեքսիկա – չունի Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ – Խաղաղություն, Միասնություն, Ազատություն Մյանմա – չունի Մոզամբիկ – չունի Մոլդովա – չունի Մոնակո – Աստծո օգնությամբ Մոնղոլիա – չունի Նամիբիա – Միասնություն, Ազատություն, Արդարադատություն Նաուրու – Առաջին հերթին Աստծո կամքը Նեպալ – Մայրն ու հայրենիքը երկնային թագավորությունից թանկ են Նիգեր – Եղբայրություն, աշխատանք, առաջընթաց Նիգերիա – Միասնություն և Հավատ, Խաղաղություն և Առաջընթաց Նիդերլանդներ – Ես կպահպանեմ Նիկարագուա – Հավատում ենք Աստծուն Նոր Զելանդիա – չունի Նորվեգիա – Ամեն ինչ Նորվեգիայի համար Շրի Լանկա – չունի Շվեդիա – Միշտ Շվեդիայի համար Շվեյցարիա – Մեկը բոլորի, բոլորը մեկի համար Չադ – Միասնություն, Աշխատանք, Առաջընթաց Չեխիա – Ճշմարտությունը հաղթում է Չեռնոգորիա – չունի Չիլի – Օրենքով կամ ուժով Չինաստան – չունի Պալաու – չունի Պակիստան – Հավատ, Միասնություն, Կարգուկանոն Պանամա – Աշխարհի օգտի համար Պապուա-Նոր Գվինեա – Միասնությունը բազմազանության մեջ է Պարագվայ – Խաղաղություն և արդարադատություն Պերու – չունի Պորտուգալիա – չունի Ջամայկա – Շատ մարդկանցից մեկ ժողովուրդ Ջիբութի – Միասնություն, Հավասարություն, Խաղաղություն Ռուանդա – Միասնություն, Աշխատանք, Հայրենասիրություն Ռումինիա – Ռուսաստան – Սալվադոր – Աստված, Միություն, Ազատություն Սամոա – Աստված ստեղծեց Սամոան Սան-Մարինո – Ազատություն Սան-Տոմե և Պրինսիպի – չունի Սաուդյան Արաբիա – Չկա Աստված բացի Ալլահից և Մուհամեդը նրա մարգարեն է Սեյշելյան կղզիներ – Վերջը գործի հաջողությունն է Սենեգալ – Մեկ ժողովուրդ, մեկ նպատակ, մեկ հավատ Սենթ-Լյուսիա – Երկիր, Ժողովուրդ, Լույս Սենթ-Կիթս և Նևիս – Երկիրը վեր է անձնական շահերից Սենթ-Վինսենթ և Գրենադինի – Խաղաղություն և արդարություն Սերբիա – Միայն միասնությունը կփրկի սերբերին Սիերա-Լեոնե – Միասնություն, Ազատություն, Արդարություն Սինգապուր – Առա’ջ, Սինգապուր Սիրիա – չունի Սլովակիա – չունի Սլովենիա – չունի Սողոմոնյան կղզիներ – Առաջնորդել նշանակում է ծառայել Սոմալի – չունի Սվազիլենդ – Մենք ամրոց ենք Սուդան – Հաղթանակը մերն է Սուրինամ – Արդարություն, Բարեպաշտություն, Հավատ Վանուաթու – Ամուր կանգնած ենք Աստծո համար Վատիկան – չունի Վենեսուելա – չունի Վիետնամ – Անկախություն, Ազատություն, Երջանկություն Վրաստան – Միասնության մեջ է ուժը Տանզանիա – Ազատություն և Միասնություն Տաջիկստան – չունի Տոգո – Աշխատանք, Ազատություն, Հայրենիք Տրինիդադ և Տոբագո – Միասին ձգտում ենք, միասին հասնում ենք Ուգանդա – Աստծո և իմ հայրենիքի համար Ուզբեկստան – չունի Ուկրաինա – չունի Ուրուգվայ – Ազատություն կամ Մահ Քաթար – չունի Քենիա – Եկեք աշխատենք միասին Քուվեյթ – չունի Օման – չունի Ֆիլիպիններ – Աստծո, ժողովրդի, բնության և երկրի համար Ֆինլանդիա – չունի Ֆիջի – Վախեցիր Աստծուց և պատվիր թագուհուն Ֆրանսիա – Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն
2010 թ. – Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Պատերազմը կկսվի 2010 թ.-ի նոյեմբերին և կավարտվի 2014 թ.-ի հոկտեմբերին: Կսկսվի ինչպես սովորական, իսկ հետո կկիրառվի սկզբում ատոմային, իսկ հետո քիմիական զենք: 2011 թ. – Հյուսիսային կիսագնդում ռադիոակտիվ տեղումների պատճառով կենդանի չեն մնա ո’չ բուսական, ո’չ էլ կենդանական աշխարհները: Այնուհետ մուսուլմանները քիմիական պատերազմ կսկսեն կենդանի մնացած եվրոպացների դեմ: 2014 թ. – Մարդկանց մեծամասնությունը կտառապի թարախախտով, մաշկի քաղցկեղով և մաշկային այլ հիվանդություններով (քիմիական պատերազմի հետևանքը): 2016 թ. – Եվրոպան գրեթե անմարդաբնակ է: 2018 թ. – Համաշխարհային նոր գերտերություն է դառնում Չինաստանը: Զարգացող երկրները շահագործվողներից վեր են ածվում շահագործող երկրների: 2023 թ. – Մի փոքր կփոխվի Երկրագնդի ուղեծիրը: 2025 թ. –Եվրոպան դեռևս քիչ է բնակեցված: 2028 թ. – Էներգիայի նոր աղբյուրի ստեղծում: Քաղցը հետզհետե հաղթահարվում է: Սկսվում է օդաչուավոր տիեզերանավի արշավը դեպի Վեներա: 2033 թ. – Բևեռային սառույցները հալչում են: Բարձրանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակը: 2043 թ. – Համաշխարհային տնտեսությունը զարգանում է: Եվրոպան ղեկավարում են մուսուլմանները: 2046 թ. – Աճեցվում են ցանկացած տեսակի օրգաններ: Օրգանների փոփոխությունը դառնում է բուժման լավագույն մեթոդներից մեկը: 2066 թ. – Մուսուլմանական Հռոմի վրա հարձակման ժամանակ ԱՄՆ-ը օգտագործում է զենքի նոր տեսակ՝ կլիմայականը: Կտրուկ ցրտում է: 2076 թ. – Առանց դասակարգերի հասարակություն (կոմունիզմ): 2084 թ. – Բնության վերականգնում: 2088 թ. – Նոր հիվանդություն՝ ծերացում մի քանի վայրկյանում: 2097 թ. – Արագ ծերացումը հաղթահարված է: 2100 թ. – Արհեստական արեգակը լուսավորում է Երկրագնդի մութ կողմը: 2111 թ. – Մարդիկ դառնում են կենդանի ռոբոտներ: 2123 թ. – Պատերազմ փոքր պետությունների միջև: Գերտերությունները չեն խառնվում: 2125 թ. – Հունգարիայում ազդանշաններ կստանան տիեզերքից (կրկին կհիշեն Վանգայի մասին): 2130 թ. – Գաղութները ջրի տակ են (այլմոլորակայինների միության շնորհիվ): 2164 թ. – Կենդանիներին կիսամարդ են դարձնում: 2167 թ. – Նոր կրոն: 2170 թ. – Մեծ երաշտ: 2183 թ. – Մարս մոլորակի գաղութը դառնում է միջուկային տերություն և անկախություն է պահանջում Երկրագնդից: 2187 թ. – Հաջողվում է կանգնեցնել երկու խոշոր հրաբուխների ժայթքումը: 2195 թ. – Ծովային գաղութները ապահովված են և’ սնունդով, և’ էներգիայով: 2196 թ. – Ասիացների և եվրոպացիների ամբողջական միաձուլումը: 2201 թ. – Արեգակի վրա դանդաղում են տերմոմիջուկային գործընթացները: Ցրտում է: 2221 թ. – Ոչ երկրային կյանքի փնտրման ժամանակ մարդկությունը շփման մեջ է մտնում ինչ-որ ահավոր երևույթի ժամանակ: 2256 թ. – Տիեզերանավը Երկիր է բերում նոր ծանր հիվանդություն: 2262 թ. – Հետզհետե փոխվում են մոլորակների ուղեծրերը: Մարսին սպառնում է գիսաստղը: 2271 թ. – Կրկին հաշվարկված են փոփոխված ֆիզիկական հաստատունները: 2273 թ. – Դեղին, սպիտակ և սև ռասաների միաձուլումը: Նոր ռասաներ: 2279 թ. – Էներգիա ոչինչից (հավանաբար վակուումից կա սև խորշերից): 2288 թ. – Ճանապարհորդություն ժամանակի միջով: Նոր շփումներ այլմոլորակայինների հետ: 2291 թ. – Արեգակը սառչում է: Փորձեր են ձեռնարկվում այն կրկին վառել: 2296 թ. – Հզոր պայթյուններ Արեգակի վրա: Փոխվում է ձգողականության ուժը: Սկվում են ընկնել հին տիեզերակայաններ և արբանյակներ: 2299 թ. – Ֆրանսիայում պարտիզանական պայքար է իսլամի դեմ: 2302 թ. – Հայտնագործված են նոր կարևոր օրենքներ և Տիեզերքի գաղտնիքներ: 2304 թ. – Հայտնագործված է Լուսնի գաղտնիքը: 2341 թ. – Ինչ-որ ահավոր բան է մոտենում Երկրին Տիեզերքից: 2354 թ. – Արհեստական արեգակներից մեկի վթարը երաշտի է բերում: 2371 թ. – Մեծ սով: 2378 թ. – Նոր արագ բազմացող ռասա: 2480 թ. – Բախվում են արհեստական երկու արգակներ: Երկրագունդը մթնշաղի մեջ է: 3005 թ. – Պատերազմ Մարսում: Խախտվում են մոլորակների հետագծերը: 3010 թ. – Գիսաստղը կբախվի Լուսնին: Երկրագնդի շուրջը քարե փոշուց գոտի է: 3797 թ. – Այս ժամանակ արդեն Երկրագնդի վրա կվերանա ամեն մի կենդանի բան, սակայն մարդկությունը կկարողանա նոր կյանքի համար հիմքեր գցել այլ աստղային համակարգում: 3803 թ. – Նոր մոլորակը սակավաբնակ է: Քիչ են փշումները մարդկանց միջև: Նոր մոլորակի կլիման ազդում է մարդկանց օրգանիզմի վրա՝ նրանք սկսում են մուտացիայի ենթարկվել: 3805 թ. – Պատերազմ մարդկանց միջև ռեսուրսների համար: Մահանում է մարդկանց կեսից ավելին: 3815 թ. – Պատերազմն ավարտված է: 3854 թ. – Քաղաքակրթության զարգացումը փաստացիորեն կանգնում է: Մարդիկ կենդանիների նման ապրում են հոտերով: 3871 թ. – Նոր մարգարեն պատմում է մարդկանց բարոյական արժեքների, կրոնի մասին: 3874 թ. – Նոր մարգարեն ստանում է հասարակության բոլոր շերտերի աջակցությունը: Կազմավորվում է նոր Եկեղեցի: 3878 թ. – Այլմոլորակայինները նոր Եկեղեցու հետ միասին մարդկանց նորից սովորեցնում են մոռացված գիտությունները: 4302 թ. – Նոր քաղաքներ են հայտնվում մոլորակի վրա: Նոր եկեղեցու ղեկավարությունը խթանում է տեխնոլոգիաների և գիտության զարգացումը: 4302 թ. – Գիտության զարգացում: Գիտնականները ընդհանուր մեխանիզմներ են հայտնագործում մարդու օրգանիզմի վրա բոլոր տեսակի հիվանդույթունների ազդեցության մեջ: 4304 թ. – Գտնվել է ցանկացած հիվանդություն հաղթահարելու միջոց: 4308 թ. – Մուտացիայի արդյունքում մարդիկ վերջապես սկսում են օգտագործել իրենց ուղեղը ավելի քան 34%-ով: Ամբողջովին վերանում է չարի և ատելության հասկացությունը: 4509 թ. – Ծանոթություն Աստծո հետ: Մարդը վերջապես հասնում է զարգացման այնպիսի աստիճանի, որ կարողանում է շփվել Աստծո հետ: 4599 թ. – Մարդիկ անմահություն են ձեռք բերում: 4674 թ. – Քաղաքակրթության զարգացումը հասնում է իր գագաթնակետին: Տարբեր մոլորակներում ապրող մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 340 միլիարդի: Սկսվում է միաձուլում այլմոլորակայինների հետ: 5076 թ. – Գտնված է Տիեզերքի սահմանը: Ինչ է դրանից այն կողմ՝ ոչ ոք չգիտի: 5078 թ. – Որոշում է ընդունված լքել տիեզերքի սահմանները, չնայած բնակչության 40%-ը դեմ է: 5079 թ. – Աշխարհի վերջը:
Բելիզի արգելապատնեշ Աշխարհի ամենաբազմազան էկոհամակարգ ունեցող ստորջրյա ժայռը հանգրվան է հանդիսանում կետանման շնաձկների, կատվաձկների, ծովաձիուկների, ինչպես նաև թառափի, խխունջի և ծովախեցգետինների համար: Վտանգը: Ինչպես Ավստրալիայի, այնպես էլ Բելիզի արգելափակոցը դժվարությամբ է իր գոյությունը պահպանում: Բելիզի խութը` մոտ 1125 կմ երկարությամբ մեսոամերիկյան խութի մի մասը, որը ձգվում է Մեխիկոյից մինչև Հոնդուրաս, մեծապես գունազրկվել է 1998 թ-ին, որը պատճառ է հանդիսացել տարբեր շրջաններում մարջանի մոտ 50 տոկոս կորստի: Անկումը շարունակվել է աշխարհի ծովերի գլոբալ տաքացման, գյուղատնտեսական աղտոտման, առաջխաղացման և մեծ թափ ստացող զբոսաշրջության հետևանքով, որը խթանել է ափամերձ շրջանների զարգացմանը և հածանավերի ներխուժմանը:
Կոնգոյի ավազանը Արևադարձային անտառները, ինչպիսին է Կոնգոյի ավազանը, աշխարհին մատակարարում են 40 տոկոս թթվածնով և ծառայում որպես կենսական սննդի, թերապիայի և հանքային աղերի աղբյուր: Վտանգը. ՄԱԿ-ի տվյալների համաձայն` անտառի 2/3 մասից ավելին և իր եզակի բուսական ու վայրի կենդանական աշխարհը կարող է անհետանալ մինչև 2040 թվականը, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն այն պահպանելու համար: Տարածվելով շուրջ 6 պետությունների երկայնքով` անտառի 4մլն հա տարածքը ամեն տարի քայքայվում է հանքափորության, անօրիանական անտառահատման, անասնապահական ագարակների տարածման և պարտիզանական մարտերի հետևանքով: Քանի որ անտառը գնալով փոքրանում է, ավելի քիչ ածխածնի երկօքսիդ է կլանվում, որի պատճառով անձրևի տեսքով տեղումների քանակությունը նվազում է, որն էլ իր հերթին հանգեցնում է կլիմայական փոփոխությունների:
Մեռյալ ծով Սա աշխարհի ամենացածր կետն է, որն ունի 10 անգամ ավելի աղային գոյացություն, քան ծովի ջուրը, և կարծիք կա, որ այն պարունակում է նաև թերապևտիկ հանքային ջրեր: Վտանգը. Վերջին չորս տասնամյակներում Մեռյալ ծովը իր երրորդ չափով փոքրացել է և տարեկան մոտ 25 մետր ներս է սուզվում` ափից մոտ 1.5 կմ հեռավորության վրա թողնելով նախկին ափամերձ հանգստավայրերը և ռեստորանները: Հորդանան գետը լճի միակ աղբյուրն է, և քանի որ շրջակա երկրները մեծապես կլանում են նրա ջրերը, քիչ քանակություն է հասնում Մեռյալ ծովին, որի հետևանքով էլ այն կարող է անհետանալ 50 տարվա ընթացքում: Հետագայում մեծ ճնշում է գործադրվել ծովի վրա կոսմետիկ ընկերությունների և պոտաշ արտադրողնեորի կողմից, ովքեր կլանում են այն օգտակար հանածոների համար:
Էվերգլեդս 1 մլն հա տարածք ունեցող այս ճահճուտը իր մեջ ներառում է կիպարիսե ճահիճներ, մանգլենիներ, եղեգ և սոճուտներ: Սա աշխարհում միակ վայրն է, որտեղ կոկորդիլոսներն ու ալիգատորները միասին են` մեկ տարածքում: Վտանգը. Մի շարք հանգամանքներ վտանգում են այս ճահճուտի գոյությունը. ագարակներից ստացվող աղտոտումը, ներխուժող տեսակները` չհիշատակելով նաև այն փաստը, որ տարածաշրջանի ջրի 60 տոկոսը ուղղվում է մերձակա քաղաքներ և ֆերմաներ: Արդյունքում այժմ Էվերգլեդսը 1990 թվականի ունեցած չափի համեմատ զգալիորեն փոքրացել է: Վատն այն է, որ սա ֆլորիդյան ընձառյուծի և վայրի կենդանական աշխարհի մոտ 100 տեսակների միակ բնակավայրն է: Այս կատվազգիները կարող են Էվերգլեդսի ոչնչացման հետ մեկտեղ լիովին անհետանալ հաջորդ 40տարվա ընթացքում: (Սա վերջը չէ. Էվերգլեդսի մոտ 20 տեսակ (կրիա, ծովաձիուկ, ճահճային թռչուններ) անհետացման եզրին է կանգնած):
Մադագասկար Մադագասկարի բուսական և կենդանական աշխարհի ավելի քան 80 տոկոսը անհետացել է երկրի երեսից Աֆրիկայից Հնդկական ծովի միլիոնավոր տարիներ մեկուսացման հետևանքով: Վտանգը. Եթե ոչ մի քայլ չձեռնարկվի աշխարհի չորրորդ ամենամեծ կղզին փրկելու համար, նրա անտառները և ինքնատիպ բնակիչները կանհետանան 35 տարվա ընթացքում: Անտառային էկոհամակարգերը վերացել են անտառահատման, անասնապահական ագարակների և որսագողության պատճառով: 20 տեսակի կիսակապիկները, որոնց շնորհիվ էլ Մադագասկարը մեծ հռչակ է ձեռք բերել, անհետացման եզրին են կանգնած: Կղզու էնդեմիկ տեսակներից մի մասը երբևէ չեն գրանցվել, և հանավանականությունը մեծ է, որ կվերանան նախքան ուսումնասիրվելը:
Մալդիվներ Տարածաշրջանը հարուստ է մարջանե խութերով և ոչնչացման եզրին գտնվող ձկային տեսակներով, ինչպիսիք են հսկայական նապոլյան ձուկը, ընձառյուծանման շնաձուկը և մոտ 250 ծովային հրեշներ: Վտանգը. Որոշ գիտնականներ մեծ հույսեր են կապում Մալդիվների վերականգնման հետ, եթե գլոբալ տաքացումը շարունակի հալեցնել սառցե բեկորները և բարձրացնել ծովի մակարդակը: Նրա 1.190 կղզյակները և մարջանե գոտիները (որոնցից 200 բնակեցված են) տարածված են Հնդկական օվկիանոսի մակարդակից մոտ 8 ոտնաչափ բարձրության վրա: 2008 թ-ին Մալդիվների նախագահը հայտարարել է, որ կառավարությունը սկսելու է նոր տարածքներ գնել տարբեր երկրներում ներառյալ Հնդկաստանը , որպեսզի ջրի մակարդակի բարձրացման դեպքում քաղաքացիներին ապահովեն բնակավայրերով: 2009 թ-ին նա նախարարների հետ ստորջրյա հանդիպում ունեցավ շեշտելու կղզու խոցելի վիճակը:
Բևեռային բնակիչներ Այստեղ բնական երևույթները եզակի են և ոգևորիչ. վեր խոյացող սառցաբեկորներ,Ավրորա Բորեալիս (հյուսիս-բևեռային լուսավորում), և փառահեղ կենդանիներ (պինգվիններ, բևեռային արջեր, կետեր): Վտանգը. The Woods Hole Oceanographic Institute-ը` աշխարհում եկամուտ չհետապնդող ամենամեծ հետազոտական խումբը, կանխագուշակել է, որ գլոբալ տաքացման շարունակման դեպքում Անտարկտիկայի պինգվինների 80 տոկոսը կոչնչանա, իսկ մնացյալ մասը անհետացման եզրին կկանգնի: Արկտիկայում բևեռային արջը նույնպես վտանգված է ծովի սառույցի շարունակական կորստի պատճառով (որը սկսած 1970-ական թթ.-ից ամեն տասնամյակ 3 տոկոսով նվազում է): Ուսումնասիրությունները կանխորոշել են, որ շարունակվող տաքացման հետ Անտարկտիկան կզրկվի սառույցից 20-40 տարվա ընթացքում:
Ռաջաստան, Ռանթամբոր Աշխարհի լավագույն վայրերից մեկը, որտեղ կարելի է վագրեր տեսնել: Վտանգը. Աշխարհում վայրի վագրերի թիվը 3.200-ից նվազել է, որի կեսը բնակվում է Հնդկաստանում: Եթե ծայրահեղ միջոցներ չձեռնարկվեն, ապա կատվազգիների ներկայացուցիչը կարող է անհետանալ երկրի երեսից մոտակա ժամանակներում- հնարավոր է մոտակա 10-12 տարվա ընթացքում: Նրանց բնակավայրի տարածքը կրճատվել է 93 տոկոսով, և չնայած դեռևս կան որոշակի պաշարներ, հաշվարկել են, որ օրական մեկ վագր է սպանվում չինական ավանդական դեղամիջոցների պատրաստման համար:
Թահուամանու արևադարձային անտառը Թութակները և արմավենիները սնվում են աշխարհի ամենամեծ աղի աղբյուրից: Այս հինավուրց հրաշքների երկիրը նրանք կիսում են ոչնչացման եզրին գտնվող այնպիսի տեսակների հետ, ինչպիսիք են հսկայական ամադիլոսները, յագուարները և ջրասամույրները: Վտանգը. Պերուի Madre de Dios շրջանում գտնվող այս հսկայական արևդարձային անտառը Հարավային Ամերիկայի վերջին մահոգանի կարմիր ծառի բնակավայրն է հանդիսանում: Սակայն անօրիանական անտառահատումը սպառել է անտառի պաշարները, իսկ ԱՄՆ պարտավոր է գնել 80 տոկոս մահոգանի: Մեկ ծառից կարելի է 1մլն դոլլար արժողությամբ կահույք պատրաստել: Անտառահատները կառուցում են ճանապահներ` թույլատրելով ֆերմերներին և որսորդներին ներս մտնել` դրանով իսկ խմբելով տեղացիներին և վնասելով անտառի էկոհամակարգը: Մերձակա շրջաններում ոսկու հանքերը սնդիկ են բաց թողնում օդի և ջրի մեջ:
Յանցզի գետի ավազանը Մոտ 400մլն բնակչությամբ այս տարածաշրջանը բնակատեղի է համարվում այնպիսի էկզոտիկ արարածների համար, ինչպիսիք են հսկա պանդաները, գաճաճ կապույտ ոչխարները, Յանցզիի ծովախոզերը և սիբիրյան կռունկները: Վտանգը. Շատերը` ներառյալ չինական կառավարությունը, գիտակցում են, որ Յանցզի գետի ավազանը իր բազմազան ծովային և կենդանական աշխարհի մեծ մասը կորցնելու վտանգի տակ է գտնվում: Անտառահատում է իրականացվել տարածքը տեղահանված ֆերմերներին տրամադրելու համար, իսկ ջրամբարը հեղեղել է գյուղեր, ագարակներ, գործարաններ եւ հանքեր` Յանցզի գետի առկա աղտոտմանը ավելացնելով նավային առաքումից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից եւ հումքի կոյուղուց եկած աղտոտումը: Եղել են նաև փլուզումներ, իսկ սեյսմոլոգներին հուզում է այն հարցը, թե արդյոք, վերոնշյալ երկու հանգամանքներից ելնելով, ջրի ճնշումը կարող է աղետալի երկրաշարժի պատճառ դառնալ: